ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի աննախադեպ թվով գանգատներ են ստացվել դատավորներից. Դրանք կքննվեն առաջնահերթության կարգով ու բումերանգի նման կարող են հարվածել հենց Անդրեասյանին 07/09/2023 15:29 | Վերլուծություններ
Անկախ ու բարձր վարկանիշ ունեցող, այլ խոսքով` անհնազանդ դատավորներից ազատվելու իշխանությունների քաղաքականությունը բումերանգի նման կարող է հարվածել հենց ՀՀ իշխանություններին։
ԲԴԽ-ի կողմից լիազորությունները դադարեցված շուրջ մեկ տասնյակ դատավոր իրենց իրավունքները պատրաստվում են վերականգնել ՄԻԵԴ-ում, ինչն ի դեպ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ է։ Եթե 15 տարվա ընթացքում միայն 3 դատավոր է ՄԻԵԴ դիմում ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ-ի, ապա վերջին 1,5-2 տարվա ընթացքում շուրջ 10 գանգատ արդեն ներկայացվել է։ Դատավորները գանգատներով արձանագրում են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքի, արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։
Հիշեցնենք, որ 2018թ ՀՀ-ում իշխանափոխությանը հաջորդեց իշխանության ճյուղերի զավթման գործընթացը, իսկ դատավորների նկատմամբ հետապնդումներին մեծ թափ հաղորդվեց 2019թ-ին` անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ դատարանների դռները շրջափակելու կոչից հետո, ինչին հաջորդեց համակարգում, այսպես ասած, «վհուկների որսը»։ Իշխանությունները տարբեր եղանակներով սկսեց ազատվել անցանկալի դատավորներից ՝ քրեական և կարգապահական հետապնդումներով։ Միայն վերջին երկու տարվա ընթացքում ԲԴԽ-ն կարգապահական վարույթների շրջանակներում դադարեցրել է ավելի քան 10 դատավորի լիազորություն, ընդ որում, մեծամասամբ, դատավորների լիազորությունները դադարեցվել են Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահ պաշտոնավարման շրջանում, իսկ վարույթների քննության ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ` թույլ տրված հենց ԲԴԽ-ի կողմից։ Հատկանշական է, որ դատավորների լիազորությունների դադարեցման պատճառ եղել են դատավորների կա՛մ հրապարակային արված հայտարարությունները, կա՛մ առկա համակարգային խնդիրները, ինչպիսիք են՝ դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում դատական ակտերը ուշ տրամադրելը, ինչը լուծելու փոխարեն փաստացի լծվել են դատավորներին պատժելուն, կա՛մ ՄԻԵԴ վճիռները՝ վատթարացնող նորմի հետադարձ ուժի կիրառմամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ լիազորությունները դադարեցված դատավորներ Զարուհի Նախշքարյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի, Աննա Փիլոսյանի, և գանգատներ ներկայացրած մյուս դատավորների վերաբերյալ գործերը ՄԻԵԴ-ը կքննի առաջնահերթության կարգով, ինչը վկայում է այն մասին, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ դատավորների նկատմամբ իրականացվող գործընթացները խնդրահարույց է համարում։ Դատավորների իրավունքների խախտման մասին գանգատները ՄԻԵԴ-ում, սակայն, այսքանով չեն սահմանափակվի։
Հուլիսի 3-ին ԲԴԽ-ն դադարեցրել է միանգամից չորս դատավորի լիազորություն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Ընդ որում, դատավոր Դավիթ Հարությունյանն արդեն իսկ դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ, միևնույն ժամանակ միջնորդելով, որ միջանկյալ միջոց կիրառվի, սակայն մինչ ՄԻԵԴ-ը որոշում կկայացներ՝ ԲԴԽ-ն շտապեց դադարեցնել դատավորի լիազորությունները։ Դատավոր Դավիթ Հարությունյանի գործի քննության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումների, այդ թվում՝ լսված լինելու իրավունքի խախտման մասին «Փաստինֆո»-ն արդեն հայտնել էր։ Դատավորն ինքը հայտնել էր, որ ՄԻԵԴ գանգատ կներկայացվի։ Նույն օրը դատավորի լիազորություններից զրկված մյուս դատավորները, ամենայն հավանականությամբ, ևս գանգատ կներկայացնեն ՄԻԵԴ։
ՄԻԵԴ-ի կողմից դատավորների իրավունքի խախտումների արձանագրման դեպքում նրանց վերաբերյալ վարույթները պետք է վերսկսվեն՝ բացառելով արձանագրված խախտումները, կարող են լինել բովանդակային այնպիսի արձանագրումներ, որոնք մեծ հաշվով կհանգեցնեն միակ հնարավոր հետևանքի, այն է՝ վարույթի կարճմանը կամ Արդարադատության նախարարության միջնորդության մերժմանը, ըստ այդմ, դատավորները կարող են հետագայում վերականգնվել իրենց պաշտոններում։
Հատկանշական է, որ օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ ԱՆ-ն օժտվել է նաև ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությամբ, ընդ որում, 15 տարվա վաղեմությամբ և վատթարացնող նորմի հետադարձ ուժի կիրառմամբ, ավելին, այդ հիմքով կարգապահական տույժի ենթարկված դատավորներն արձանագրում են, որ խտրական մոտեցում է ցուցաբերվել։ Հետաքրքիրը, սակայն, այն հանգամանքն է, որ ԲԴԽ-ն դատավորների կարգապահական վարույթների ընթացքում հանդես է գալիս որպես դատարան և հարց է առաջանում՝ նման օրենսդրական կարգավորումների պայմաններում ՄԻԵԴ վճիռներն ինչ հետևանք կունենան նաև դատավորների վերաբերյալ որոշումը ստորագրած ԲԴԽ անդամների նկատմամբ, քանզի ԲԴԽ-ն, ինչպես արձանագրվեց, ևս դատարան է հանդես գալիս։ Թեև օրենսդրական կարգավորմամբ հստակ արձանագրում, որպես այդպիսին, առկա չէ, սակայն տեսականորեն՝ բացառել էլ պետք չէ։ Մասնավորապես, ԵԴ-ի կողմից հիմնարար իրավունքի խախտման արձանագրման դեպքում, որը կարող է հանգեցնել գործի վերաբացման, կարող է նաև հարց բարձրացվել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը ստորագրած ԲԴԽ անդամները, որոնք հանդես են գալիս որպես դատարան, թույլ են տվել խախտում, ըստ այդմ, կարող է բարձրացվել նաև նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից