ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դահլիճի դուռը տեղից փակե’ք, հանկարծ մարդ չգա, ձայնագրությունն անջատվա՞ծ է. Անդրեասյանը հրահանգել է՝ թույլ չտալ փաստաբաններին ներս մտնել.Դատավորը միջնորդություն է ներկայացրել 07/02/2023 20:50 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդություն է ներկարյացրել՝ պահանջելով վերսկսել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա, որոնց մասին հայտնի է դարձել՝ դատական նիստի արձանագրություններն ուսումնասիրելուց հետո։ Ընդ որում՝ միջնորդությունն ուղարկվել է ԲԴԽ բոլոր անդամներին՝ բացառությամբ Կարեն Անդրեասյանի։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործի քննության ընթացքում խորհուրդը որոշել է դատավորին հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից, փաստաբանները, որոնք այդ օրը գործադուլ էին անում ու չէին ներկայացել նիստին, դատավորին նիստերի դահլիճից հեռացնելուց անմիջապես հետո դատական կարգադիչներին տեղյակ են պահել, որ ցանկանում էր ներկայանալ նիստին, սակայն դրանից րոպեներ անց կարգադրիչները հայտնել են, որ նիստն ավարտված է:
«Փաստինֆո»-ն դեռևս այդ ժամանակ արձանագրել էր, որ փաստացի առանց դատավորի ձայնը լսելու Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ, խախտվել է դատավորի լսված լինելու իրավունքը, սակայն, ինչպես պարզվեց՝ դա միայն տեսանելի հատվածն էր։ Պարզվում է՝ Կարեն Անդրեասյանը, տեղեկանալով, որ դատավորի պաշտպանները ցանկանում են մասնակցել գործի քննությանը, կարգադդել է ներս չթողնել նրանց։
«Փաստինֆո»-ին հասանելի է դարձել դատավորի միջնորդության բովանդակությունը ԲԴԽ-ին: Միջնորդությամբ դատավորը նշել է, որ իր՝ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին խորհուրդը, խորհրդի անդամները, կարող էին տեղեկացված չլինել: Ստորև ներկայացնում ենք միջնորդության բովանդակությունը, որում, ըստ դատավորի, բառացիորեն մեջբերված է, թե դահլիճում ներկաներից ով ինչ է խոսել, ինչ քննարկումներ են եղել:
Մասնավորապես՝ Հարությունյանը, միջնորդության մեջ նշել է. «Կարեն Անդրեասյանը, դատական նիստում խորհրդին, գործի քննությամբ զբաղվող, հարցուպատասխանի մեջ գտնվող անդամներին տեղյակ չի պահել, չի արձանագրել, որ դատավորի հեռանալուց հետո դատական նիստին մասնակցելու ցանկություն են հայտնել ԲԴԽ ժամանած փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Միքայել Շխիմյանը, որոնց Կարեն Անդրեասյանի հրահանգով չեն թողել մուտք գործել շենք՝ դատական նիստերի դահլիճ: Նշվածն ավելի վաղ, առնվազն, հիմնավորվել էր ներկա գտնվող լրատվամիջոցների տեսաձայնագրություններով և զուգահեռ ընթացող դատական նիստի ձայնագրության կրիչի իրական ժամանակների պարզ համադրության արդյունքում:
Սակայն, դատական նիստի պաշտոնական ձայնագրության (այս պահին նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ) վերարտադրումից առավել հստակեցվում է, որ հնարավոր չէ մեղքը զուտ բարդել հրամաններ կատարող կարգադրիչների վրա և աներկբայորեն ապացուցվում է, որ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին, մուտք գործել շենք, իսկ դատական նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավ է հայտնել դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն շնորհելով դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու հնարավորություն:
Այսպես՝ Դատավոր Դավիթ Հարությունյանի՝ դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի է ունեցել հետևյալը, որը ներկայացվում է հնարավորինս բառացի շեշտադրումներով.
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան
– Դահլիճի դուռը տեղից փակե’ք, փակե’ք էդ դուռը, հանկարծ մարդ չգա: Ձայնագրությունն անջատվա՞ծ է: Փակե՛ք էդ դուռը, էդ կողմից էլ փակե’ք:
(Լսվում են դռան փակելու ձայներ) Փակե՛ք էդ դուռը, դուռը փակե՛ք, կարգադրիչին ասե՛ք. դուռը փակե՛ք, տեսեք բանալիով փակվո՞ւմ ա։ Կարգադրիչը՝ հևող ձայնով- Փակեցի:
Կ.Ա. – Խնդրեմ զբաղեցրեք Ձեր տեղերը։ Միացրե՛ք ձայնագրությունը։ Իրերը. խնդրում եմ, վերցրեք, էդ բոլոր իրերը ու էն կողմից դուրս հանե՛ք։ Կարգադրիչներին կանչեք, որ կազմակերպեն դուրս մղեն դահլիճից։ Անջատե’ք։ Հիմա շուտ եկեք, մի հատ շուտ եկեք, բոլորդ եկեք, էս վեշերը ստեղից վերցրեք, բոլորդ եկեք խնդրում եմ։ Այ էս իրերը ուղղակի հանե՛ք, դրե՛ք միջանցք, հետո, հետո արդեն կհասկանանք: Ցանկացած տեղ… Էս հեռախոսն էլ, խնդրում եմ։ Դուք ներս եկե՛ք, փակե՛ք։ (կրկին լսվում են դռան փակելու ձայներ) Ժամը 16:35-ին պաշտոնապես սկսվում է դատական նիստը.
(…) ժամը 16։45-ին ԲԴԽ դատավոր անդամ Աթաբեկյանը հարցեր է ուղղում Արդարադատության նախարարության ներկայացուցչին, իսկ զուգահեռ՝ միևնույն ժամանակ, Կարեն Անդրեասյանն իրեն զեկուցող կարգադրիչի հետ ցածրաձայն, շշուկով խոսում է. Կ.Ա.- Ի՞նչ են ուզում (…) Կ.Ա.- «Չէ, ոչ մեկին մի՛ թող, ասա պետք չի ներս գան: Շարունակվում է հարցուպատասխանի փուլը, ժամը 16։49-ին ԲԴԽ անդամ Թումանյանցը հարցեր է տալիս ԱՆ ներկայացուցչին, մինչդեռ դրան զուգահեռ Կարեն Անդրեասյանն ու մեկ այլ ԲԴԽ ոչ դատավոր-գիտնական անդամ, շշնջում են միմյանց հետ.
(…) Կ.Ա.- Բա հիմա ի՞նչ պտի անենք:
Գիտնական – Ներքևը չե՞ն թողնում։
Կ.Ա.- Չէ:
(…) Ժամը 16։50-ին. Կարեն Անդրեասյանն արդեն բարձրաձայն դիմում է ներկա գտնվողներին, թե արդյոք կան այլ հարցեր ու շարունակում.
Կ.Ա. – «Այլ հարցե՞ր, չկա՞ն. Հարցուպատսխանի փուլն էլ ավարտվեց: Այժմ պետք է միջնորդության վերաբերյալ պատասխան ներկայացներ դատավոր Դավիթ Հարությունյանը, բայց քանի որ նիստերի դահլիճից հեռացվել է, և բացի այդ էլ… հինգ ներկայացուցիչները չեն ներկայացել տարբեր պատճառաբանություններով. այս փուլն անցնում ենք, և հետևաբար, չենք կարող նաև հարցեր ուղղել նաև, ցավոք, ո՛չ պարոն Հարությունյանին, ո՛չ էլ՝ էս հինգ ներկայացուցիչներից որևէ մեկին։ Այժմ խորհուրդն անցնում է վարույթի շրջանակներում ներկայացված նյութերի հրապարակմանը։ (…)
ժամը 16։51-ին. Կ.Ա.- Առարկություն չկա՞. և «ը, ո նաա, ու ա> խորհրդի անդամները ևս, չէ՞, համակարծիք են, որ կարիք չկա հատ առ հատ բոլորը նորից ուսումնասիրեն, նամանավանդ անդրադարձ կատարվել է:
Բոլորը համաձայն են. լռությամբ հաստատեցին: (…) Նաև ֆիքսենք, որ սկավառակը առկա է, գործին կցված է որպես անաչառ, օբյեկտիվ դիտելու համար որպես առանձին ապացույց։
Կ.Ա. – Եզրափակիչ ելույթի կարիք զգու՞մ ա նախարարության կողմը: ԱՆ ներկայացուցիչ –Ոչ:
Կ.Ա. – Այդ դեպքում խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հայտարարեմ, որ որոշումը կրապարակվի հուլիսի 3–ին՝ ժամը 11։30-ին, խնդրում եմ բացակա կողմին պատշաճ ծանուցել հնարավորինս արագ, որպեսզի հնարավորություն ստանան օրենքով սահմանված ժամկետում տեղեկանան վճռի հրապարակման մասին։ Շնորհակալություն, նիստն ավարտված է»:
Վերոգրյալը, թե մյուս հանգամանքների, թե առանձին, ինքնուրույն հիմք է՝ փաստելու և փորձ կատարելու խորհրդի կողմից վերականգնել Սահմանադրությամբ վերապահված ու Կարեն Անդրեասյանի կողմից դիտավորությամբ ոտնահարված իրավունքներս: Այլ կերպ՝ առկա է հնարավորություն մինչև տեղի ունեցածի մասով մյուս ընթացակարգերի իրացումը վերականգնել և/կամ նվազեցնել պատճառված վնասները: Հետևաբար, միջնորդում եմ կարգապահական վարույթը վերսկսել՝ հնարավորություն ընձեռելով իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում, եթե անգամ սանկցիայի տևողությունը դեռ ընթացքի մեջ է (սանկցիայի կիրառման ժամկետ չի նշվել), պատշաճ իրացնել սահմանադրական իրավունքներս անձամբ և/կամ ներկայացուցիչների միջոցով:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ վերը նշվածը նոր է ի հայտ եկել, գրասենյակը կիրակի չի աշխատում, ուստի, սույն գրությունը հրատապ ուղարկվում է խորհրդի անդամների՝ գործի նյութերում նշված էլեկտրոնային փոստերի հասցեներով»,- նշված է միջնորդության մեջ:
Հեղինակ՝ Ի. Ս.
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ