ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՊԾ-ում փոփոխությունների նպատակն է ավելի ուժեղացնել ծառայությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության. Նիկոլ Փաշինյան 07/01/2023 14:52 | Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին` հայտնում են նախագահի աշխատակազմից։
Վարչապետը նախ շնորհավորել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ ծառայության հիմնադրման առաջին օրից ներգրավվածներին, տոնական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել օրենքով ու Սահմանադրությամբ իրենց առջև դրված պարտականությունները կատարելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2023 թվականը շրջադարձային տարի է Պետական պահպանության ծառայության համար, որովհետև այն այլևս վերածվել է, վերակերպվել Վարչապետին ենթակա մարմնի:
«Սա նշանակում է, որ մենք նոր հատուկ ծառայություն ենք ստեղծել, որն ունի լուրջ պատասխանատվություն՝ երկրում անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի, իրավակարգի պաշտպանության տեսակետից:
Եվ այս առումով, իհարկե, պիտի ընդգծեմ, որ փոփոխությունն իրականացնելիս ցանկանում ենք ուժեղացնել, ընդգծել ծառայության լավագույն ավանդույթները և փորձել դուրս բերել աշխատանքում տեղ գտած թերությունները: Իհարկե, մեր նպատակն է, որ ծառայությունը գնալով ավելի ու ավելի ուժեղանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության: Ծառայությունն առաջին հերթին ուժային կառույց է, բայց ցանկացած ուժային կառույցի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար էական է, որ այդ գործունեությունը հենված լինի մտավոր կարողությունների, նաև զարգացման վրա: Իհարկե, մենք առաջիկայում նախատեսում ենք կառույցի ֆիզիկական ենթակառուցվածքների, սպառազինության, տեխնիկական միջոցների բարելավում, առաջին հերթին օպերատիվ և վերլուծական կարողությունների ուժեղացում:
Իհարկե, Պետական պահպանության ծառայությունը գործում է օրվա մեջ 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս: Այդ աշխատանքի ավելի ու ավելի մեծ մասը պետք է աննկատ լինի հանրության համար և ավելի ու ավելի քիչ մասը նկատելի լինի ծառայության համար: Ես, ընդհանրապես, այսպես եմ գնահատում ծառայության աշխատանքը՝ ինչքան քիչ է այն նկատելի և՛ պահպանվող անձանց, և՛ հանրության համար, ուրեմն այնքան ծառայությունն ավելի լավ է կազմակերպված: Ծառայությունը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, և գործել այնտեղ, որտեղ պետք է: Սա, իհարկե, նուրբ եզր է և առաջին հերթին պահանջում է ինտելեկտուալ մոտեցում: Հույս ունենք, որ ծառայության այս շրջանի բարեփոխումները կբերեն ընդհանուր և՛ որակի, և՛ աշխատողների սոցիալական երաշխիքների մեծացման»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջիկայում մեկնարկելու է կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակն աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է: «Բայց հասկանալիորեն կրկնակի աշխատավարձն առնվազն էականորեն աշխատանքի ավելի լավ որակ է ենթադրում, ինչն, իհարկե, չի նշանակում, թե մենք մտածում ենք, որ կատարված աշխատանքը որակյալ չէ, բայց նույնիսկ ամենաորակյալ աշխատանքը կարող է լինել ավելի որակյալ: Սա է մեր տրամաբանությունը:
Ուզում եմ ընդգծել, որ ծառայության աշխատանքի որակն էական է նաև Հայաստանի միջազգային իմիջի առումով, որովհետև Պետական պահպանության ծառայությունն է ընդունում և ուղեկցում օտարերկրյա հյուրերին: Սա մի նրբություն է, որ գուցե հաճախ չենք նկատում, բայց չափազանց կարևոր է: Այսինքն, ըստ էության, օտարերկրյա հյուրերը երկրի հետ առնչվում են ՊՊԾ աշխատակիցների միջոցով: Մենք էլ օտարերկրյա այցերի ընթացքում շատ հաճախ այդ օտարերկրյա համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ շփումներից որոշակի պատկերացում ենք կազմում այդ երկրի իրերի դրության մասին:
Միևնույն ժամանակ, ՊՊԾ ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ունեն պետական պահպանություն, ուղեկցում են օտարերկրյա այցերի ընթացքում, ինչը նույնպես շատ կարևոր առանձնահատկություն է, որը նույնպես մեր ուշադրության կենտրոնից դուրս է մնում: Եվ մենք այս բոլոր ուղղություններով, իհարկե, պետք է զարգացնենք ծառայությունը՝ ուժեղացնելով պետությունը, որովհետև ընդհանրապես պետության ուժեղացման համար կարևորագույն գործոնն այդ երկրի ինստիտուտների, ծառայությունների արդյունավետությունն է, գործունեության հետևողականությունը և որակը:
Համոզված եմ, որ մենք հետևողականորեն կգնանք այս ճանապարհով: Նաև կարևոր է արձանագրել, որ Պետական պահպանության ծառայությունում այսօր կա և՛ կազմակերպչական, և՛ ինտելեկտուալ համապատասխան ներուժ այս բոլոր փոփոխություններն իրականացնելու համար:
Բացի այդ, որոշակի ստանդարտներ և ավանդույթներ պետք է զարգանան և էվոլյուցիա ապրեն: Ընդհանրապես, եթե նկատել եք, մենք հաճախ ենք ամենատարբեր ոլորտներում խոսում կանանց ներգրավման ավելի բարձր աստիճանի մասին: Իհարկե, այս դահլիճում տեսնում ենք, որ ՊՊԾ-ում ոչ քիչ թվով կանայք են ծառայում, բայց նաև խնդիր ունենք, որ հենց զինծառայության, մարտական բնույթի ծառայության, թիկնապահական ծառայության մեջ կանանց ներգրավման ավելի մեծ ցուցանիշ ունենանք: Այսօր այդ քաղաքականությունը վարում ենք բոլոր ուղղություններով՝ Ոստիկանությունում, Զինված ուժերում, ՊՊԾ-ում: Ուզում եմ ընդգծել, որ սա ոմանք մեկնաբանում են միայն այլևայլ աշխարհայացքային տեսանկյուններով, բայց մեր ընկալումն այդպիսին չէ: Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այսինքն՝ ես սա ոչ դրական, ոչ էլ բացասական ենթատեքստով եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը կանայք են, սա նշանակում է, որ պատկերացրեք՝ մենք բավարար չափով բնակչության մեծամասնությանը չներգրավենք երկրի տնտեսական, պետական, քաղաքական գործերում: Սա նշանակում է, որ մենք մեր երկրի ոչ ամբողջ ներուժն ենք օգտագործում պետության զարգացման համար, ինչն ուղղակի անտրամաբանական է և ոչ արդյունավետ:
Ըստ էության, ապրիլից ունենք նոր կարգավիճակով նոր ծառայություն, որի կառավարման տրամաբանությունն է որոշակի փոփոխություններ կրել: Իհարկե, որոշ ժամանակ անց կվերլուծենք, թե այս կառավարման նոր մեթոդն ինչ արդյունքներ է բերում, ինչ խնդիրներ է առաջացնում, առաջացնո՞ւմ է, թե՝ ոչ: Սա կենդանի պրոցես է: Նույն տրամաբանությամբ կշարունակենք:
Վերադառնալով օրվա խորհրդին՝ ևս մեկ անգամ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել և՛ ներկաներին, և՛ բացականերին, ովքեր այս պահին դահլիճում չեն: Ես էլ եմ կիսում ծառայության պետի այն գնահատականը, որ ՊՊԾ-ն կատարել է, կատարում է իր առջև դրված խնդիրները, և սա ամենակարևոր արձանագրումն է այս տոնական օրվա համար, ինչի առթիվ կրկին բոլորին շնորհակալություն եմ հայտնում և հաջողություններ մաղթում հետագա ծառայության մեջ»:
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ