ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շրջական միջավայրի նախարարությունը պնդում է, թե Սեւանի ափին՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, կատարվող շինարարությունն օրինական է. Փորձագետը հակադարձում է՝ ստում են 07/01/2023 12:32 | Բնապահպանական իրավունք
Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վստահեցնում է, թե Ազգային պարկի տարածքում՝ 1901-1903 մետր բարձրության վրա, շինթույլտվության համար կա համապատասխան ՇՄԱԳ, ինչը փորձագետներն արժանահավատ չեն համարում։
«Շրջակա միջավայրի նախարարի խոսնակն ասում է, որ ՇՄԱԳ են կազմել և որևիցե վնաս չի՞ տալիս (Սևանի ջրերի մեջ կառուցվող շինությունը – խմբ.): Ու դա այն շենքն է, որը վերագրվում է Արցախի նախագահին կամ որն իրականում կադաստրով Հակոբջանյանի՞ն է պատկանում (Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդուն- խմբ.)։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչ փոխանցեցիք ինձ»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը, ով արդեն տևական ժամանակ է՝ պայքարում է Շողակաթ համայնք «Սևան» ազգային պարկի տարածքում իրականացվող շինարարության կառուցման դեմ։ Էկոլոգիական խնդիրներ լուսաբանող լրագրողը հիշեցրեց դեռևս 2001 թվականին ընդունված Սևանի մասին օրենքը։ Հավելեց, դրանով նախատեսվում էր ջրի մակարդակի տարեկան բարձրացում իրականացնել՝ թույլ չտալու համար Սևանա լճի արագ ծերացում՝ էվտրոֆիկացիա։
«Երեկ նորից կառավարությունն ընդունում է գերջրառի մասին օրենք, որ շրջանցի 2001 թվականին ընդունված օրենքը։ Այսինքն, բացի 150 մլն. խմ-ից, մի հատ էլ 70 մլն. խմ ջրառ է կատարվելու, որը խեղդելու է անգամ լճի բնականոն հունով մակարդակի բարձրացման հնարավորությունը։ Կառավարության որոշումով նորից ջուրն իջեցնելու են»,- հայտարարեց նա։
Այդուհանդերձ, անգամ այս պայմաններում, հենց լճի անմիջապես մեջ շինարարության իրականացման մասով տրված թույլտվության վերաբերյալ հարցին ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնեցին, որ գերատեսչությունը բնական միջավայրի վրա ազդեցության գնահատում է իրականացրել։ Եզրակացություն է կազմվել, որ «Սևան» ազգային պարկի մոտ 7 հա տարածքում կառուցվող շինությունը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին, որևէ խախտում չկա։
«Այն նախագիծը, որը ներկայացվել է փորձաքննության, եղել է նիշից բարձր և համապատասխանել է բոլոր չափորոշիչներին։ Եթե Դուք ունեք փաստեր, որ այդտեղ կա խախտում, ապա պետք է դիմել կա՛մ Քաղաքաշինության կամ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին, կա՛մ համայնքին։ Դա իրենց գործառույթն է՝ գնալ և տեղում տեսնել՝ նախագծին համապատասխան է շինարարությունը, թե ոչ»,- ասաց նա։
Նախարարությունից՝ ի դեմս մամուլի քարտուղար Անի Հակոբյանի, այդուհանդերձ, նաև հայտնեցին, որ տվյալ շենք- շինության կառուցման որևէ փուլում նախարարությունը տարածքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատող որևէ ուսումնասիրություն, երբևէ չեն իրականացրել։ Այդ աշխատանքն, իրենց խոսքով, նույնպես վերապահված է ոչ թե իրենց, այլ Բնապահպանության և ընդերքի պահպանության տեսչական մարմնին։
Անդրադառնալով չափորոշիչների վերաբերյալ Անի Հակոբյանի հայտարարություններին՝ Նարինե Կիրակոսյանն ասաց, որ Շրջակա միջավայրի նախարարության խոսնակն օրենքին չի տիրապետում և սուտ է խոսում։ Իր խոսքով՝ այս ամնն ինքը կարող է ապացուցել փաստաթղթերով։
«Ե՛վ կադաստրի թղթերն ունենք, և՛ նաև տարածքում համատիրության ղեկավարի սուտն ենք հայտնաբերել։ Կադաստրից մեր ստացած փաստաթղթերը շղթայով ցույց են տալիս, թե երբ ինչ է եղել։ 2021 թվականին, Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, թույլ տալով շինարարությունը, շրջանցել է օրենքը, քանի որ դա «Սևան» ազգային պարկի տարածքում է, որտեղ կա գոտիավորում։ Նույնիսկ տեղացիներն էին զարմացած։ Ասում էին՝ գնում- գալիս էինք, չգիտեինք՝ ինչ էին կառուցում երկու տարվա մեջ։ Ահռելի մի դղյակ է, հենց ջրի մեջ»,- ասաց նա։
Նարինե Կիրակոսյանը հայտնեց, որ շենքը կառուցվել է նաև անթույլատրելի մակարդակում։ Ըստ օրենքի՝ կառուցապատում առհասարակ չի թույլատրվում 1905 մետրից ցածր հատվածում, այնինչ իրենց հենց Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի կենտրոնից են հայտնել, որ լճի բարձրությունն այժմ 1901 մետր է։ Փաստինֆո-ի զրուցակիցը նաև տեսակետ հայտնեց, որ անցած տարիներին թափած ջանքերի արդյունքում հնարավոր էր եղել որոշակի չափով բարձրացնել լճի մակարդակը։ Վերջին 2 տարում, սակայն, նորից հետընթաց է գրանցվել՝ հասնելով 2011 թվականի մակարդակին։ Այս բոլոր հարցերն, ըստ Կիրակոսյանի, պետք է մեկնաբանի նաև Սևանի խորհուրդը, որը նախարարության կողմից բացարձակ անտեսվում է։
«Եթե մինչև այդ, վերջին իշխանությունները հայտարարում էին, որ գերջրառն իրականացվում էր ոռոգման կարիքները հոգալու համար, ապա, իր խոսքով, լրագրողների ճնշման արդյունքում, հիմա մեկ այլ պատճառաբանություն են գտել՝ հայտարարելով, թե էլեկտրաէներգիա ստանալու նպատակով է դա իրականացվում։ Հիմա այսպիսի շինությունների կառուցումն անհնարին է դարձնում ջրի մակարդակի բարձրացումը, քանի որ այդ դեպքում կառույցը պարզապես մնալու են ջրի տակ»,- ասաց նա։
Այս առումով, Կիրակոսյանը հիշեց դեռևս տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ապամոնտաժվելու են Սևանի ափին կառուցված բոլոր ցանցերն ու կառույցները։ Այժմ, սակայն, «Սևան» ազգային պարկից ներկայացուցիչներն իրենց հայտնել են, որ այս պահի դրությամբ Սևանի ափին շարունակում է մնալ մի քանի հազար ապամոնտաժման ենթակա շինություն։
«Մեր հարցին, թե դրանք ինչու չեն ապամոնտաժվել՝ (իշխանությունները- խմբ.) պատճառաբանեցին, թե պատերազմից հետո ժամանակ չեն ունեցել, դրա համար միայն ջրի տակ մնացած ծառերն են հեռացվել, ինչը նույնպես չի արվել։ Հատկացումներն, այդուհանդերձ, լինում են։ Սա նույնպես բյուջեի գումարները մսխելու ձև է։ Մի բան էլ կա։ Ուր որ գնում էինք՝ բոլորն ասում էին Սարգսյան Հայկը՝ «Շիշ բռնողը», տարածքին հետևում է, հանկարծ իրենց բան չասեք, ինքը շատ լավ տղա է, բոլորին թողնում է աշխատել։ Սա զազրելի երևույթ է պարզապես։ ՄԵնք պետությո՞ւն ենք, թե՞ ինչ...»,- ասաց նա։
Որպես եզրափակում, մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ «Սևան» ազգային պարկի տարածքում կառուցվող շենքի հարակից տարածքում նաև ավազի հանք է բացվել, ինչն, իր խոսքով, պարզապես անթույլատրելի է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ