ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փակ դռների հետևում թաքնվելը՝ «կոմֆորտ» զոնա. ԲԴԽ-ն դռնբաց ռեժիմով փակ նիստում հրապարակեց դատավորների վերաբերյալ որոշումը 07/03/2023 21:34 | ԼՐԱՀՈՍ
Բարձրագույն դատական խորհուրդը հերթական անգամ գերազանցեց սեփական «հակառեկորդը»։ ԲԴԽ-ում գործերի քննության ընթացքում խախտումներն ակնառու էին, իսկ դատավորներ Դավիթ Հարությունյանի, Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները դադարեցնելու որոշումները՝ կանխատեսելի, այդուհանդերձ, կառույցն «անկախատեսելի» արդյունք գրանցեց՝ այս անգամ խոչընդոտելով նաև լրագրողների մասնագիտական գործունեությունը։
Նախ՝ թափանցիկության սկզբունքների մասին ազդարարած կառույցը կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթը, որն ինչպես պարզվեց՝ իրականացվել է կոպտագույն խախտումներով, որի մասին ահազանգել են նաև դատավորի ներկայացուցիչները, իսկ դատավորներ Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի գործի՝ դռնբաց քննության ընթացքում փաստացի արձանագրվել է ԱՆ ներկայացուցիչների «մերկությունը», սակայն և՛ դատավոր Դավիթ Հարությունյանի, և՛ Տիգրան Պետրոսյանի և մյուսների, և՛ Բունիաթյանի գործով որոշումների հրապարակումը նախատեսված էր դռնբաց ռեժիմով։ Ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ՝ օրենքի ուժով, սակայն անգամ սա ԲԴԽ-ն բացահայտ խախտեց. փաստացի փակ դռների հետևում հրապարակեց դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները՝ թույլ չտալով, որ ԶԼՄ ներկայացուցիչները ներկա գտնվեն հրապարակմանը։
Ընդ որում, եթե ԲԴԽ-ն վերջին շրջանում, հատկապես, դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստի հանրայնացումից հետո, հրապարակում է բացառապես դատական ակտերի եզրափակիչ մասի վերաբերյալ տեսանյութերը, ապա այժմ սահմանափակվում է նաև նիստը լուսաբանելու ցանկություն ունեցող լրագրողների մասնագիտական գործունեությունը, արգելվում է մուտք գործել նիստերի դահլիճ։ Այսինքն՝ Դատական դեպարտամենտի աշխատակիցները պետք է որոշեն, թե ԶԼՄ-ներում որ կադրերը պետք է տեսանելի լինեն հանրությանը, որ կադրերը՝ ոչ։
Նախ, որոշումների հրապարակման համար ԶԼՄ ներկայացուցիչները ԲԴԽ շենքում եղել են հրապարակումից առնվազն 20-30 րոպե շուտ, սակայն դատական կարգադրիչները թույլ չեն տվել բարձրանալ նիստերի դահլիճ՝ հայտնելով, որ շենքի առաջին հարկում սենյակ է հատկացվել, որտեղ տեղադրված էկրանից լրագրողները կարող են հետևել որոշման հրապարակմանը։ ԲԴԽ նախագահի խորհրդական Գագիկ Հարությունյանը, որն օրերս դարձել է դատավորի թեկնածու, հայտարարեց, թե դատական նիստերի դահլիճում տեղ չկա, իսկ մեր դիտարկմանը, որ նիստերի դահլիճը զբաղված է դատական դեպարտամենտի աշխատակիցներով, ըստ այդմ, առաջնահերթությունը պետք է տրվի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում, նախ նշեց, որ տեղեկություն չունի, թե ովքեր են նիստերի դահլիճում, ապա նշեց, որ այնտեղ մարդիկ են, որոնց մուտքը չեն կարող սահմանափակել։ Հարությունյանը հորդորեց դիմել ԲԴԽ մամուլի ծառայություն, որտեղից, սակայն զանգերն անպատասխան թողեցին, չի բացառվում՝ հրահանգ կար չարձագանքելու, քանի որ փաստացի մամուլի քարտուղարի և Դատական դեպարտամենտի փոխարեն «պարզաբանում» ներկայացնելու դերը ստանձնել էր Անդրեասյանի խորհրդականը, ում խոստացել են դատավոր նշանակել։ Նիստերի դահլիճի ներսից արված տեսանկարահանումն էլ վկայեց, որ իրապես դատական նիստերի դահլիճում գտնվում են դեպարտամենտի աշխատակիցները, որոնց Կարեն Անդրեսայանն օգտագործել էր որպես «մասովկա» իր ապօրինությունները քողարկելու համար։
Լրագրողները, նկատի ունենալով Անդրեասյանի «վախերը» լրագրողներից, չեն առարկել, որ նիստերի դահլիճ բարձրանան միայն օպերատորները, ինչը ևս չի իրականացվել։ Եթե Կարեն Անդրեասյանը թաքնվելու և ապօրինությունները հանրությունից քողարկելու համար ընտրել էր գործերը դռնփակ ռեժիմով քննելու տարբերակը, ապա, դռնբացության պայմաններում Անդրեասյանը կրկին թաքնվում է, այս անգամ՝ փակ դռները քողարկելով էկրանով։ Ասել է թե՝ եթե դուռը փակ է, ուրեմն՝ ապօրինությունները չեն տեսնում, ամեն ինչ լավ է...։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ