ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ թոշակով մարդուն օգնում են, որ չմահանա. այդ ավելացումն ուղղակի ծաղր է. սպառողների միության նախագահ 07/01/2023 20:25 | Տնտեսություն
Առաջին անհրաժեշտության ապրանքների գինը թանկացել է 20 տոկոսից ավելի։ Այս ֆոնին, եթե թոշակն ավելանում է 3 կամ 4 տոկոսով, ապա դա ծաղր է ստացվում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նվազագույն թոշակը գրեթե հավասարվել է պարենային զամբյուղի նվազագույն ցուցանիշին (43600 դրամ- խմբ.):
«Ստացվում է, որ միայն մարդու կյանքը փրկելու մակարդակի վրա ենք, որ չմահանա, գոյատևի։ Եթե ընտանիքում մի մարդ է ստանում այդ գումարը, նշանակում է, որ ընտանիքի մյուս անդամները ևս պետք է օգտվեն այդ պարենային զամբյուղից։ Ստացվում է, որ այդ 36000 դրամը մի քանի մասի է բաժանվում։ Սրանից էլ հետևում է, որ եթե մենք այս ամենը դիտարկում ենք միայն պարենային տեսանկյունից, ամբողջ ընտանիքը բացարձակ թերսնման խնդրի առջև է կանգնում»,- ասաց նա։
Ըստ փորձագետի` զգալի տոկոս են կազմում նաև հանրային ծառայությունները՝ գազի, լույսի, ջրի ու կոմունալ մյուս վճարումների մասով։ Այս առումով, միայն պարենային զամբյուղի ցուցանիշով թոշակի բարձրացումը պայմանավորելը, նրա խոսքով, առնվազն սխալ մոտեցում է։ Այս առումով, Պողոսյանը հայտարարեց, որ առաջադեմ մյուս երկրներում սննդի ծախսը չպետք է գերազանցի ընտանիքի մյուս, ամբողջական եկամուտների ու ծախսերի 30 տոկոսը։ Ըստ նրա, ցուցանիշի գերազանցումը տվյալ ընտանիքի աղքատության ցուցանիշ է ընկալվում։
«Մեզ մոտ, եթե մի կողմ թողնենք հարուստների շերտը, ապա միջին եկամուտ ունեցող ընտանիքի սնունդը կազմում է ամբողջական ծախսերի 65 տոկոսից ոչ պակաս։ Այս իրավիճակում է մեր ամբողջ բնակչության 40-50 տոկոսը։ Սա աղքատության ծայրահեղ ցուցանիշ է»,- ասաց նա։
Ըստ Արմեն Պողոսյանի՝ հատկապես միջին ու միջինից բարձր տարիք ունեցող քաղաքացիների համար պետությունը պետք է ապահովի ոչ միայն սննդի, այլև մշակութային կյանքով ապրելու հնարավորությունները։ Ըստ «Փաստինֆո»-ի զրուցակցի, այդ առումով, պետությունը որևէ հաշվարկ անգամ չի անում։
«Հաշվարկներ կան, օրինակ, թե քաղաքացին ստացած գումարի որ մասն է ծախսում սննդի, հագուստի, կոմունալ վճարումների ու այլ ծառայությունների համար։ Մարդը չի ծնվել միայն կոշիկ կամ լոլիկ սպառելու համար։ Մարդը ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար։ Եթե մեր բնակչության 60 տոկոսը չգնա թանգարան, ստացվեց, որ նա ապրո՞ւմ է։ Հիմա պատկերացրեք, որ մշակութային ծախսերն այս ցուցակում 0 ցուցանիշ ունեն։ Պարզապես գոյություն չունեն»,- ասաց նա։
Պողոսյանը տեսակետ հայտնեց, որ այսպիսի դեպքերում իրավիճակը ճիշտ գնահատել հնարավոր է՝ հենվելով ոչ թե բացարձակ թվերի, այլ համեմատական ցուցանիշների վրա։ Ըստ նրա՝ մթերքների գնաճն ու սպառողական զամբյուղի (80700 դրամ- խմբ.) արժեքի բարձրացումը պետք է համեմատել քաղաքացիների իրական եկամուտների հետ՝ նրանց համար հնարավորություն ստեղծելով ապրելու արժանապատիվ կյանքով։
«Այսինքն, մարդու միջին զամբյուղը պետք է հասնի սպառողական զամբյուղի, գոնե 80-90 տոկոսին։ Իրականում, եթե առաջնորդվենք առողջ դատողությամբ, ապա այդ ցուցանիշը պետք է լիներ 120 տոկոս»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է թոշակառուների կողմից անկանխիկ գործարքներից ստացված 10 տոկոս քեշբեքի բերած բարելավման մասին ՀՀ իշխանությունների հայտարարություններին՝ Պողոսյանն ասաց, որ դա սիմվոլիկ նշանակություն ունի ու որևէ հարց լուծել չի կարող։
«Լավ է, որ դա ներդրված է, բայց չնչին բան է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից