ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրել այնպես, ասես... ոչինչ էլ չի՞ պատահել․ «Փաստ» 07/08/2023 07:32 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Զորավար Անդրանիկը հորդորում էր. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար»: Նա, ով իր ազգի համար արել է ամենն, ինչ կարող էր, դեռ մի բան էլ՝ ավելին, տեղ ուներ հորդորելու: Բայց ո՞վ ու որքանո՞վ է «հորդորվել» կամ «հորդորված»: Այ, նայում ես, ինչոր կառավարության նիստ է: Եթե կուզեք՝ կառավարության ինչոր նիստ է: Ու՝ ի՞նչ: Նրանցից քանի՞սը գլուխը բարձին դնելուց և քնելուց առաջ կարող է հաշվետու լինել առ այն, թե այդ օրն ինչ է արել հայ ազգի համար: Չնայած՝ ումից ինչ ենք սպասում...
Նրանք հիմա հանգի՜ստ նիստ են անում՝ իրենք իրենց հասարակական քաղաքական կարգավիճակների վրա զարմացած, ինչոր հարցեր են քննարկում՝ լուրջ-լուրջ տեսքերով ու թանկ-թանկ կոստյումների մեջ հարմարավետ տեղավորված: Իրենց մեծ-մեծ պարգևավճարներով տնատեր դարձած՝ թոշակառուներին մի երկու-երեք հազար դրամ են «փրթել» ու առիթ-անառիթ «երեսով են տալիս», տեղն եկած տեղը՝ մուննաթ են գալիս: Տո հենց զայրանում էլ են, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Ու ապրում, նստում, ելնում, խոսում, շնչում-արտաշնչում են այնպես, ասես... ոչինչ էլ չի պատահել: Չի՞ պատահել: Ոչի՞նչ: Իսկ հազարավոր զոհե՞րը: Իսկ թշնամուն հանձնված Հադրո՞ւթը, Քարվաճա՞ռը, Քաշաթա՞ղը: Իսկ մնացա՞ծ կորուստները:
Իսկ Շուշի՞ն ու հենց այս պահին, ինչպես ասվում է՝ «ռեալ ժամանակի ռեժիմում» մզկիթի վերածվող Ղազանչեցո՞ցը: Իսկ Արցախի ներկա վիճա՞կը, Արցախից ձեռքները լվանա՞լը: Ոչինչ չի՞ պատահել: Ու դրանք դեռ այդ կառավարության, այդ իշխանության բոլոր «ձեռքբերումները» չեն: Ելնում ես փողոց: Շոգ է: Նայում ես: Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց գլխավոր խնդիրը, նրանց հուզող հիմնական հարցը այն է, թե «տանը մնացած» ծիրանն ի՞նչ անել. ջեմի տակ դնե՞լ, թե՞ չրի: Գնում են, գալիս են, առնում են, վաճառում: Սակարկում են: Ապրում են: Այնպես, ասես... ոչինչ էլ չի պատահել: Հասկանո՞ւմ եք՝ ոչինչ: Մեկն ասում էր, չէ՞, թե՝ ձեր երեխաները «ոչնչի համար են զոհվել»:
Մինչ այդ գիտեինք, հավատում էինք, որ մեր լուսավոր տղաները հանուն Հայրենիքի են զոհվել, հանուն իրենց հարազատների, իրենց ծնողների, իրենց եղբայրների ու քույրերի, զորավար Անդրանիկի ասած՝ իրենց ազգի՝ խաղաղ ու անվտանգ ապրելու են զոհվել: Բայց մեկն եկավ ու ասաց՝ Հայրենիքը ոչինչ է, փաստորեն, ու զոհվել են... ոչնչի համար: Պարզ է մեկ բան. հասարակությունները, որոնք օրհասի պայմաններում ապրում են այնպես, ասես... ոչինչ չի պատահել, իրականում չեն ապրում: Մահանում են: Կուշտ կամ կիսաքաղց, հնարավոր է՝ ծիրանաչրի ձմեռվա պաշար կուտակած: Բայց չեն ապրում: Գլուխներդ բարձին դնելուց առաջ... Չնայած, չէ՛, մի էլ հիշեք, թե չէ՝ չեք քնի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․ 07․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ