ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանի դեռ Արցախի բնակչությունը չի հեռացրել այդ նախագահին՝ ստիպված են բավարարվել Հարությունյանի PR ակցիաներով. քաղտեխնոլոգ 07/04/2023 21:11 | Քաղաքական
Արցախը, ցավոք, վաղուց արդեն սուբյեկտ չէ։ Դա գրանցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրմամբ՝ ՀՀ, ինչպես նաև Արցախի գործող իշխանությունների մեղքով։ Եվ հիմա, երբ Արցախում իրավիճակն, արդեն, աղետալի է դարձել, բնական է, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրում ՌԴ նախագահին, որովհետև նույն այդ փաստաթղթով ամրագրված եռակողմերից մեկը, հենց, Ռուսաստանի Դաշնությունն է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նանակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու.«Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման… Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության», - գրել է Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ արցախցիների մեծամասնությունը հավատացել է ոչ թե Հայաստանի ղեկավարին կամ Արցախի ղեկավարին, այլ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին, որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ»։ Արցախի նախագահի խոսնակը չի հերքել, որ նման նամակ ուղարկվել է։
Արմեն Բադալյանը նկատում է՝ ՌԴ-ն բնականորեն որոշակի պատասխանատվություն է կրում Արցախում տեղի ունեցող զարգացումների և այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման համար, որովհետև Արցախում հանդես է գալիս խաղաղապահ զորամիավորումով.«Քանի որ Արցախի իշխանությունը չի կարող դիմել ՀՀ իշխանություններին, որովետև նրանք բացարձակապես ձեռքները լվացել են Արցախի հարցից՝ առաջնորդվելով բացառապես մեկ դիրքորոշմամբ՝ ամեն գնով Արցախը խցկել Ադրբեջանի կազմ, թողնելով մենակ՝ Բաքվի հետ բանակցություններում, ուրեմն, ստեղծված իրավիճակում, բնական է, որ Արցախի ժողովրդի դիրքորոշումը, դեռևս այս պահին արտահայտող Արցախի նախագահը ստիպված է դիմել այն կողմին, որի դիրքորոշումն՝ Արցախի հարցի վերաբերյալ, շատ ավելի ընդունելի է Արցախում ապրողների համար, քան հավաքական Արևմուտքինը կամ, նույնիսկ, Հայաստանի Հանրապետությանը»։
Քաղտեխնոլոգն ասում է՝ երբ ԱՄՆ դեսպանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասում է, թե Արցախի ժողովուրդը կարող է շատ լավ և անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, հիանալի հասկանալով, որ այդպիսի բան, ուղղակի, հնարավոր չէ, որովհետև Ադրբեջանն, ուղղակի, կվերացնի տեղի հայությանը, բնականաբար, Արցախին մնում է միայն մեկ ճանապարհ՝ գրել Ռուսաստանի Դաշնությանը, դիմելով այդ երկրի ղեկավարին։
Հարցին՝ ՀՀ իշխանությունների վարած ընդգծված հակառուսական քաղաքականությունը հավասարապես կիսող Արայիկ Հարությունյանն ի՞նչ կարող է ակնկալել ռուսաստանյան կողմից, քաղտեխնոլոգը պատասխանում է՝ բոլոր ղեկավարներն էլ տարբեր տեսակի հարցեր օգտագործելով, զբաղվում են պոպուլիզմով և սեփական անձի համար PR ակցիաներ կազմակերպելով, ցույց տալով, իբր, իրենք փրկիչներ են և զբաղված են ազգը փրկելով.«Իհարկե, Արցախի նախագահը, լինելով ՀՀ քաղաքական թիմի դե ֆակտո անդամ, լիարժեք կիսում է իրականացվող հակառուսական կեցվածքը։ Հետևաբար, նա պատասխանատու է այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է Արցախում։ Եվ, քանի դեռ Արցախի բնակչությունը չի հեռացրել այդ նախագահին, նրա տեղում նշանակելով իր համար ցանկալի այլ գործչի, որը ոչ թե նամակներով, այլ ռեալ գործողութուններով կփորձի շտկել ստեղծված իրավիճակը, արցախցիները ստիպված կլինեն բավարարվել Արայիկ Հարությունյանի կիրառած PR ակցիաներով»։
Թե ի՞նչ կտա ՌԴ նախագահին ուղղված Արայիկ Հարությունյանի ուղարկած նամակը, քաղտեխնոլոգը դժվարանում է պատասխանել.«Չափազանց դժվար հարց է։ Քանի դեռ ՌԴ-ն զբաղված է ռուս – ուկրաինական հակամարտության խնդիրներով, շատ դժվար է լինելու հասկանալ՝ թե ինչպիսի՞ն կարող է լինել ՌԴ նախագահի արձագանքն այդ նամակին։ Նամակ ուղարկելը դատապարտելի արարք չէ, դա քաղաքականորեն որևէ նորմ չի խախտում։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ էլ կարող է նամակ ուղարկել այլ երկրի ղեկավարին, բայց դրա արդյունքների մասին՝ այս պահի դրությամբ խոսելն անիմաստ եմ համարում»,- ամփոփելով զրույցն ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ