ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած պետական մարմին կամ պաշտոնյա իր պահվածքը լրագրողի համար պետք է դարձնի կանխատեսելի․ Թաթոյան 07/03/2023 22:48 | ԼՐԱՀՈՍ
Այն, ինչ այսօր կատարվեց Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտության նկատմամբ, բացի այն, որ դա ոտնահարում է վարույթի հրապարակայնության սկզբունքը դատարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ով ուզում է լինի` ԲԴԽ, թե այլ մարմին կամ պաշտոնյա, իրավունք չունի լրագրողի հետ վարվել կարգազանցի ընկալումով. լրագրողի նկատմամբ վերաբերմունքը պետք է հիմնված լինի լրագրողի օրինավորության, բարեխղճության և ազնվության կանխավարկածի վրա։
Ցանկացած պետական մարմին կամ պաշտոնյա իր պահվածքը լրագրողի համար պետք է դարձնի կանխատեսելի։
Դա է պահանջում լրագրողի հանրային վերահսկողության ու մարդու իրավունքների պաշտպանության հատուկ առաքելությունը, իսկ այդ առաքելությունն ունի կոնկրետ նշանակություն։
Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է ԲԴԽ-ի կողմից։ Հատուկ այնպես են արել, որ լրագրողների մուտքն արգելելու համար ստեղծեն արհեստական հիմքեր, որ հետո էլ արդարանալու տեղ ունենան այդ հիմքերով։ Դեռ մի հատ էլ հրաժարվում են պատճաբանություն ներկայացնել լրագրողներին, թե ինչու են խոչընդոտում իրենց մասնագիտական աշխատանքը, թույլ չեն տալիս լուսաբանել նախապես հայտարարված հրապարակային նիստը։ Ավելին, լրագրողների արձագանքներից ակնհայտ է, որ նրանք չեն էլ իմացել, որ ԲԴԽ-ն որոշել է փոխել իրենց աշխատանքի պայմանները, սահմանափակել դրանք։
Ի՞նչ է նշանակում դահլիճում տեղ չկա լրագրողների համար։ Սա ի՞նչ անիմաստ պատճառաբանություն է։ Այսպիսի գործելաոճ նման անլուրջ պատճառաբանություններով դատարաններում տարածված էին հատկապես 2012-2016 թթ., երբ լրագրողներին չէին թողնում դատական նիստերի դահլիճ մուտք գործել տեղեր չլինելու հիմքով։
Հավանաբար ԲԴԽ-ն փորձել է վերականգնել այդ արատավոր փորձը՝ համոզված լինելով, որ իր շահերին օգտակարությունն արդարացնում է արատավոր ցանկացած երևույթ։
Լրագրողների նկատմամբ ԲԴԽ-ի այսօրվա նվաստացուցիչ վերաբերմունքը խիստ դատապարտելի էր նաև այն առումով, որ դա օրինակ է դատական համակարգում լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հարցում առհասարակ։ Մինչդեռ լրագրողի նկատմամբ հարգանքի ու անխոչընդոտ աշխատանքի օրինակելի երաշխավորումը պետք է ապահովի հենց ԲԴԽ-ն։
Լրագրողների նկատմամբ այսօրվա բացահայտ անհարգալից վերաբերմունքով ԲԴԽ-ն լրացուցիչ պաշտպանությունից զրկեց նաև այն դատավորներին, ում նկատմամբ իրականացնում էր կարգապահական վարույթներ, և ում վերաբերյալ վարույթները լուսաբանելու էին եկել լրագրողները»,- գրել է Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ