ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցիների համար Ադրբեջանը ֆիլտրացիոն ճամբար է սարքելու՝ ոչ բոլորին են թույլ տալու դուրս գալ, որոշները մնալու և դատվելու են. Հայկ Նահապետյան 07/11/2023 15:56 | ԼՐԱՀՈՍ
«Այն, որ Ադրբեջանն արդեն թույլ չի տալիս Լաչինի միջանցքով նույնիսկ «Կարմիր խաչ»-ի միջոցով Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը, խոսում է այն մասին, որ պատերազմը շարունակվում է, այդ թվում նաև՝ Արցախի 100 տոկոսանոց շրջափակումը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր առավոտյան հայտարարել է Լաչինի միջանցքով անգամ հիվանդների տեղափոխումն կտրականապես արգելելու մասին՝ այս անգամ ԿԽՄԿ-ին մեղադրելով մաքսանենգության մեջ։ Ըստ ագրեսոր Ադրբեջանի, իբր, ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ հիվանդներ տեղափոխվող ավտոմեքենաներում հայտնաբերել են հեռախոս, ծխախոտ, բենզին։
Հայկ Նահապետյանը հավելում է՝ ԿԽՄԿ-ի աշխատանքների խոչընդոտումը, ռազմական առումով, ոչինչ չի նշանակում, սակայն, այսպիսի քայլերով Ադրբեջանը մարդկանց մոտ հոգեբանական լուրջ խնդիրներ է առաջ բերում, որպեսզի Արցախում ապրողներն սպառեն իրենց վերջին հույսը։ «Եթե Ադրբեջանն անգամ միջազգային կառույցների դեմ է նման վարք դրսևորում և մնում անպատիժ, այսինքն՝ անհետևանք, սա նշանակում է, որ վաղը նրանք Արցախում կարող են արդեն 100 տոկոսանոց շրջափակում իրականցնել՝ ստիպելով Արցախի իշխանություններին (չնայած Ադրբեջանն Արցախի իշխանություններին չի ճանաչում) շարժվել միայն և բացառապես իր առաջ քաշած պայմաններով, այն է՝ Արցախում ապրողներն այնտեղից դուրս են գալիս։ Ընդ որում, Արցախից դուրս եկողների համար Ադրբեջանը ֆիլտրացիոն ճամբար է սարքելու, որովհետև ոչ բոլորին են թույլ տալու այնտեղից դուրս գալ։ Սա ասում եմ արդեն որպես հաստատված իրողություն։ Իսկ նրանք, ովքեր դուրս չեն գա Արցախից, Ադրբեջանի քաղաքացիություն կընդունեն և կմնան Ադրբեջանի կազմում»,- ասում է ռազմական փորձագետը։
Հարցին՝ ո՞վքեր են այն անձինք, ովքեր չեն կարողանալու անցնել Ադրբեջանի սահմանած ֆիլտրացիոն ճամբարով, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ դրանք տարբեր տարիներին Արցախը ղեկավարած քաղաքական և ռազմական գործիչներն են, ովքեր Հայրենիք են ազատագրել, երկիր են պաշտպանել, Արցախում պետական ինստիտուտներ են ստեղծել։ Վաղը ինքը՝ Փաշինյան Նիկոլն անձամբ է այդ մարդկանց ցուցակներն Ալիևին ներկայացնելու, որոնք, այսպես կոչված, պետական ահաբեկչության և սպանութունների հոդվածներով նախ՝ ձերբակալվելու, հետո դատվելու են Ադրբեջանի կողմից, ասում է ռազմական փորձագետը։
Բանախոսը ընդգծում է՝ Ադրբեջանն ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ կանաչ քարտ է ստացել՝ այնտեղ ռազմական գործողութուններ սկսելու համար և դրանք, չեն ուշանալու.«Այդ մասին մեկ անգամ արդեն հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և վերահաստատել՝ եթե տեղի չունենան Ստեփանակերտ - Բաքու ուղղակի շփումներն, ապա Ադրբեջանն Արցախում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնելու։ Սա ԱՄՆ դիրքորոշումն է, որի մասին, նորից եմ կրկնում, բարձրաձայնել է տիկին Զախարովան, ինչի առնչությամբ որևէ տեսակի հերքում ԱՄՆ-ի կողմից, այդպես էլ չի հնչել։ Սա է իրականությունը»։
Արցախում ճնշման օղակն օրեցօր և ժամ առ ժամ սեղմվում է, ասում է ռազմական փորձագետն ու հավելում.«Ադրբեջանական կողմին, այս պահի դրությամբ, խոչընդոտող միայն մեկ տարբերակ կա՝ Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորամիավորումը։ Խաղաղապահների ներկայությունն Արցախում խիստ առարկայական գործոն է։ Ադրբեջանի, Արևմուտքի և Փաշինյանի խնդիրն, այս պահին, ռուս խաղաղպահներին Արցախից հեռացնելն է։ Բոլորովին պատահական չէր, որ Ադրբեջանի դրոշի հետ կապված պատմության առաջին արձագանքողը, թյուր գնահատական տվողն ու տարածողը Փաշինյանի ընտանեկան՝ «Հայկական ժամանակ» օրաթերթն էր։ Ընդ որում, այստեղ պետք է շեշտել և ընդգծել,որ ճշմարիտ վարկածի մասին իրենք, լավագույնս, իրազեկված են եղել։ Ուրեմն, ինչո՞ւ թյուր տեղեկատվություն տարածելով, փաշինյանական մամուլը թիրախավորեց ռուս խաղաղապահներին, կարծում եմ, այս հարցի պատասխանն, ավելի քան, պարզ է»,- ասում է պարոն Նահապետյանը։
Հացին՝արդյո՞ք ռուս խաղաղապահներն, այնուամենայնիվ, կլքեն Արցախը, կամ կստեղծվի արդյո՞ք այնպիսի իրավիճակ, երբ նրանք, ստիպված կլինեն լքելու Արցախը, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ նրանք չեն եկել դուրս գալու համար.«Սակայն, եթե ռուսական զորամիավորման Արցախից դուրս բերելու գործընթացին մասնակցում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ապա ռուսական կողմի ձեռքերն ամբողջովին կապվում է։ Ինչո՞ւ, որովհետև նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված են, թե ովքեր են այդ փաստաթղթի կողմերը՝ դրանք Հայաստանն ու Ադրբեջանն են, Ռուսաստանի Դաշնությունն, այդ փաստաթղթով կողմ չի հանդիսանում։ Այսինքն, եթե ցանկացած հարցի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ պայմանավորվում են, ապա Ռուսաստանի Դաշնությոնը ոչինչ անել չի կարող՝ դրան խոչընդոտելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես անցակետի դեպքում, այդ փաստաթղթով որևէ կետ նախատեսված չէր, բայց անցակետը դրվեց՝ Հայաստանի օրվա իշխանությունների թույլտվությամբ, թողտվությամբ և համաձայնությամբ։ Հաջորդը՝ նույն այդ փաստաթղթով, որևէ կետ չկար կողմերի տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացի հետ կապված, սակայն, Փաշինյանն այդպիսի պարտավորություն է ստանձնել և թեման դարձել է օրակարգային։ Ընդ որում, այդպիսի պարտավորությունները նա համաձայնեցնում է Ադրբեջանի հետ միասին՝ անտեսելով ռուսական կողմին և ստանձնում դրանց կատարումը՝ ԱՄՆ և ԵՄ միջնորդների ներկայությամբ։
Հաջորդը՝ նույն փաստաթղթում գրված ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ կետը քննարկենք, որով ամրագրված էր, որ դրանց վերահսկողությունը դրվելու է ՌԴ-ի Անվտնագության Դաշնային Ծառայության սահմանապահ զորքերի վրա։ ՀՀ Անվտնագության խորհրդի քարտուղարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարում են, թե ինքնիշխանությունից և այլ կետերից ելնելով, ռուսն այնտեղ չպետք է կանգնի, այլ՝ ՀՀ սահմանապահ ուժերը։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանն անում է հնարավոր և անհնար ամեն ինչ՝ վիժեցնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու Արցախից հեռացնելու ռուսական խաղաղապահ զորամիավորմանը։ Կհեռանա՞ն նրանք այս ամենից հետո Արցախից, թե՞ ոչ, կտեսնենք առաջիկա ապագայում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից