ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը իմաստ կունենա միայն ընդդիմության լայն կոնսոլիդացիայի դեպքում. Սուրենյանց 07/06/2023 20:08 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքապետի առաջիկա ընտրություններում ընդդիմության մասնակցությունը իմաստալից կլինի միայն ընդդիմադիր ուժերի լայն կոնսոլիդացիայի պարագայում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նկատենք, որ քաղաքական դաշտում նկատվում է որոշակի ակտիվություն՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկումների շուրջ։ Սակայն առկա է մի օրինչափություն՝ ընտրություններին մասնակցելու հստակ հայտ ներկայացրել է ՔՊ-ն եւ առանձնապես վարկանիշ չունեցող մի քանի խորհրդարանական ուժ, գործիչ, որոնց թվում մեծ տոկոս են կազմում Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ անցածները։
Նրանց թվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախին անդամ Մանե Թանդիլյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, օրերս հանդիպում է ունեցել ՔՊ-ի կողմից առաջադրված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ՝ քննարկելու հետընտրական դաշինքի հարցը։ Ի վերջինս էլ, ինչպես գրվել է մամուլում, ծրագրում է նախընտրական դաշինք կազմել Նիկոլ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի աշխատանքային խմբի անդամ Դավիթ Սանասարյանի հետ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սուրենյանցը ձեռնպահ մնաց նկատվող զարգացումների մեկնաբանություններից՝ նկատի ունենալով, որ կողմերը որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել՝ ոչ հերքել են, ոչ հաստատել, եւ հանդիպումների բովանդակության մասին, եթե դրանք տեղի են ունեցել, պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հայկ Մարությանի և արտախորհրդարանական ձևաչափում օրվա իշխանությունների և, մասնավորապես, Փաշինյանի հետ ակտիվ համագործակցող Դավիթ Սանասարյանի հանդիման մասին լուրը, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նախ նկատում է, եթե նույնիսկ Հայկ Մարությանը ժամանակին եղել է իշխանության թիմից, այնուամենայնիվ, չմոռանանք, որ նա՝ նույն ՔՊ-ի կողմից էլ պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ է։ Այդուհանդերձ, ըստ նրա, եթե քաղաքապետի ընտրություններում որևէ մեկն առաջադրվի Դավիթ Սանասարյանի կուսակցության ներքո, անկախ նրանից այդ մեկն ով է՝ Հայկ Մարությանը, թե այլ մեկը, միանշանակ, նրան հնարավոր չի լինի ընդունել որպես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող թեկնածու։ Ի դեպ, փաստենք, որ այս հանդիպման եղելության վերաբերյալ, նույնպես, պաշտոնական որևէ հերքում կամ հաստատում ոչ մի կողմից՝ մինչ այս պահը, դեռևս, չի եղել»։
Իսկ ընդհանրապես, քաղաքագետի դիտարկմամբ, քաղաքապետի առաջիկա ընտրություններում ընդդիմության մասնակցությունը միայն մեկ դեպքում իմաստալից կլինի, եթե լինի ընդդիմադիր ուժերի լայն կոնսոլիդացիա.«Մինչև չլինի ընդդիմադիր լայն կոնսոլիդացիա, որը հասարակության լայն շերտերի մոտ հավատ կներշնչի առ այն, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել իշխանափոխության, իշխանությանը հաղթելու մնացյալ տարբերակներին ինքս քիչ եմ հավատում»,- ասել է Սուրենյանցը՝ ընդգծելով, որ առաջիկայում նախատեսվող քաղաքապետի ընտրություններն իր կամ իր կողմից ներկայացվող կուսակցության համար իմաստալից են, բացառապես, միայն եթե հանգեցնելու են իշխանափոխության գործընթացի արագացմանը։ Մնացյալ բոլոր տեսակի հայտերն ու մասնակցություններն, ըստ քաղաքագետի, խիստ հարաբերական են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ