ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է ասել, որ ֆրանսիացին, բելգիացին ու այլ ազգեր կարող են իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, իսկ արցախցին՝ ոչ. Գեղամ Ստեփանյան 07/06/2023 13:22 | ԼՐԱՀՈՍ
Ո՞վ է ասել, որ ֆրանսիացին, բելգիացին ու այլ ազգեր կարող են իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, իսկ արցախցին՝ ոչ. Գեղամ Ստեփանյան
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլևս հավասարազոր է կյանքի իրավունքին։ Ցանկալի կլիներ, որ ՀՀ հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների, կառույցների կամ ներկայացուցիչների կողմից չհնչեին նման հայտարարություններ։ Դրանք վնաս են հասցնում ընդհանուր գործին։ Ստեփանակերտ- Երևան տեսակապ- ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկա իշխանականներից կողմից հնչող հայտարարություններին, թե իրենք ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։
«Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի սպառնալիքները երբեք այնքան ընդգծված չեն եղել, որքան հիմա են։ Պարզ է, որ 7 ամիս գտնվելով շրջափակման մեջ, չունենալով համապատասխան քանակությամբ ներկրումներ և զրկված լինելով հումանիտար որևէ տեսակ բեռնափոխադրումից, մենք իրապես խոսում ենք գոյաբանական սպառնալիքի մասին»,- ասաց նա։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց միջազգային հարթակներում իրավիճակի ճիշտ գնահատման փաստը։ Իր խոսքով՝ արցախցու գլխի վերևում կախված վտանգն, իրականում, անգամ ՀՀ քաղաքացիներն ամբողջությամբ չեն պատկերացնում։ Նա անընդունելի համարեց ՀՀ բնակիչների ու նաև Սփյուռքի որոշ շերտերի հանդարտությունը՝ Արցախում ստեղծված իրավիճակի հարցում։ Իսկ միջազգային հանրության կողմից Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու փաստը Ստեփանյանը բացատրեց նրանով, որ այնտեղ շահագրգռված չեն միջազգային ընտանիքում նոր պետություններ ունենալ։
«Ես քաղաքական կաշկանդվածություն չունեմ ու կարող եմ հստակ ասել, որ ինչ-որ մի պահի այդ միջազգային հանրությունն ստեղծել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որն այսօր որպես ճիպոտ օգտագործվում է ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհով գնացող ժողովուրդների վրա, ինչն անընդունելի է։ Ո՞վ է ասել, որ ֆրանսիացին, բելգիացին ու այլ ազգեր կարող են իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, իսկ արցախցին՝ ոչ»,- հայտարարեց նա։
Այս դեպքում, ըստ նրա, մենք կանգնած ենք առկա իրավունքի ու դրա իրացման խնդրի առջև։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ