ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի ԱԳ նախարարի այցն՝ Ադրբեջան սերտ կապ ունի «Վրեժ 3» օպերացիայի անցկացման հետ.թուրքագետ 07/05/2023 19:29 | Քաղաքական
Թուրքիայի նոր կառավարության ամենահետաքրքիր, իսկ մեզ համար ամենավտանգավոր կադրերից մեկն, իհարկե, Արտաքին Գործերի նախարար Հաքան Ֆիդանն է՝ թուրքական հատուկ ծառայությունների նախկին ղեկավարն ու Էրդողանի ամենավստահելի մարդը։ Եթե հաշվի առնենք, որ նա լիարժեք տիրապետում է թուրքական ներքին և արտաքին բոլոր տեսակի մարտահրավերներին, ապա հենց այս փուլում նրա Ադրբեջան կատարած այցն, առնվազն, մտածելու առիթ պետք է տա հայկական կողմին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Արտաքին Գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հրավերով կայցելի Ադրբեջան: Բաքվում Հաքան Ֆիդանը կմասնակցի Չմիավորման Շարժման պետությունների համակարգող բյուրոյի նիստին։ Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը երկկողմ հանդիպումներ կունենա նաև իր գործընկերների հետ։
Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ թուրք - ադրբեջանական ռազմաքաղաքական սերտ համագործակցությունը մեզ համար վաղուց, արդեն, նորություն չէ։ Եթե մինչ այսօր մենք ականատես էինք՝ Էրդողան - Ալիև ակտիվ շփումներին, ապա հիմա, արդեն, թուրքական կառավարության նոր կազմն էլ ավելի կընդլայնի այդ շփումների շրջանակը. «Ես, առիթ եմ ունեցել ասելու, որ Թուրքիայի կառավարության նոր կազմը, համարյա 100 տոկոսով, խիստ պրոֆեսիոնալ և պատրաստված կադրերի մի ամբողջություն է։ Այդպես է ցանկացել Թուրքիայի նախագահ Էրդողանը, որովհետև նրանք հեռուն գնացող պլաններ ունեն և, ահա, այսպիսի կազմով ցանկանում են հասնել իրենց առջև դրած նպատակների վերջնական իրականացմանը։ Այդ ծրագրերի մասին, մենք մոտ ապագայում նորություններ կլսենք, որովհետև դրանցից մի քանիսը սերտ կապ ունեն մեր տարածաշրջանի, մասնավորապես, Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանների հետ։ Թուրքիան, իհարկե, չի շտապում, հատկապես, եթե հայաստանյան կողմից իրենց պլաններին խոչընդոտող՝ պետական մակարդակով, ուղղակի չկա»։
Անդրադառնալով ալիևյան հերթական ռազմատենչ հայտարարությանն, ըստ որի՝ իրենք առաջիկայում նախատեսում են «Վրեժ 3» օպերացիա իրականացնել Արցախի տարածքում և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի արտգործնախարարի այցը կարո՞ղ է պայմանավորված լինել հենց այս գործողության հավանական իրականացման ծրագրերով, թուրքագետը պատասխանում է՝ ոչ միայն չի բացառվում, այլև շատ հավանական է. «Երբ մենք տեսնում ենք, որ հայաստանյան օրվա իշխանությունները բացարձակապես հրաժարվել են Արցախից, ավելին՝ այսօրվա դրությամբ, ՀՀ-ն ոչ մի կապ չունի Արցախի և նրա առջև ծառացած խնդիրների հետ։ Երբ ՀՀ վարչապետն անձամբ, իսկ նախօերին նաև՝ Եվրոպական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը հստակոր հայտատարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, այդ թվում նաև՝ Արցախն՝ Ադրբեջանի կազմում, ապա այսպիսի պայմաններում թուրք – ադրբեջանական տանդեմն այնտեղ կարող է անել այն ամենն, ինչ նպատակահարմար և իրենց կարծիքով՝ օրինական են համարում»։
Ըստ թուրքագետի, օրեր առաջ Արցախում զոհված մեր հայրենակիցները ադրբեջանական վերոհիշյալ կամայականության վառ օրինակն են. «Եթե Արցախում ապրողները չեն ընդունում այն իրողությունը, թե Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է ու ըմբոստանում են դրա դեմ, ուրեմն ցանկացած մեկը, ով զենք կվերցնի՝ պաշտպանելու Արցախի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, կարող է ահաբեկիչ ընկալվել, ինչի հիմքով Ադրբեջանն իրեն իրավունք կվերապահի Արցախում հակաահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչի մասին հայտարարեց այդ պետության ղեկավարը՝ սպանելով Արցախի մեր չորս հայրանակիցներին՝ ներկայացնելով որպես սեպարատիստների վնասազերծման շրջանակներում իրականացված գործողություն։ Հետևաբար, «Վրեժ 3» օպերացիա ասվածն, իրենից հենց սա է ներկայացնելու՝ հակաահաբեկչական գործողություններ, որ պատրաստվում է իրականացնել Ադրբեջանն՝ Արցախում, իսկ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարի այցն Ադրբեջան, այո, սերտ կապ ունի «Վրեժ 3» օպերացիայի անցկացման հետ»։
Տիրան Լոքմագյոզյանը հավելում է՝ եթե այս ամենին էլ գումարենք ԱՄՆ դեսպանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նախօրեին արված վերջին հայտարարությունը, թե իրենք կարծում են, որ արցախցիները կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ միջազգային հանրություն կոչվածը օրինաչափ է համարելու ադրբեջանական կողմի կամայական գործողություններն ու վարքագիծը և չի դատապարտելու դրանք, որովհետև ինչպես ՀՀ իշխանություններն, այնպես նաև միջազգային հանրություն կոչվածն Արցախը համարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ այսօր Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, որով, կրկին, մեղադրանքներ են հնչեցվել Հայաստանի հասցեին՝ ներկայացնելով, թե Երասխի մոտ օտարերկրյա ներդրումային ծրագրով կառուցվող մետալուրգիական կոմբինատն, իբր, «բնապահպանական աղետի սպառնալիք է» Նախիջևանի համար, թուքագետն ասում է՝ ինչ – որ անհասկանալի էկոլոգիական պատրվակներով, հակահայկական գործողությունների իրականացումն ադրբեջանական կողմի համար, կարծես, լավ աշխատող խայծ է.«Արցախի տոտալ շրջափակումը հաջողությամբ իրականացնելուց հետո, հիմա էլ՝ նրանք խոսում են, իբր, Նախիջևանին սպառնացող էկոլոգիական աղետի մասին, նորից ակտիվացել են նաև Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին խոսակցությունները։ Որպես սպառնացող էկոլոգիական աղետ, թուրք – ադրբեջանկան տանդեմը պետք է հասնի Մեծամորի ատոմակայանի փակմանը։ Եվ, քանի դեռ հայաստանյան իշխանությունները սերտ համագործակցության մեջ են այդ տանդեմի հետ, ոչինչ բացառել չի կարելի, այդ թվում նաև՝ Երասխում միջազգային ներդրումներով կառուցվող գործարանի փակումն ու այնտեղ նոր ռազմական ագրեսիա կամ այլ տեսակի վտնգավոր գործողությունների իրականացումը»։
Ամփոփելով զրույցը՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ընդգծում է՝ իհարկե, Արցախն, այս պահի դրությամբ, ռազմական սադրանքների առումով խիստ վտանգված հատվածներից մեկն է, սակայն, հաշվի առնելով Ալիևի՝ Երասխի վերաբերյալ այսօր արված հայտարարությունները, չի բացառվում, որ առաջիկայում սպասվելիք ռազմական ագրեսիան տարածվի ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ տարաածքների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից