ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական մակարդակով ռեսուրսները մոբիլիզացնել ու զինված ինքնապաշտպանության պետք է պատրաստվենք․ Արմեն Այվազյան 07/03/2023 21:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ անվտանգային համակարգը լրջորեն վտանգված է, քանի որ Արցախը հայաթափման եզրին է։ Ժողովրդին սթափեցնելու, ռեսուրսները մոբիլիզացնելու և համընդհանուր դիմադրության պատրաստելու փոխարեն՝ ՀՀ իշխանություններն անկարևոր թեմաներով մարդկանց ուշադրությունը շեղում են, բթացնում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ահազանգում է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Հայաստանում նպատակաուղղված քարոզչություն է տարվում՝ արմատավորելու այն թեզը, թե, իբր, Արցախի անվտանգությունը ՀՀ անվտանգության հետ կապ չունի։ Ցավոք, կա հասարակության մի հատված, որը հավատում է այդ թեզին։ Իրականում ճիշտ հակառակն է՝ Արցախը ՀՀ անվտանգային համակարգի անբաժանելի մասն է, և եթե Արցախը կործանվի, ապա Հայաստանը հայտնվելու է մի իրավիճակում, որը հաղթահարել չի կարողանալու։ Արցախից հետո Ադրբեջանը՝ Թուրքիայի հովանավորությամբ, գրավելու է Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքն ու այդպես մինչև վերջ»,-ասում է Այվազյանն ու արձանագրում՝ 44-օրյա պատերազմից հետո պետության առաջին դեմքը չի հնչեցրել թեկուզ մեկ հայտարարություն առ այն, որ Արցախի անվտանգությունը սերտորեն կապված է ՀՀ անվտանգության հետ։
Ռազմական պատմաբանը նկատում է՝ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է հայկական պետությունը վերացնելու ու հայ ժողովրդին ցեղասպանելու իր մտադրության մասին, իսկ մենք առայսօր սահմանափակվում ենք ադրբեջանական սպառնալիքներին արձագանքելով կամ լավագույն դեպքում՝ միջազգային հանրության ուշադրությունը դրանց վրա հրավիրելով։ Այն, որ միջազգային հանրություն կոչվածի հետ հույսեր պետք չի կապել, փոխարենը՝ սեփական ռեսուրսները ի մի բերել ու ժողովրդին զինված ինքնապաշտպանության պատրաստել է պետք, Այվազյանը բազմիցս է շեշտել։ Պետական համակարգն ու բոլոր լծակները դրան ծառայեցնելու իրավասություն ունենալով հանդերձ՝ ՀՀ ղեկավարությունը ճիշտ հակառակն է անում։
«Եթե անգամ Ադրբեջանը բացահայտ չխոսի իր ծրագրերից, վաղուց պետք է հասկացած լինեինք, որ այդ երկիրը Հայաստանի (ներառյալ նաև Արցախը) նկատմամբ վարում է ցեղասպանական քաղաքականություն ու այդ քաղաքականությունը՝ անկախ նրանից, թե երբ ինչ կասեն, չի փոխվելու։ Միջազգային համայնքն էլ խրախուսում, լավագույն դեպքում՝ լուռ հետևում է, թե ինչպես է Ադրբեջանն ամենաայլանդակ ձևով խախտում պայմանավորվածությունները։ Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը, կրկնում եմ, պետք է լինի ժողովրդին համաժողովրդական զինված դիմադրության պատրաստելը։ Մնացած բոլոր հարցերը երրորդական, չորրորդական տեղում են, քանի որ եթե չկա անվտանգություն, թե՛ տնտեսության, թե՛ մշակույթի, թե՛ մյուս ոլորտներում ունեցած ձեռքբերումները ժամերի ընթացքում կարող են փոշիանալ»,-ընդգծում է Այվազյանը։
Մեր զրուցակիցը ցավով նկատում է՝ ՀՀ ընդդիմությունը ևս, կարևորագույն հարցը թողած, այլ թեմաներ է օրակարգ բերում։ Դրա պատճառը, նրա համոզմամբ, այն է, որ վերջինս նույնպես նույն՝ օտար ուժային կենտրոններից է ղեկավարվում։
«Բոլոր քայլերը մեր երկրում պետք է զինված ինքնապաշտպանության տրամաբանությունից բխեն, իսկ այսօր զինաթափ վիճակում սպասում ենք, թե որն է լինելու թշնամու հաջորդ հարվածը։ Մեր գործն օրնիբուն ինքնապաշտպանությանը պատրաստվելը պետք լիներ՝ առնվազն 44-օրյա պատերազմից հետո։ Անցած տարվա դեկտեմբերին, երբ Ադրբեջանը պաշարեց Արցախը, ասացի՝ Արցախում ազգ-բանակ կառուցելու համար ամենահարմար պահն է։ Դա էլ չարեցինք»,-նշում է Այվազյանը։
Այն, որ խաղաղապահներից որևէ ակնկալիք պետք չի ունենալ, որ նրանք երբեք դեպքում չեն գալիս պաշտպանելու, դեռ 2003թ․ էր Այվազյանը խոսում։ Աշխարհում ունեցած նախադեպերը բավարար հիմք էին տալիս նրան՝ անելու այդ պնդումը։ Այսօր, փաստացի, դա կրկին տեսնում ենք։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցվող հայտարարությունները, թե ՀՀ-ն բացառում է Լաչինի միջանցքի բացումը ռազմական ճանապարհով, մեր զրուցակիցը շատ վտանգավոր ու անթույլատրելի է համարում մի քանի պատճառներով։
«Նախ՝ դրանով զինաթափում են ՀՀ բնակչությանը, է՛լ ավելի խորացնում Արցախի բնակչության հուսալքությունը և Ադրբեջանին հուշում, որ ինչ ուզի, կարող է անել։ Ո՞վ է իրավունք տվել նրանց՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն, նման հայտարարություններ անել՝ այն պարագայում, երբ 120 հազար մարդ Արցախում պաշարման մեջ է՝ ցեղասպանության լրջագույն սպառնալիքի տակ»,-հարցադրում է անում Այվազյանն ու կրկին շեշտում՝ ստեղծված վիճակից միակ ելքը զինված ինքնապաշտանությունն է, որին պետք է պատրաստվել պետական մակարդակով ու առանց հապաղելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ