ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրկնակի շրջափակված Մեծ Շենից Ավանեսյաններն անգամ որդու շիրիմին չեն կարողանում այցի գնալ, բայց իրենց հողում ապրելու պայքարը շարունակում են 07/06/2023 19:30 | ԼՐԱՀՈՍ
Ավանեսյանները Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում են ապրում։ Ավագ որդուն՝ Արսենին, 44-օրյա պատերազմի ժամանակ են կորցրել։ Արսենը Մարտունի 3-րդում է ծառայել, բայց ծառայությունից հետո բանակի հետ կապը միշտ պահում էր։ Քառօրյա պատերազմին էլ էր մասնակցել, պատվոգրերի արժանացել․․․
«Մատաղիսում էր, հետո Հադրութ տեղափոխեցին։ Հոկտեմբերի 18-ին զոհվելու լուրն իմացանք, բայց հունվարի 20-ին ենք գտել մարմինը՝ դիահերձարանում»,- «Փաստինֆո»-ին պատմում է Արսենի հայրը՝ Վալերիկ Ավանեսյանը։
Որդու շիրիմին հայրը վերջին անգամ ապրիլի 13-ին է այցելել։ Ադրբեջանցիների կողմից Մեծ Շենն ու Շուշիի շրջանի ևս երեք գյուղեր կրկնակի շրջափակելուց հետո, երբ կտրվեց նաև Գորիսի հետ կապը, Ավեանեսյանները չեն կարողացել այլևս որդու գերեզմանին այցի գնալ։
«Մտադիր էի մայիսի 1-ին գնալ, էն էլ չհասցրեցի․ ճանապարհը փակեցին։ Ապրիլի 13-ից էս կողմ չենք կարողացել գնալ»,-ասում է հայրը։
Ավանեսյանների ընտանիքը բազմազավակ է․ Արսենից բացի, ևս հինգ երեխա ունեն, երկուսն ամուսնացած են, երեքը՝ անչափահաս, փոքրը 12 տարեկան է։
«Երեխաները պաղպաղակ են ուզում, շոկոլադ են ուզում, դե երեխա են, բայց չկա խանութներում։ Առաջ էլի քիչ ու միչ կար։ Ճիշտ է՝ թանկ էր, բայց առնում էինք, հիմա դա էլ չկա։ Գորիսի ճանապարհը, որ բաց էր, ամիսը մեկ անգամ գնում էի, առևտուր անում գալիս։ Ադրբեջանցիները որ դա էլ փակեցին, վիճակն ավելի ծանրացավ։ Հիմա ասում են, որ Ստեփանակերտ շաբաթը երկու անգամ կկարողանանք գնալ-գալ․ ավտոբուս կաշխատի։ Դա, իհարկե, լավ է, բայց էնտեղ էլ խանութներում ապրանք չկա․․․ Ամեն դեպքում, Արցախում ամենուր նույն վիճակն է»,-ասում է զրուցակիցս։
Այդուհանդերձ, բազմազավակ, որդեկորույս հայրը նկատում է՝ գյուղում էլի մի քիչ հեշտ է յոլա գնալը․ մարդիկ կարտոֆիլ, վարունգ, լոբի ու այլ մշակաբույսեր ցանել են, անասուն են պահում, իսկ քաղաքում շատ դժվար է։
Ավանեսյանների համար Արցախի կառավարությունը տուն էր սարքում, ավելի ճիշտ՝ իրենց հին տունը քանդել, նորն էր սարքում․ արդեն երկու տարի է՝ դեռ մի հարկն են սարքել․ երկրորդը դեռ քանդված վիճակում է․ պայմաններն անմխիթար են, բայց ապրում են այդտեղ։
Կրկնակի շրջափակված Մեծ Շենում, որդու գերեզմանին անհաս, բազմաթիվ ընտանիքների պես, իրենց հողում ապրելու համար պայքարն այսպես շարունակում են նաև Ավանեսյանները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/19/2024 08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:17 Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:13 Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:09 Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:08 Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:03 Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/19/2024 17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
- 09/19/2024 16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- 09/19/2024 13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/19/2024 22:39 «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
- 09/19/2024 22:26 1 օրվա ընթացքում արձանագրվել է 10 վթար, 2 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել վնասվածքներ
- 09/19/2024 19:34 Էջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
- 09/19/2024 17:25 Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/19/2024 21:21 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում