ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով 07/05/2023 19:54 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Ռուստամ Վարդանի Բադասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Մայիսի Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Գևորգի Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Շահմուրադի Գրիգորյանին շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Վալոդյայի Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակից։
Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետու-թյան քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Նորիկի Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Արամի Սիմոնյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՀՀ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Հրանտի Քոչարյանին շնորհվել է գեներալ մայորի կոչում, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Լուլիբերտի Չարխիֆալակյանին շնորհվել է հարկային ծառայության գեներալ մայորի կոչում:
Նախագահ Վահագն խաչատուրյանը շնորհավորել է պաշտոնատար անձանց Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա ծառայության ընթացքում:
Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է.
«Շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու առիթով։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է՝ մեր երկիրն ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն է և ձեր առաքելությունը հենց Սահմանադրության պաշտպանությունն է։
Ինքնիշխանությունը, ժողովրդավարություն, իրավական պետություն լինելը և ընդհանրապես, սահմանադրական ձևակերպումները զուտ հռչակագրային դրույթներ ու կարգախոսներ չեն, այլ հավատամք ու պետականության կերտման հիմնարար սկզբունքներ են։ Ձեր ծառայությունը բարձր պատասխանատվություն է այս սկզբունքների, իրավակարգի, մեր պետության սահմանների, քաղաքացիների անվտանգության ու ժողովրդավարության պաշտպանության համար։
Այս տեսանկյունից Սահմանադրությունը երկրի մայր օրենքը լինելուց զատ հանդիսանում է մեր պետության և հասարակության համար կանխատեսելի, զարգացած, բարեկեցիկ, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորը։ Հենց այս բովանդակությունն էր դրված 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության բովանդակային առանցքում, ինչը յուրօրինակ ուղենիշ պետք է լիներ երկրի հետագա զարգացման համար։
Անցած 28 տարիների ընթացքում մեր Սահմանադրությունն առերեսվել է բազում խոչընդոտների, ենթարկվել արմատական փոփոխությունների, սակայն Սահմանադրության էությունը մնացել է նույնը, ինչն արտահայտված է մայր օրենքի առաջին երկու անփոփոխելի հոդվածներում՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրականության ոգին այս համառոտ ձևակերպման մեջ է, քանի որ հնարավոր չէ ունենալ զարգացած, ժամանակակից, իրավական ու անվտանգ պետություն, առանց ինքնիշխանության ու ժողովրդավարության։ Վստահ եմ, որ բոլորիս հավաքական կամքով, պատասխանատվությամբ ու պարտականությամբ, հավատարիմ մնալով Սահմանադրության բուն էությանը կշարունակենք մեր ծառայությունը՝ ի շահ մեր պետության հզորացման և ի բարօրություն մեր քաղաքացիների։
Կրկին շնորհավորելով բոլորիս մաղթում եմ նորանոր հաջողություններ, խաղաղություն և բարգավաճում մեր երկրին»։
Կենսագրությունը՝
Ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 1-ին, Հոկտեմբերյանի շրջանի Մայիսյան գյուղում:
1996թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, ունկնդիր:
1996-1999թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 4-րդ վարչության Կենտրոնական քննչական բաժնում որպես քննիչ, ապա` ավագ քննիչ։
1990-2002թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-րդ վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ,
2002-2003թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 2-րդ վարչության ավագ քննիչ,
2003-2004թթ.-ՀՀ ոստիկանության ՔՎ 1-ին բաժնում` որպես քննիչ,
2004-2007թթ.- ՀՀ ոստիկանության ՔՎ Երևանի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժնի պետ,
2007-2012թթ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին, պետի տեղակալ
2014. ապրիլ-հոկտեմբեր- ՀՀ ՊՆ N զորամասի վերահսկողության բաժնի պետ
2014. հոկտեմբեր-նոյեմբեր- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ,
2014-2016թթ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ,
2016-2018թթ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ,
2018-2019թթ.-ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ,
2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր-ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ:
ՀՀ նախագահի՝ 2021թ. մարտի 5-ի հրամանագրով՝ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք գերատեսչական պարգևներ, շնորհակալագրեր:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ