Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրաժարականը․ Փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա կանեն 07/06/2023   22:52  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա կանեն, նրանք պահանջում են ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը: Հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից:

2023թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:

Ներկա փաստաբանները ցավով արձանագրեցին իրավասու մարմինների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Ներկաներն արձանագրեցին նաև, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել և փաստաբանների կողմից իրականացված բողոքի ակցիաները, այդ թվում՝ մեկ օրյա դատարաններից և նախաքննության մարմիններից հրաժարվելու ակցիան, որևէ արդյունք չեն տվել:

Այս ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ միջոցառումները՝

13.06.2023թ. Փաստաբանների պալատը կազմակերպել է մամուլի ասուլիս՝ ոստիկանների կողմից փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.

13.06.2023թ. Փաստաբանների պալատում հրավիրվել է ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից փաստաբանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.

13.06.2023թ. Փաստաբանների պալատը պաշտոնապես դիմել է մի շարք միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE), Եվրոպայի Խորհրդի գրասենյակին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Իրավաբանների միջազգային Միությանը և Եվրոպայի երիտասարդ իրավաբանների միությանը՝ փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.

15.06.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է մի շարք միջազգային թիրախային կազմակերպությունների՝ այդ թվում  Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեյին, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնին, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությանը, Ամնեստի ինտերնացիաոնալին, Մարդու իրավունքների դիտորդ/Հյուման ռայթս ոչ կազմակերպությանը/, Մարդու իրավունքների միջազգային ծառայությանը, Ֆրիդոմ Հաուզին, Փարիզի փաստաբանների պալատին, Իրավապաշտպանների իրավապաշտպաններ կազմակերպությանը.

15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու,  ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում վերջերս տարածում գտած խոշտանգումները վերացնելու համար.

15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, ինչպես նաև ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները անհապաղ դադարեցնելու համար.

15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝   Քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև փաստաբաններ Կարեն Ալավերդյանի, Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ծեծի հետ կապված վարույթներով նախաքննության իրականացումը սեղմ ժամկետներում ապահովելու համար.

16.06.2023թ. փաստաբանները երթով այցելել են Եվրոպայի Միության Հայաստանյան գրասենյակ: ԵՄ պատվիրակության ընտրությունը հատկանշական էր եվրոպացի գործընկերներին իրազեկելու առումով, որ ՀՀ դատաիրավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին.

16.06.2023թ. Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE) ՀՀ նախագահին գրություն է ուղարկել՝ դատապարտելով փաստաբանի նկատմամբ բռնությունը.

19.06.2023թ. փաստաբաններն իրականացրել են բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Փաստաբանները հեռուստացույց են նվիրել գլխավոր դատախազին՝ ի նշան նրա այն արտահայտության, որ չի մտաբերում որ փաստաբան է ենթարկվել բռնության.

20.06.2023թ. փաստաբանները բողոքի ակցիա են անցկացրել ՆԳՆ նախարարության դիմաց՝ հատուկ թիկնոցով և սաղավարտով: ՆԳ նախարարին է հանձնվել  նաև բռնություն կատարած ոստիկանների հեռացման պահանջը, որին միացել են շուրջ 900 փաստաբան.

21.06.2023թ. Եվրոպայի երիտասարդ իրավաբանների միությունը դատապարտող հայտարարություն է տարածել փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.

26.06.2023թ. փաստաբաններն իրականացրել են մեկօրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

26.06.2023թ. փաստաբանները քայլերթ են իրականացրել դեպի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, որտեղ բռնցքամարտի ձեռնոցներ են նվիրել Կենտրոնական բաժնի պետին.

27.06.2023թ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ և ներկայացրել է նաև փաստաբանների բռնությունների հետ կապված խնդիրները.

30.06.2023թ. Փաստաբանների պալատի ներկայացուցիչները մասնակցել են Ազգային ժողովում կայացած «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկմանը: Ներկայացվել է փաստաբանների կողմից մշակված օրենքի նախագիծը, որով փաստաբանների համար կամրագրվեն լրացուցիչ երաշխիքներ.

30.06.2023թ. բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանը հանդիպել է  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին.

04.07.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է միջազգային կառույցներին՝ ներկայացնելով արդեն կատարված քայլերը:

04.07.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Անգլիայի դեսպանատներին՝ ներկայացնելով իրավիճակը և Պալատի կողմից նախաձեռնված քայլերը:

Փաստաբաններն արձանագրում են, որ այս անգործության պայմաններում 2023թ. փետրվարին և հունիսին փաստաբանների նկատմամբ կատարված բռնությունների պատասխանատվությունն ընկնում է նաև 2023 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետ հանդիսացող Արամ Հովհաննիսյանի վրա:

Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով,  որոշեցին՝

 
- պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանի հրաժարականը.

- եռօրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

- փաստաբանական համայնքում հարցումներ անցկացնել ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «Փաստաբանության թշնամի» հռչակելու կապակցությամբ:

Հ.Գ.1.  Բողոքին միացած փաստաբանները ծայրահեղ դեպքերում կարող են ապահովել վստահորդի իրավունքների պաշտպանությունը:

Հ.Գ.2. Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը:

Հ.Գ.3. Բողոքի ակցիաներից կարճ ժամանակ հետո հրավիրվելու է ակումբի նիստ քննարկելու համար հաջորդ գործողությունների պայմանները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:35 30/06/2023Փաստաբանների պալատը դեմ է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին
22:32 21/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀունիսի 26-ին՝ Խոշտանգումների զոհերի միջազգային օրը, փաստաբանները բողոքի մեկօրյա ակցիա կիրականացնեն. Փաստաբանական պալատ
00:09 13/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքով ՄԻ պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
21:58 12/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու». Ռուբեն Մելիքյան
17:03 21/05/2023  |  ԼՐԱՀՈՍՎաղը բողոքարկվելու է Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը․ փաստաբան
18:10 19/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատը հյուրընկալել է ռուս գործնկերներին
23:00 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանները պահանջում են դադարեցնել փաստաբաններին ծեծի ենթարկող ոստիկանների լիազորությունները
21:27 23/01/2023  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի Կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը
15:56 20/01/2023  |  ԼՐԱՀՈՍՓՊ-ն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
20:30 19/12/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների Պալատը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ

Արխիվ

[]