ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շրջափակման այս ամբողջ ընթացքում ոչ մի օր դասերը չեն դադարել․ մեր գործունեության կարևորությունն է՛լ ավելի ենք զգում հիմա․ «Մունք»՝ հոսանքին հակառակ գնացողները 07/05/2023 11:09 | Կյանքն՝ Արցախում
Ամեն օր արթնանալ՝ հույսով, որ «Կյանքի ճանապարհը» վերջապես կբացվի ու քնել՝ շարունակելով պաշարված մնալ թշնամու կողմից, հեշտ բան չէ։ Արցախցիները, համենայդեպս, շուրջ յոթ ամիս է՝ այդպես են «ապրում»։ Անվերջանալի սպասումը տանելի դարձնելու ճանապարհը գտնելու համար «Մունք»-ի աշակերտներից շատ ջանք չի պահանջվել։ Տեխնոլոգիական կրթությունը, պահանջված, բարձրակարգ մասնագետ դառնալու կարևորությունն է՛լ ավելի է զգացվել շրջափակման պայմաններում։
«Շրջափակման առաջին օրից մինչև հիմա ոչ մի օր չենք դադարել աշխատել, սովորել։ Տեխնոդպրոցի գործունեությունը, որքան էլ դժվար, բայց շարունակում ենք ապահովել։ Ամեն ինչ խնայողաբար օգտագործել ենք սովորել այս ընթացքում։ Ավտոբուսը, որը Մարտունու համայնքներից դպրոցի աշակերտներին հավաքում, բերում է Հաղորտի, այնպիսի երթուղով է շարժվում, որ հնարավորինս շատ վառելիք տնտեսվի։ «Դվիժոկ» ունենք, բայց դասերն այնպես ենք կազմակերպում, որ վառելիք չծախսենք․ հոսանքի անջատումներին համապատասխանեցրել ենք մեր գրաֆիկը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է տեխնոդպրոցի մարքեթինգի թիմի անդամ 14-ամյա Մանե Մարտիրոսյանը։
Այստեղ՝ «Մունք»-ում դպրոցահասակ երեխաները ոչ միայն տեխնոլոգիական կրթություն են ստանում, սեփական մտահղացումներին միս ու արյուն տալիս, այլև՝ կողմնորոշվում, թե ինչ մասնագիտություն ընտրեն, որ և՛ պահանջված լինի, և՛ հնարավոր լինի անել՝ չհեռանալով հայրենի համայնքից։
Մասնագիտական կողմնորոշման հարցում մեծ դեր է կատարում ամենամյա դարձած տեխնոճամբարը։ Այս տարի այն նախատեսվում է անցկացնել օգոստոսի 2-ից՝ երկու հերթափոխով։
Տեխնոդպրոցի ու «Ես» կրթական հիմնադրամի շուրջ 300 աշակերտ այնտեղ կկարողանան և՛ խորացնել գիտելիքները, և՛ ավելի լավ ծանոթանալ տարբեր մասնագիտությունների, և՛ փորձով փոխանակվել։
«Նախորդ տարիներին պարտադիր խոսնակներ էինք ունենում Հայաստանից, Սփյուռքից․հիմա, բնականաբար, ֆիզիկապես չեն կարող մարդիկ գալ, սեփական փորձով կիսվել, բայց օնլայն դասախոսություններ անպայման լինելու են։ Ի դեպ, եթե նախկինում 150-200 աշակերտ էր մասնակցում ճամբարին, այս տարի 300 հոգի կլինեն։ Հաշվի առնելով շրջափակման հետևանքով առկա գնաճը, վառելիքի խնդիրն ու մի շարք հարցեր՝ այս անգամ ավելի շատ գումար կպահանջվի։ Ժամանակը քիչ է, բայց հուսով եմ՝ ճամբարի համար անհրաժեշտ գումարը կհավաքվի, քանի որ գործը, որ արվում է, նպատակը, որին ծառայում է այդ տեխնոճամբարը, շատ կարևոր է Արցախի համար»,-նշում է Մանեն։
14-ամյա հաղորտեցին հիշում է՝ ձմռան ամիսներին, երբ թվում էր, թե կյանքը կանգնել է, իրենք փորձում էին հոսանքին հակառակ գնալ՝ չհանձնվել, չդադարել կրթվել ու պայքարել։ Ուղեգծի առումով բան չի փոխվել նաև հիմա․ անգամ ճանապարհի վրա ծախսվող ժամանակն արցախցի պատանիներն անիմաստ չեն սպանում։ Այն մեկ կամ մեկուկես ժամում, որ անցկացնում են ավտոբուսի մեջ, ընթացքի մեջ գտնվող նախագծերն են քննարկում, վերլուծություններ անում, խնդիրների լուծման տարբերակներ փնտրում․․․
Մանեն նկատում է՝ նպատակասլացությունը, որ կա «Մունք»-ի յուրաքանչյուր աշակերտի մոտ, հաջողության հասնելու համար ամենակարևոր նախադրյալն է։ Ի դեպ, տեխնոդպրոցն ունի նաև հայրենիքի պաշտպանության գործին արդեն միացած աշակերտ։
Ասել է թե՝ մի ձեռքին գրիչ, մյուսում՝ զենք․ Արցախը պահելու այս բանաձևն են կրում ու տարածում այնտեղ ապրող ու արարող «Մունք»-եցիները․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ