ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է դրդել Արայիկ Հարությունյանին՝ ռուսատյացության հերթական շոու բեմադրելու, Փաշինյա՞նը․․․ Երբևէ հերոսական Արցախի ժողովրդի առաջնորդը այսքան կամազուրկ մեկը լինի՝ անարժան՝ սեփական ժողովրդին 07/04/2023 21:04 | Վերլուծություններ
Արցախի իշխանություններն օգնության խնդրանքով, թե պահանջով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին հայտնող՝ Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի ֆբ գրառումը ուղղակի ֆբ գրառում չէ։ Այն, ըստ էության, ցուցում է ԱՀ նախագահից։ Եվ ոչ միայն։
Բնական հարց է առաջանում ԱՀ և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շրջանում՝ ինչու՞ օրինակ, Արայիկը չի դիմում Նիկոլ Փաշինյանին, այլ միանգամից՝ նամակ ռուսաց թագավորին․․․
«Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք… Արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ ղեկավարին, ոչ թե՝ Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ»։
Այս խոսքերի հեղինակը, որ, ըստ էության, ԱՀ ներկա նախագահն է, մի՞թե բան չունի ասելու ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող Փաշինյանին, որն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ ուղղակիորեն փակուղային վիճակ է ստեղծել Արցախի մեր հայրենակիցների համար։ Ինչպես նաև՝ Արցախին օգնելու ցանկություն ունեցող ցանկացած պետության համար։
«Հետևը՝ սուր, առաջը՝ ջուր» վիճակների առջև, իհարկե, Արցախը բազմիցս է կանգնել, սակայն, երբևէ չի եղել այնպես, որ Հայաստանի ղեկավարը թշնամական՝ թուրքադրբեջանական տանդեմի դրածոն և հլու կամակատարը լինի։
Նաև չի եղել այնպիսի վիճակ, որ հերոսական Արցախի ժողովրդի առաջնորդը այսքան կամազուրկ մեկը լինի՝ անարժան՝ սեփական ժողովրդին։
Ի՞նչ է ստացվում հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի ֆբ էջի միջոցով ոչ միայն Փաշինյանը, այլև՝ Արայիկհարությունյանը, այսինքն՝ երկու թրքահպատակնե՞րն են արցախահայերի պաշտպանությունն իրենցից ուղղակի Վլ․ Պուտինի գրպանը գցում։
Լավ, բա այդ դեպքում, փաշինյանական՝ Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելը և շարունակ իր ուսապարկերի միջոցով հիշեցնելն ի՞նչ նպատակ է հետապնդում։
Ռուսատյացության հերթական շոու՞ն է նախաձեռնել ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը։
Տարբերակ է՝ չէ, ՌԴ-ի հետևյալ պատասխանը՝ «բայց չէ՞ որ Հայաստանի ղեկավարն անձամբ արդեն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»։
Իսկ միգուցե ԱՀ նախագահը չի դիմում, քանի որ հենց ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի՞ց է Պուտինին դիմելու ցուցումը ստացել։
Մի քիչ դժվար է մտածել, որ ԱՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը առանց իր համար՝ մեծարգո ՀՀ վարչապետի՝ կարող է Վլադիմիր Պուտինին /թեկուզ՝ իր խոսնակի միջոցով/դիմելու քայլ անել։
Թերևս, հենց այս է պատճառը, որ Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի ֆբ էջից է արցախցիներին ուղղված՝ ՌԴ նախագահ Պուտինին դիմելու հորդորը տարածվում․․․
Բայց, ներողություն, Պուտինը ՌԴ առաջնորդն է, իսկ ՌԴ-ն՝ ՀՀ դաշակիցը, բայց ո՛չ հայության բնօրրան, հայկական Արցախի համար հայրենական պայքար կազմակերպողը։
Այդ սուրբ գործը վերապահված է ԱՀ և ՀՀ ղեկավարներին։ Եվ եթե վերջիններս չունեն այս ունակությունը, կամ՝ կարծում են՝ իրենք պիտի վայելեն միայն, իսկ Պուտինը՝ կռվի իրենց փոխարեն, ապա չարաչար սխալվում են։
Այս տխրահռչակ զույգի միակ անելիքը հրաժարականը պիտի լինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից