ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական համակարգում զարգացումները խիստ մտահոգիչ են, գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թովմասյան 07/03/2023 10:14 | Քաղաքական
Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումները ժողովրդավարության տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ ՄԻՊ և ՀՀ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
«Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմին համարվող Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման և գործունեության նախորդող ժամանակահատվածում տասնյակ դատավորներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոշ դեպքերում դադարեցվել են դատավորների լիազորություններ, մասնավորապես դատավորներ Աննա Փիլոսյանի, Ռուբեն Վարդազարյանի, Սիմա Իսկանդարյանի, Ռաֆիկ Մելքոնյանի, Գագիկ Խանդանյանի, Վահե Խալաթյանի, Նաիրա Մխիթարյանի, Զարուհի Նախշքարյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի, Արայիկ Մելքումյանի (վերջինիս նկատմամբ կայացված որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է) լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտման հիմքով։
Այս անգամ էլ խիստ մտահոգիչ գործընթաց է սկսվել ՀՀ դատական համակարգում և իրավաբանական հանրույթում բարձր հեղինակություն ունեցող և իր պրոֆեսիոնալիզմով մշտապես աչքի ընկած դատավոր Դավիթ Հարությունյանի շուրջ, որի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Ըստ դատավորի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հստակ նպատակ ունեն սահմանափակել խոսքի ազատությունը՝ դատավորներին դատական իշխանությանը վերաբերող հարցերից խոսելուց զերծ պահելու նպատակով
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք։
Արտահայտվելու ազատությունը սահմանված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում։
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018թ. դեկտեմբերի 21-ի թիվ 05-Լ որոշման հավելվածի Կանոն 12-ի համաձայն՝
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` դատավորն իրավունք ունի ինքնաարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ չառաջացնի արդարադատության մարմինների անկախության և անաչառության նկատմամբ: Կանոն 14-ի համաձայն՝
Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ դատավորը կարող է`
ա) հանդես գալ ելույթներով, զեկույցներով, գրել և կարդալ գրական ստեղծագործություններ, մասնակցել օրենքին, իրավական համակարգին, իրավունքի նորմերի կիրառմանը և նման այլ հարցերին վերաբերող միջոցառումներին,
բ) հանդես գալ պաշտոնական մարմինների բաց լսումներում, այդ մարմինների պաշտոնատար անձանց` նրանց խնդրանքով հրապարակայնորեն ապահովել իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների ու փորձի օգտագործում։
Ուշագրավ և խիստ մտահոգիչ են նաև դատավոր Դավիթ Հարությունյանի այն ահազանգերը, որ միջնորդությունները պատշաճ չեն քննարկվում, իր իրավունքները չեն պարզաբանվում, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, առանց միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումներ լսելու, հեռանում է խորհրդակցական սենյակ և գալիս ու որոշումներ է հրապարակում, բացահայտ հայտնում է սեփականության իրավունքով Դավիթ Հարությունյանին պատկանող գույքի նկատմամբ ուժի գործադրման հնարավորության մասին։
ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում դիտարկելով նման զարգացումները, ինչպես նաև ընդհանուր առմամբ ոլորտային օրենսդրությունը, որպես այդպիսին խնդրահարույց է դառնում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի դատական պաշտպանությունը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ