ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային, նախկին-ներկա տարբերակում չենք անելու. վարչապետ 07/01/2023 14:11 | Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին՝ հայտնում են վարչապետի աշատակազմից։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։
Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի դիվանագետներ,
Նախ թույլ տվեք Դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ Գլխավոր դատախազի գլխավորությամբ, շնորհավորել մասնագիտական օրվա առիթով և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը՝ բոլոր ոլորտներում, սկսած՝ սոցիալականից, ավարտած քաղաքականով: Իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը թերևս արդարադատությունն է: Մենք՝ որպես քաղաքական իշխանություն, այս ուղերձն ամեն օր մեզ հետ ունենք՝ սկսած սոցիալական բնագավառից, վերջացրած արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:
Իհարկե, օրվա հետ կապ չունի, բայց նաև քանի որ սոցիալական արդարությունը նշեցի, այսօր Հայաստանում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին և պիտի ընդգծեմ, որ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաև անցել է նվազագույն սպառողական զամբյուղը:
Բայց, բնականաբար, կցանկանայի ավելի շատ կենտրոնանալ արդարադատության վրա: Մենք այս տարիներին նաև աշխատավարձերի էական բարձրացումներ ենք ունեցել արդարադատության ոլորտում: Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե ստեղծվել է բարձր աշխատավարձով, նաև դատախազության, դատական, քննչական համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել: Իհարկե, հասկանալի է, որ այդ մոտեցումներն այնպես չէ, որ ընդունվում են բարյացկամորեն, բայց ես ամեն անգամ աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատախազների, դատավորների, քննիչների, այլ՝ հանուն քաղաքացիների, որովհետև այդ միջոցով նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության՝ արդարադատության որակը: Եվ, այս առումով, մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանել, և այդ նոր ստանդարտը ես հավատում եմ, որ սահմանման ճանապարհին է, հաստատման ճանապարհին է: Իհարկե, դա հեշտ ճանապարհ չէ, բայց մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով:
Ուզում եմ ընդգծել, որ երկար բանավեճերի, քննարկումների արդյունքում Հայաստանում ի վերջո ստեղծվեց ապօրինի գույքի բռնագանձման համակարգը՝ կրկին դատախազության համակարգում: Եվ այդ մեխանիզմն սկսել է գործել: Իհարկե, դեռ արդյունքներն առջևում են, բայց համոզված եմ, որ նաև միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ոլորտում կկարողանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքներն ապահովել օրենքի գերակայության պայմաններում, որովհետև այն արդարության զգացման շատ կարևոր բաղադրիչ է:
Ուզում եմ մի կարևոր հանգամանք էլ ընդգծել. այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ օրինակ՝ ամենատարբեր հանգամանքներով հարուցված քրեական գործերով նաև քաղաքացիները, նաև ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ արդարանում են, այդ թվում՝ դատապարտվում են, այդ թվում՝ ամենանատարբեր որոշումներ են կայացվում, և սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի սահմանում է, որովհետև կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք մտնում էր դատարան, ըստ էության, 99,99 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է, բայց մյուս կողմից, իհարկե, մենք ակնկալում ենք, և գիտեմ՝ նաև դատախազության մոտեցումն է, որ ամեն գործի վերաբերվենք և մոտենանք այն տրամաբանությամբ, որ իհարկե մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն:
Ցանկանում եմ ընդգծել, որ դատական և դատախազական համակարգի նկատմամբ կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում բարեբախտաբար շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված, և մենք հավատում ենք, որ արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերը և ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, որովհետև տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն է և հավասար իրավական դաշտի առկայությունը:
Այսօր չեմ կարող չընդգծել ևս մի պատմական փաստ. մեր դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, և սա շատ կարևոր իրադարձություն է: Պետք է ընդգծեմ, ասել եմ նաև նախկինում, որ Գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելիս քաղաքական մեծամասնությունը գենդերային տամաբանությամբ չի առաջնորդվել, այլ առաջնորդվել է մասնագիտական արժանիքների տրամաբանությամբ, բայց մյուս կողմից՝ սա մեր երկրում տեղի ունեցող խորը բովանդակային, սոցիալ-հոգեբանական փոփոխությունների շատ կարևոր սիմվոլ է: Նաև շնորհակալություն հայտնելով դատախազության աշխատանքի համար ներդրում ունեցած բոլոր Գլխավոր դատախազներին՝ համոզված եմ, որ այս սիմվոլիկ փոխակերպումը նաև կնշանակի դատախազության համակարգի խորը փոփոխություններ, ընդ որում պիտի արձանագրենք, որ կին իրավաբան ունենք ոչ միայն Գլխավոր դատախազի պաշտոնում, այլև Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: Բոլորվին վերջերս երկու կին իրավաբան ունեինք Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, նրանցից մեկն այժմ Մարդու իրավունքների պաշտպանն է:
Կրկին դատախազության բոլոր աշխատակիցներին շնորհավորելով օրվա առիթով՝ շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար: Իհարկե, մեր ժողովրդի ակնկալիքը՝ ունենալ արդար հանրություն, այդ ակնկալիքի առաջնագծում դատախազությունն է դատարանների և քննչական մարմինների միջև: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի:
Դատախազության և իրավակարգի դերը պիտի լինի նաև ժողովրդավարության, իրավունքի պաշտպանությունը: Շատ կարևոր եմ համարում Գլխավոր դատախազության դերը կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ կոռուպցիան անդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության նման մի պետության համար, որի մարտահրավերները մեզ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն եռապատկվում:
Կոռուպցիայի դեմ պայքարը պիտի շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում՝ էլի ուզում եմ ընդգծել, որ երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային: Եվ մենք չենք կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը մեզանում, դրա դեմ մեր ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի:
Տիկին Վարդապետյան, եթե չեմ սխալվում Ձեզ Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավերու առիթ և հնարավորություն չեմ ունեցել՝ առնվազն հրապարակային, և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ պաշտոնում ընտրվելու առիթով: Սա դատախազության առաջին հոբելյանն է Ձեր գլխավորությամբ: Ամենայն հաջողություններ եմ մաղթում:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար և հույս ունեմ, որ մեր բոլորի ձգտումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքը՝ ունենալ արդար պետություն և արդար հանրություն, միասին կիրագործենք: Շնորհակալություն»:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ