ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք լինի՝ Կարմիր խաչի վրա է՛լ կկրակեն, ռուսական զորքի վրա էլ կկրակեն. Թևան Պողոսյան 07/11/2023 20:51 | Քաղաքական
Իրենց (ադրբեջանցիներին- խմբ.) պետք էր փակել սահմանը՝ նորից ճնշումներ գործադրելու համար ու այդ նպատակով Կարմիր խաչին էլ կմեղադրեն։ Դրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը մտածելու բան ընդհանրապես չունի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից Բերձորիի միջանցքով տեղաշարժվելու անգամ ԿԽՄԿ-ին ուղղված արգելքին ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մեղադրել է մաքսանենգության մեջ, իբր, հիվանդներին տեղափոխելիս հայտնաբերել են ծխախոտ, հեռախոս վառելիք։
«Պետք լինի՝ Կարմիր խաչի վրա էլ կկրակեն, պետք լինի՝ ռուսական զորքի վրա էլ կկրակեն, պետք լինի՝ սա էլ կանեն»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ թշնամին իր այսպիսի գործողություններով տանում է դեպի պատերազմ, եւ հայկական դիվանագիտությունը պետք է կարողանա բարձրաձայնել ու թույլ չտալ այդպիսի գործողություններ։ Միևնույն ժամանակ նա չմատնանշում է ևս մեկ փաստ. Կարմիր խաչում ևս աշխատում են տարբեր երկրների քաղաքացիներ, եւ շատ հավանական է, որ իրենց իսկ շահերից ելնելով, որևէ ձևով չեն արձագանքեն տեղի ունեցածին ու Ադրբեջանն այս անգամ էլ կմարսի իր սադրանքը։
«Կարմիր խաչը գնում- գալիս է չէ՞ Բերձորի միջանցքով՝ նույնիսկ շրջափակման սկզբնական շրջանում։ Երբ հայկական դիվանագիտությունն ամեն անգամ ասում էր՝ մեզ պետք է փաստահավաք խումբ, որ գա- գնա՝ ես ամեն անգամ ասել եմ՝ իսկ այդ Կարմիր խաչի վարորդները չե՞ն գնում- գալիս, Կարմիր խաչի ներկայացոցւիչներն այնտեղո՞վ չեն անցնում։ Մի՞թե ինչ-որ բանով պակաս կարող են ներկայացնել իրականությունը։ Դե, պատկերացրեք, որ հայկական դիվանագիտությունը պահանջեր, որ Կարմիր խաչը դրա մասին զեկույց ներկայացներ ու աշխարհով մեկ իրազեկեր։ Այդ դեպքում այդ հեքիաթները չէին լինի»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ այսպիսի իրավիճակներում մենք փորձում ենք տեղի ունեցող իրադարձությունների մեղքը բարդել այլոց վրա։ Այնինչ, պետք է հասկանալ, որ բոլոր կողմերն որևէ գործողություն անում են՝ ելնելով իրենց շահերից։ Այդուհանդերձ, ըստ Թևան Պողոսյանի, հայկական կողմը նույնպես կարող է գործուն լծակներ գործադրել իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ վարելով ավելի խելացի դիվանագիտություն։ Այնինչ, ստացվում է ճիշտ հակառակն ու հայկական իշխանություններն սպասարկում են թշնամու շահերը։ Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի համար նշանակություն չունի, թե ինչ կազմակերպության հետ գործ ունի, նա ամեն դեպքում առաջ է տանելու իր շահերը։
«ՄԱԿ-ից ու ՄԱԿ-ի դատարանից ավելի ազդեցիկ միջազգային որևէ այլ կազմակերպություն կա՞։ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը կյանքի կոչվե՞լ է։ Բա էլ ի՞նչ ենք քննարկում։ Որովհետև այդ որոշումների կատարման համար պահանջատեր չկա։ Եթե ՄԱԿ-ից չեք պահանջում, Կարմիր խաչից ի՞նչ եք պահանջելու։ Իրենք դեռ փորձում են օգտակար լինել, այդ տարածքներով երթևեկում են, հումանիտար օգնություն են տեղափոխում։ Մենք նույնպես պետք է իրենց սատար կանգնենք, որպեսզի նրանց որևէ բան չլինի։ Ադրբեջանցին հեռախոս է գցում՝ ասում է՝ վայ, հեռախոս եմ գտել, կամ գրիչի թանաքի մեջ ինչ-որ նյութ կա։ Մենք նույնպես որևէ բան չենք անում։ Հայտնվել ենք մի վիճակում, երբ Կարմիր խաչին մեղադրում են, իսկ մենք որևէ ձայն չենք հանում»,- ասաց նա։
Թևան Պողոսյանը տեսակետ հայտնեց, որ այն պարագայում, երբ անհետևանք է մնացել անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի չկատարումը՝ այս դեպքում ևս, ադրբեջանական կողմը որևէ պատասխանատվության չի ենթարկվի։
«Անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես եկան անընդունելի հայտարարություններով, ի՞նչ փոխվեց։ Ձեզ թվում է՝ որ միջազգային կազմակերպություն են՝ քաղաքական որոշումներո՞վ չեն առաջնորդվում »,- ասաց նա։
Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ առկա իրավիճակում որևէ փոփոխություն չի կարող լինել, քանի դեռ պահանջատիրական կետ չի ձևավորվել ու այդ նույն ԿԽՄԿ ներկայացուցիչներից չեն պահանջել զեկույց ու մամուլի ասուլիս իրականացնել՝ միջանցքով յուրաքանչյուր տեղաշարժի ժամանակ գրանցված իրադարձությունների վերաբերյալ։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր կլինի խոսել թե՛ իրավիճակի փոփոխության, թե՛ մեղավորներին պատասխանատվության կանչելու հնարավոր տարբերակների մասին։
Վերջում Պողոսյանն անդրադարձավ Կարմիր խաչի պնդմանը, որ իրենք հայտարարություններ չեն անում՝ հումանիտար ծառայության գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար։
«Հիմա գնացեք՝ հարցրեք՝ շա՞տ լավ է ստացվում իրականացնելը։ Ֆանտաստիկ իրականացրել եք, չէ՞»,- եզրափակեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ