ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Անդրեասյանը լրագրողների հարցերից ճնշվում է, իսկ ինչ է լինում Նիկոլ Փաշինյանից զանգ ստանալու դեպքում 07/05/2023 16:27 | Վերլուծություններ
Սահմանադրության ուժով դատական համակարգի անկախության երաշխավոր համարվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունում է՝ հեշտ է ճնշվում։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԲԴԽ-ն երեկ դադարեցրել է միանգամից չորս դատավորի լիազորություն՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությանը՝ թույլ չտալով ներկա գտնվել որոշումների հրապարակմանը, ինչն, ըստ օրենքի, պետք է լինի դռնբաց։ Նախկին «օմբուդսմեն» Կարեն Անդրեասյանն այսօր արդեն ընդգծված բացասական վերաբերմունք ունի հանրության առաջ հաշվետվողականության պարտավորության նկատմամբ։ Նրա այդ բացասական վերաբերմունքը դրսեւորվում է ԲԴԽ-ի աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը սահմանափակելու նկատմամբ հետեւողական քայլերով, ԶԼՄ-ների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելով։ Ավելին՝ Կարեն Անդրեասյանը, որը տարիներ առաջ անգամ հեղինակային հաղորդում ուներ ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկում, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հասցրել է լրագրողներին ահաբեկիչների հետ համեմատել։ Ի դեպ, նման մտքի գոհար սույն գործիչն իրեն թույլ է տվել Փաշինյանի կառավարությունում արդարադատության նախարար աշխատելու ընթացքում։
Սակայն էականը սա չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դատական իշխանության անկախության երաշխավորի դերում վերապահել է մի անձի, որը վախեցած է, ավելի ճիշտ ճնշված։ Նորություն հայտնած չենք լինի, եթե արձանագրենք, որ գործող օրենսդրությամբ դատական իշխանության անկախության երաշխավորը բարձրագույն դատական խորհուրդն է, որի նախագահը Կարեն Անդրեասյանն է, որը խոստովանել է ճնշվելու իր հատկության մասին։
Սա ուղղակի գնահատական չէ, այլ Կարեն Անդրեասյանի ինքնախոստովանությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործով նիստի ավարտից հետո՝ հունիսի 19-ին։ Մասնավորապես, լրագրողները փորձել էին տարբեր հարցեր ուղղել Կարեն Անդրեասյանին, պարզել Դավիթ Հարությունյանի գործով լսումները դռնփակ անցկացնելու հիմքերը, շարժառիթը, սակայն Անդրեասյանը հարցերին ի պատասխան հնչեցրել էր տարբեր «ռեպլիկներ», Քրեական օրենսգրքի հոդվածներով սպառնալով հրաժարվել պատասխանել հարցերին՝ միևնույն ժամանակ հայտարարելով,. «Սա դատավորի նկատմամբ ճնշում է։ Ես հանդես եմ գալիս որպես դատարան, հիմա լրագրողներով փորձում եք ճնշել ինձ...։ Սա ճնշում է դատարանի վրա՝ չորրորդ իշխանության կողմից»։ Փաստացի Անդրեասյանն ինքն ընդունում է, որ ճնշվում է լրագրողներից, հետևաբար, հարց է առաջանում, թե Անդրեասյանն ինչ ապրումներ է ունենում, երբ, օրինակ, զանգ է ստանում ՀՀ գլխավոր դատախազից կամ Նիկոլ Փաշինյանից, որի լուսանկարը պահում էր նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, սահմանափակվում է ճնշվելով, թե նաեւ ահաբեկվում է։
Իհարկե, կարող ենք նաեւ ասել, որ նա ահաբեկված է իր դեմ իշխանությունների մոտ առկա կոմպրոմատների պատճառով, ուստի այսօր ճնշվում է իր ով լինելը հիշեցնող հարցադրումներից ու նախընտրել է պարփակվել 4 պատի մեջ ու կատարել իրեն հնչեցվող հրահանգները։ Կարող ենք ասել, բայց չենք ասում, այլ միայն արձանագրում ենք, լրագրողների հարցադրումներից ճնշվող, հրապարակային ու թափանցիկ աշխատանքից վախեցող անձը չի կարող լինել դատական իշխանության անկախության երաշխավոր։
Բացի այդ, հենց հրապարակայնությունն ու թափանցիկությունն են կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներից մեկը, իսկ դրանք սահմանափակելը հիմքեր տալիս կարծելու, որ Անդրեասյանը զարգացնում է քաղաքական կոռուպցիան, ինչով պետք է հետաքրքրվի արդեն ԱԱԾ-ն։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել