Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը 07/10/2023   13:02  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:  Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է մարզում իրականացված և ներկայումս ընթացքում գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2018-2023թթ. 356 սուբվենցիոն ծրագրերն իրականացվել և իրականացվում են հետևյալ ոլորտներում՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, բակերի սալարկում, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզների վերանորոգում, կառուցում և վերակառուցում, հասարակական շենքերի, այգիների պուրակների կառուցում/բարեկարգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցում/նորոգում, բնակավայրերի գազիֆիկացում, մեքենասարքավորումների, տեխնիկայի  ձեռք բերում, գույքի ձեռք բերում /մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի տուն/, վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, խորքային հորերի հորատում, համայնքների գլխավոր հատակագծերի մշակում:

2022 թվականին հաստավել են 12 մլրդ դրամի սուբվենցիոն 60 ծրագրեր, որոնց աշխատանքների 80 տոկոսն ավարտվել է: 2023 թվականի համար հավանության է արժանացել  40 ծրագիր՝ 11 մլրդ 227 մլն դրամ արժեքով:

Վարչապետին նաև զեկուցվել են հաշվետու տարում քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ ինքնակամ շինությունների հայտնաբերման և կանխարգելման միջոցառումների շրջանակում 92 շինություն օրինականացվել է, 121-ը օրիանականացման փուլում է, իսկ 89-ը՝ կասեցվել է:

Հողօգտագործման մասով ներկայացվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 111,57 հա հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, 15908,0 հա պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալություն, 282,36 հա հողերի աճուրդային եղանակով օտարում, 87,27 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի փոփոխություն:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվել է համայնքային ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի վերապատրաստում:

Ըստ 2022թ. համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի, գույքային հարկերն անշարժ գույքից կազմում է 1 մլրդ 377,9 մլն դրամ, գույքահարկը փոխադրամիջոցների համար՝ 1 մլրդ 829,4 մլն դրամ, տեղական տուրքերը՝ 313,3 մլն դրամ, պետական տուրքերը՝ 99,2 մլն դրամ, հողի և գույքի վարձավճարը՝ 275,8 մլն դրամ, աղբահանության վճարները՝ 550,5 մլն դրամ:

Վարչապետին զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում են գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շինաշխատանքների 90 տոկոսն արդեն իսկ ավարտվել են: 

Տեղեկատվություն է ներկայացվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակների աշխատանքների մասին: Նշվել է, որ մարզի համայնքներում գործում են 9 ՔՍԳ-ներ, որոնք մատուցում են ծառայությունների շուրջ 22 տեսակ:

Կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում ուսուցիչների պարտադիր ատեստավորման շրջանակում ատեստավորվել է 789 ուսուցիչ, կամավոր ատեստավում է անցել 134 ուսուցիչ, 27 դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, 88 դպրոցում 15 հազար 430 աշակերտի տրվել է դպրոցական սնունդ, 39 հազար 909 աշակերտ օգտվել է դպրոցական բաժանորդային համակարգից, մենթոր դպրոցների քանակը 3 է, հեռավար կրթությունից օգտվում է 2 դպրոց:

Պետական բյուջեի և դպրոցների միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, Ջրառատի միջնակարգ դպրոցում, Հրազդանի N2 հիմնական դպրոցում,  Աբովյանի N2 հիմնական դպրոցում, Բջնիի  և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներում, Աբովյանի N8 հիմնական դպրոցում:

Առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ խնայողությունների հաշվին իրականացվել են շուրջ 53 մլն դրամի ծրագրեր: Մասնավորապես՝ Աբովյանի ծննդատան համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, Աբովյանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, Չարենցավանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, գույք, համակարգիչներ, վերանորոգվել է նկուղային հարկը, Նաիրի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ:

Սոցիալական ապահովության շրջանակում մարզում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի /ԲԳՎ/ տրամադրման ծրագիրը» (68 շահառու ընտանիք), Ողջաբերդ սողանքային գոտում գտնվող բնակավայրի 5 ընտանիքի տրվել են բնակարանների գնման վկայագրեր, «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 6 մանկապատանեկան ճամբար (զոհված ու վիրավոր ազատամարտիկների, աշխարհազորայինների և կարիքավոր ընտանիքների 3200 երեխա):

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների մասով կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վարելահողերի, արոտավայրերի, մշակաբույսերի, ջերմոցներում իրականացվող արտադրությունների մասին, նշվել է, որ մարզում առկա է 4535 հա պտղատու այգի, որից 878 հա-ն ինտենսիվ այգներ են: 155 հա-ն ունեն հակակարկտային ցանց, իսկ 376 հա-ն գործում է կաթիլային ոռոգմամբ: Նախորդ տարի մարզում պետական աջակցության ծրագրով հիմնվել է խելացի 4 անասնագոմ: Վարչապետին նաև մանրամասներ են ներկայացվել գյուղատնտեսական կենդաների, անասնապահության, ինչպես նաև մարզում գործող 21 սպանդանոցների վիճակի վերաբերյալ:

Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվետու տարում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում»  ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցություն» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցություն» ծրագիր, «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով  տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագիր, «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագիր, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը   աջակցության» ծրագիր:

Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվան վերոնշյալ ծրագրերի սուբսիդավորման գումարը գերազանցել է 1  մլրդ դրամը: 

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2018-2022թթ. մարզում ծրագրեր է իրականացրել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, մասնավորապես՝ իրականացվել են բնակավայրերի  փողոցների, խմելու ջրամատակարարման համակարգերի, ջրահեռացման համակարգերի, ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզի տանիքի վերանորոգում, պատուհանների փոխում և ջեռուցում, ձեռք են բերվել կոմունալ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, իրականացվել են այգիների, պուրակների, ավտոկայանատեղիի կառուցում:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվել է հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ հիմնանորոգում, միջին նորոգում, կազմակերպվել է մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող կազմակերպության ընտրության մրցույթ: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնանորոգվել է 45 կմ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհ, իսկ 47 կմ ճանապարհի վրա իրականացվել է միջին նորոգում:

Վարչապետին նաև ներկայացվել է մշակույթի և  սպորտի բնագավառում անցկացված միջոցառումների շրջանակում մարզային ակտիվությունը: Ըստ այդմ՝ «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը, «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցը զբաղեցրել է 3-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցել է 12 մարզիկ, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» 10-12-րդ դասարանցիների թիմային խճուղավազքում Գեղաշենի միջնակարգ դպրոցը զբաղեցրել է 5-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին մասնակցել է 14 հեծանվորդ:

Վարչապետը հետաքքրրվել է վերոնշյալ ուղղություններով ընթացքի մեջ գտնվող ծրագրերից, տվել դրանք արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը կարևորել է ճանապարհաշինական, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման մրցույթների կարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որոնք կբացառեն անհրաժեշտ կարողություններ չունեցող ընկերությունների մասնակցությունն ու դրա հետևանքով տարբեր ծրագրերի հետաձգումը, խնդիրների առաջացումը: Վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել մարզում ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի և գյուղատնտեսական մյուս ծրագրերի ընդլայնելու և ֆերմերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրել: «Մեր խնդիրն է` հնարավորինս շատ տարածել տեղեկատվություն, որպեսզի մարդկանց համար ավելի լավ հնարավորություններ ստեղծենք, արտադրանքի որակը ևս բարձրանա: Պետք է աշխատել նաև Էկոնոմիկայի նախարարության հետ` ծրագրերն առավել բարելավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում բնակարանաշինության ներդրումային խոշոր ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ Աբովյանում, Զովունիում, Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում իրականացվում են բազմաբնակարան շենքի կառուցման լայնածավալ ծրագրեր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:28 08/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Վրաստանի վարչապետները հետևում են ֆուտբոլի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղին
12:21 08/07/2023  |  ՔաղաքականԱլիևը ավելի վախկոտ է, քան Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցրածը. Գեւորգյան (տեսանյութ)
07:52 08/07/2023  |  ՄամուլՈւշագրավ ուսումնասիրություններ են արել. ո՞րն է նպատակը. «Փաստ»
22:43 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍ«Հիմա էլ տնամերձերի ծառերն են նիկոլենց խանգարում»․ Վրթանեսյան
20:45 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍԲաթում քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը
16:40 07/07/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան
15:38 07/07/2023  |  ՔաղաքականՍՀԴԿ ԿՎ ատենապետ Համբիկ Սարաֆյանը կուսակցության աջակցությունն է հայտնել Կառավարությանը՝ մարտահրավերների հաղթահարման գործում
15:17 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀարցվածների մեծամասնությունը բացարձակ չի վստահում 44-օրյա պետերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին. Գելափ (տեսանյութ)
13:04 07/07/2023  |  ՔաղաքականՎարչապետը կմեկնի Վրաստան
19:08 06/07/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրին

Արխիվ

[]