ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն դադարեցրեց երեք դատավորի լիազորություն (տեսանյութ) 07/03/2023 11:59 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները դադարեցվեցին։ ԲԴԽ-ն բավարարել է նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ ԱՆ միջնորդությունը։
Ինչ վերաբերում է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, ապա, նկատի ունենալով, որ դատավորը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, նրա մասով ԲԴԽ-ն կարճեց վարույթը։. Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք է ներկայացրել։
Նշենք, որ որոշումը ԲԴԽ-ն, փաստացի, հրապարակել է դռնփակ նիստում, քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել դահլիճում. Նրանց մուտքն արգելվել է, իսկ որոշումը՝ հեռարձակվել։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են։ Այժմ թիրախում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանն են, որոնց պաշտոնից հեռացնելու գործին «լծվել» են դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։ Նշենք, որ դատավոր Արտակ Բարսեղյանն օրերս տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ դատավոր Պետրոսյանը դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տնտեսական շահերի, նրանց հարաբերությունների և այդ պայմաններում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքում շահերի բախման առնչությամբ, որտեղ, ըստ դիմումատուի, առկա են կոռուպցիոն ռիսկեր։ ԿԿՀ-ն դատավորի դիմումը մերժել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ