ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական կողմը լեգիտիմ է համարում հայերի սպանությունը և սա հիմք չի համարում՝ բանակցությունն ընդհատելու համար.Ստեփան Դանիելյան 06/30/2023 20:23 | Քաղաքական
«Գուցե, սա բանակցությունների պրակտիկայում «նոր» խոսք է, երբ բանակցության ընթացքում բանակցող մի կողմը, մյուս կողմի զինվորներին է ոչնչացնում և գնում բանակցությունների։ Այսպիսի իրավիճակում տրամաբանությանը մոտ որևէ բացատրություն կամ պատասխան լինել չի կարող, որովհետև սա անմեկնաբանելի երևույթ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով վաշինգտոնյան վերջին բանակցությունների ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության փաստը, որի ընթացքում կիրառվել է նաեւ ԱԹՍ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ։ Արցախի խորհրդարանը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով, որ ՀՀ ԱԳՆ-ն դադարեցնի բանակցությունները, սակայն պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չարձագանքեց։
Ս.Դանիելյանի գնահատմամբ՝ միակ բացատրությունը, թերևս, այն է, որ հայկական կողմը լեգիտիմ է համարում հայերի սպանությունը և դա հիմք չէ՝ բանակցությունն ընդհատելու համար
Կարծես օրինաչափ է դարձել, որ բոլոր բանակցությունների ժամանակ, դրանից առաջ կամ դրա ընթացքում կարող են հանգիստ հայ սպանել և բանակցությունը կշարունակվի, կարծես թե, ոչինչ չի եղել։ Սա օրվա իշխանությունների օրոք, ցավոք, առաջին դեպքը չէ, ասում է քաղաքագետն ու հավելում՝ երևույթը ո՛չ բարոյական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ պետական քաղաքականության ասպեկտներում որևէ բանական կամ տրամաբանական բացատրության չի ենթարկվում։Սա բոլոր տեսակի նորմերի ոչնչացում է, որն իրականցնում են հայաստանյան գործող իշխանությունները, ասում է Ստեփան Դանիելյանը։
Հարցին՝ ինչո՞ւ որևէ տեսակի արձագանքի չարժանացավ Արցախի Ազգային Ժողովի հայտարարությունը՝ Ստեփան Դանիելյանը պատասխանում է՝ օրվա իշխանությունները ոչ միայն լռեցրել են Արցախն, այլև նրանց համար գոյություն չունեն անգամ Արցախում ապրող 120.000 մարդիկ. «Սակայն, այստեղ խնդիրը Կառավարության մեջ չէ միայն։ Փաստ է, որ այս Կառավարությունն իր քաղաքացիների սպանությունը չի համարում լուրջ հիմք՝ բանակցությունները կանգնեցնելու կամ ինչ – որ հակազդող քայլեր ձեռնարկելու համար։ Խնդիրն, արդեն, նաև հասարակության մեջ է, այն հասարակության, որ այս ամենն ընդունում է, իսկ նրանց մի մասը, նույնիսկ, նորմալ է համարում։ Սա ավելի լուրջ խնդիր է, քան Կառավարության դրսևորած վարքը»։
Հարցին՝ ի՞նչ բանակցային ձեռքբերումներ մասին է խոսում Արևմուտքը, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում և երբ Արցախում ապրող շուրջ 120.000 մարդ սովի և նոր Ցեղասպանության եզրին է, բանախոսը պատասխանում է՝ իրականում, ամեն ինչ շատ պարզ է՝
աշխարհաքաղաքական երկու խաղացողների՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև պայքար
է գնում, նրանցից յուրաքանչյուր կողմ ո՛չ միայն առաջ է տանում իր քաղաքական շահն, այլև ցանկանում է ցույց տալ, որ իր նախաձեռնությամբ մեկնարկած և ընթացող բանակցություններն անարդյունք չեն մնում.«Բնական է, որ երկու կողմն էլ ցանկանում է, որպեսզի բանակցային պրոցեսն իր դաշտում ընթանա՝ ելնելով սեփական շահերից և առաջնորդվելով իր իսկ սցենարով։ Եվ այստեղ, բոլորովին, էական չէ՝ ի՞նչ ասել է բանակցային ձեռքբերում կամ ո՞ւմ համար է տվյալ իրավիճակը ձեռքբերում համարվում և այլն։ Եթե որևէ հարթակում ընթացող բանակցությունից հետո հայտարարվի, որ դրանք արդյունավետ չեն եղել, այսինքն, տապալվել են, սա նշանակում է՝ տվյալ հարթակի տապալում։ Հենց այս պատճառով էլ՝ նման ձևակերպումներն, այսպես ասած, օրինաչափ պետք է համարել՝ տվյալ հարթակի համար»։
Հարցին՝ արդյո՞ք այս ենթատեքստում ռուսաստանյան վերջին եռակողմ բանակցությունները կարելի՞ է տապալված համարվել, երբ այն տևեց, ընդամենը, 20 րոպե և ավարտվեց՝ առանց որևէ կողմից արված պաշտոնական հայտարարության, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը պատասխանում է. «Խորհուրդ կտամ մեկ անգամ էլ կարդաք երեկ՝ Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արած հայտարարությունը, ըստ որի կա մեծ խնդիր՝ ՀՀ գործող վարչապետը և որ ինքը՝ լինելով Ֆրանսիայի նախագահ, բանակցային սեղանի շուրջ ավելի մեծ ճնշում է բանեցնում Ադրբեջանի նախագահի նկատմամբ, քան ՀՀ վարչապետը։ Ըստ էության, արդեն, բառացիորեն պարզ ասել է, որ խնդիրը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Այսքանից ավելի՝ էլ ի՞նչ կարելի է ասել…»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ