ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շրջափակումը ծանր փորձություն է հատկապես Արցախի երեխաների համար․ Ամիրշատյանների ընտանիքի 5-րդ զավակը՝ Աշոտը, շուտով չորս ամսական կդառնա․ փոքրիկը 2,5 ամսականից կովի կաթ է կերել 07/10/2023 21:01 | Կյանքն՝ Արցախում
Եղցահողի փոքրիկ բնակիչը՝ Աշոտը, Ամիրշատյանների 5-րդ զավակն է։ Փոքրիկը ծնվել է այն ժամանակ, երբ Եղցահողը դեռ միակողմանի էր շրջափակված՝ կտրված էր գյուղի կապն Արցախի մնացյալ հատվածի հետ, բայց Գորիս հասնելու հնարավորություն գյուղացիները դեռ ունեին։ Ամիրշատյանների բազմավազակ ընտանիքի ամենակրտսեր անդամը «Սերունդ» հիմնադրամի շահառու է․ երիտասարդ ամուսիններին Աշոտի ծնվելուց հետո հիմնադրամից ամսական 50 հազար դրամ են փոխանցում։
«Քանի որ Ստեփանակերտին կապող ճանապարհը փակել էին ադրբեջանցիները, Աշոտը ծնվեց Գորիսում։ Առաջին մեկ-երկու անգամը լիազորագրով էի գումարը ստանում․ մեր բարեկամներն էին ստանում, շատ անգամ կաթնախառնուրդ, տակդիր գտնելու դեպքում՝ գնում, ուղարկում։ Հետո եկավ մի պահ, որ Ստեփանակերտում էլ կաթնախառնուրդ չկար։ Այդ ժամանակ արդեն Գորիսի հետ կապն էլ էր ընդհատվել։ Ապրիլի 23-ից, երբ ադրբեջանցիներն անցակետ դրեցին, է՛լ արդեն Գորիսից էլ չէինք կարողանում երեխայի համար կաթնախառնուրդ բերել։ Ահավոր դժվար էր․․․ Մի երկու անգամ Կարմիր Խաչի միջոցով, գյուղապետի միջամտությամբ բերեցին, բայց եկավ մի պահ, որ կանգնեցինք փաստի առաջ․ կաթնախառնուրդը վերջացավ, ոչ Ստեփանակերտից, ոչ Գորիսից ոչ մի ձևով հնարավոր չէր բերել տալ, ստիպված սկսեցի կովի կաթ տալ երեխային։ Այդ ժամանակ ընդամենը 2,5 ամսական էր։ Ահավոր վախենում էի, որ կարող է բալիկիս մարսողությունը խանգարվել, բայց այլընտրանք չունեի․ երեխան սոված էր, լացում էր, ուրիշ տարբերակ չկար․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Աշոտի մայրը՝ Մարիամը։
Արդեն մի քանի օր է՝ գյուղացիները շաբաթական երեք անգամ Ստեփանակերտ գնալ-գալու հնարավորություն ունեն, սակայն ոչ մեկը չգիտի, թե որ պահին նորից թշնամին կորոշի կտրել Ստեփանակերտի հետ կապը։ Ըստ այդմ՝ հատկապես մանկահասակ երեխա ունեցող ընտանիքները փորձում են գոնե մանկական սննդի որոշակի պաշար ունենալ։
Հիմնադրամից ստացած գումարը ոչ մի այլ նպատակով չեն ծախսում Աշոտի ծնողները՝ Մարիամն ու Արսենը․ միայն երեխաների, հիմնականում՝ Աշոտի կարիքներն են բավարարում դրանով։ «Հատկապես հիմա, երբ չգիտենք, թե որ պահին ինչ կարող է լինել, աշխատում ենք գոնե փոքրիկի կերը որոշ ժամանակային կտրվածքով ունենալ։
Ստացած գումարը հիմնականում կաթնախառնուրդների վրա էր ծախսվում։ Շուտով քանի որ չորս ամսականը կլրանա, արդեն մանկական շիլաներ կառնենք։ Ամեն դեպքում, երեխաների կարիքներն ենք փորձում առաջնահերթ բավարարել։ Մի բան է, երբ մեծերով եք, մի այլ բան՝ երբ երեխաների հետ ես՝ այն էլ մանկահասակ։ Քանի որ մինչև շրջափակումն ամեն ինչ կար, առատություն էր, հիմա դժվար է թե՛ իրենց, թե՛ մեզ համար․․․Երեխա է,մեկ էլ տեսար՝ մի բան է ուզում ու չես կարողանում բացատրել, որ չկա, ինչու չկա․․․ Մի ահավոր զգացողություն է, չգիտեմ․․․ Մտածում ես՝ ի՞նչ անես, ո՞նց ստեղծես, հայթայթես, որ երեխադ կարոտ չմնա․․․»,-անկեղծանում է բազմազավակ մայրը։
Ինչ վերաբերում է գումարին, Մարիամը միանշանակ նկատում է՝ հատկապես այս դժվարին օրերին անգամ ամենափոքր օգնությունը, ուշադրությունը հույս, հավատ ու ջերմություն է փոխանցում արցախցուն․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ