ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը, իմ ընկերական հորդորն է՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին. Աշոտյանի նամակը ԱՄՆ դեսպանին 07/05/2023 17:58 | Քաղաքական
Արմեն Աշոտյանը կալանավայրից բաց նամակ է գրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին․
«Հարգարժան տիկին դեսպան,
Ավա՜ղ, Ձեզ անձամբ ճանաչելու պատիվ դեռ չի ընձեռվել, իսկ այսօրվա իմ «կեցավայրը» հարիր չէ բարձրաշխարհիկ տիկին հրավիրելու համար, ուստի ստիպված եմ Ձեր թանկարժեք ժամանակից խլել մի քանի րոպե հենց այս ձևաչափով՝ ի արձագանք Հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր հնչեցրած մի շարք գնահատականների, որոնք անգամ Ձեր անձնական հմայքի և բարձր դիվանագիտական վարպետության պարագայում չէր կարող հայ հասարակության մոտ չառաջացնել ազնիվ, շիտակ պատասխաններ ակնկալող հարցերի շարան:
Անկախ այն հանգամանքից, որ Ձեր կողմից ռոմանտիկ բալլադների արժանացող ՀՀ իշխանությունների կողմից ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ ենթարկվում ենք ապօրինի հետապնդումների բացառապես մեր քաղաքական գործունեության համար, հարցադրումներիս բովանդակությունը չի վերաբերելու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, որը Դուք նախանձելի համառությամբ բնութագրում եք՝ որպես «ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում»: Այս իմաստով ինձ անհամեստորեն թույլ կտամ առաջարկել Ձերդ գերազանցությանը փաշինյանական ռեժիմը գովերգելու առիթների արանքում գտնել ազատ ժամանակ և ընթերցել Ձեր իսկ գործատուի՝ ԱՄՆ Պետդեպի 2022թ. զեկույցը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին (օ՜, որքան եմ Ձեզ նախանձում. ինչքա՜ն բացահայտումներ են Ձեզ սպասվում այդ ընթերցանության ընթացքում):
Հարցադրումներս և մտորումներս վերաբերելու են բացառապես Արցախյան հակամարտությանը և ռեգիոնալ զարգացումներին:
Եվ այսպես.
1. Դուք իրավացիորեն պնդում եք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այդ դեպքում բանակցություններում ինչո՞ւ եք ելնում բացառապես այն իրավիճակից, որն առաջացել է մեր տարածաշրջանում 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված, միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սկզբունքները կրնկակոխող արյունալի պատերազմի հետևանքով:
2. Ամբողջ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, պնդում է, որ Ուկրաինայում չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որը լինելու է պարտադրված և ուժի սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ այս նույն մոտեցումը չի որդեգրվել հայ-ադրբեջանական հարթության համար, որտեղ Ադրբեջանն անթաքույց կերպով ուժի սպառնալիքով պարտադրում է հայ ժողովրդին ստորացուցիչ և անարդար կապիտուլյացիա: Ավելին, Ձեր երկիրը ոչ միայն չի բացառում նման գիշատչային ոճով պարտադրանքի մարմնավորումը թղթի վրա, այլև ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:
3. Ինչո՞ւ մի դեպքում, որը Դուք դիտարկում եք՝ որպես ագրեսիա, արևմտյան ողջ գործիքակազմը գործադրվում է լայնածավալ սանկցիաների ձևով, իսկ Ադրբեջանի շարունակվող, սողացող և անընդհատ ագրեսիան հայ ժողովրդի դեմ ոչ միայն չի արժանանում համարժեք արձագանքի, այլև չի խոչընդոտում ագրեսոր երկրի հետ տնտեսական շահերի վրա խարսխված համագործակցության ընդլայնմանը:
4. Դուք վստահություն եք հայտնում, որ Ադրբեջանը կարող է երաշխավորել և իրագործել «ԼՂ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը»: Մի մեծ խնդրանք ունեմ Ձեզ. ԱՄՆ դիվանագիտական արխիվներից առ այսօր կարո՞ղ եք գտնել գեթ մեկ, կրկնում եմ, գեթ մեկ փաստաթուղթ, զեկույց, գնահատական, որով ԱՄՆ-ը արձանագրում է, որ Ադրբեջանում երաշխավորված են և անխոչընդոտ իրագործվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ հենց իրենց քաղաքացիների համար:
5. ԱՄՆ-ը՝ որպես ժողովրդավարության գլոբալ առաջամարտիկ և առաջնորդ, ինչո՞ւ ջանքեր չի գործադրում «տարածաշրջանի ժողովրդավարության պայծառ կետն» արտաքին կոռումպացված, ավտորիտար, հակաժողովրդավարական ագրեսորից պատշաճ և լիարժեք պաշտպանելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի հզոր ազդակ կհղի աշխարհին ԱՄՆ-ը, եթե գործուն քայլերով ի ցույց դնի այդ հանգամանքը, որ բացառապես ժողովրդավար լինելը բավարար է անվտանգ և գնահատված ապրելու համար սեփական երկրում:
Հարցադրումներիս շարանը կարող եմ շարունակել՝ չհավակնելով Ձեզանից հրապարակային պատասխաններ ստանալ: Ի վերջո, սպառելով Ձեր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական և ճարտասանական հնարքները, կարող եք պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցային բովանդակության նկատմամբ ԱՄՆ մոտեցումները ձևավորվում են, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի գնահատականների և մոտեցումների վրա՝ գցելով հակահայկական զարգացումների ողջ մեղքը նրան որպես ՀՀ վարչապետ հանդուրժող հայ ժողովրդի վրա: Բայց, տիկին դեսպան, այդ հնարքը նույնպես չի աշխատելու, քանզի Դուք ամեն մի ընձեռված առիթով հրապարակավ և աներեր աջակցում եք Փաշինյանին այդ կործանարար քաղաքականությունն իրագործելու, ինչպես նաև, աչք փակելով խայտառակ զարգացումների վրա մեր երկրի ներսում, նրան Երևանում իշխանության պահելու գործում:
Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Հուսամ՝ դեսպանատան տարածքում կազմակերպված բերբեքյուի ծուխը չի խանգարել Ձեզ տեսնել ողջ իրականությունը:
Ձեր երկիրը ստեղծվել է մարդկանց հերոսական մաքառումների և անզիջում պայքարի արդյունքում, և այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի ծնունդ է: Ամերիկայի Անկախության հռչակագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի երջանկության իրավունք: Այո, երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը: Իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ