ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտում է արտահերթ նիստը, իսկ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես որակում քաղաքական 07/11/2023 11:55 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարածել է հայտարարություն ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման ապօրինի գործընթացի վերաբերյալ, որտեղ ասված է.
«Ս.թ. հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ մեծամասնություն կազմող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն իշխող քաղաքական ուժի օրինախախտ գործելաոճի հերթական օրինակներից մեկն է։
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումներն ամբողջությամբ հիմնազուրկ են և անօրինական։ Արձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով չկա որևէ իմպերատիվ պահանջ առ այն, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները պետք է պարտադիր մասնակցություն ունենան ԱԺ խորհրդի նիստերին։ Հետևաբար, այն ձևակերպումը, թե Թագուհի Թովմասյանը հետևողականորեն չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականություններն ու խաթարել ՄԻՊ հանձնաժողովի բնականոն գործունեությունը, պարզապես հիմնազուրկ է։
Անդրադառնալով նախագծում բերված երկրորդ հիմնավորմանը՝ համաձայն որի հանձնաժողովի ՀՀ ՄԻՊ թեկնածուների ընտրության նիստի ընթացքում Թագուհի Թովմասյանը ՀՀ քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք ու իր անգործությամբ նպաստել դրանց կրկնությանը, բացարձակ զրպարտություն է։ Իշխող քաղաքական ուժի կողմից բերված այն փաստարկը, թե Թագուհի Թովմասյանի կողմից տվյալ նիստի ժամանակ դրսևորած «անգործությունը» հասանելի է հրապարակային բաց աղբյուրներում առկա տեսանյութերում աբսուրդի ժանրից է, քանի որ այդ տեսանյութերը, ընդհակառակը, ապացույցն են այն բանի, որ Թագուհի Թովմասյանը ՀՀ ՄԻՊ թեկնածուի ընտրության հանձնաժողովի նիստը վարել է պրոֆեսիոնալ, առանց էմոցիաների, իր հնարավորության և լիազորությունների շրջանակներում փորձել է կառավարել բոլոր այն սադրանքներն ու խուլիգանական վարքագիծը, որոնք իրականացվել են ինչպես հանձնաժողովի անդամ հանդիսացող, այնպես էլ նիստին պարզապես ներկա գտնվող ՔՊ-ական պատգամավորների կողմից, և այդ մթնոլորտում նիստը հասցրել է տրամաբանական ավարտին՝ անցկացնելով համապատասխան քվեարկությունը:
Թագուհի Թովմասյանը՝ հանձնաժողովի նախագահ ընտրվելու պահից ի վեր ամենայն պատասխանատվությամբ ու զբաղեցրած պաշտոնին համապատասխան պրոֆեսիոնալիզմով կատարել է իր վրա դրված պարտականությունները՝ իր լիազորությունների շրջանակներում լինելով ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանը։ Այն երեք ամիսների ընթացքում, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստիքը թափուր էր, և իշխող քաղաքական ուժը չէր կարողանում նոր թեկնածու առաջադրել, Թագուհի Թովմասյանը բազմաթիվ դրվագներով ծառայել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանք և որպես խորհրդարանական օմբուդսմեն։
Լինելով պառլամետնտական երկրի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ խորհրդարանական խողովակներով միջազգային գործընկերների հետ հանդիպումներին և նամակագրություններում Թագուհի Թովմասյանը մշտապես անդրադարձել է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման և ստեղծված անվտանգային խնդիրներին՝ կարևորելով միջազգային հանրության կողմից հասցեական և շուտափույթ գործողությունների իրականացումը։
Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է.
Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է և միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտելու է ս.թ. հուլիսի 11-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստը` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այս ապօրինի գործընթացի ընթացքում Թագուհի Թովմասյանը զրկված է լսված լինելու իր իրավունքի իրացման հնարավորությունից։
Այս ապօրինի որոշման ընդունման դեպքում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ըստ Դոնթի բանաձևի ընդդիմությանը բաժին հասած քվոտայով, չի առաջադրելու ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ