ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախն այսօր հրաժեշտ է տվել իր երկու զավակներին՝ Արմոյին ու Գագիկին. Գյուղի գերեզմանոցը, որտեղ հուղարկավորվեցին երկու նահատակները, ամբողջովին թշնամու տեսադաշտում է 06/30/2023 17:58 | Կյանքն՝ Արցախում
Արցախի Գիշի գյուղն այսօր հրաժեշտ է տվել հունվարի 27-ի՝ լույս 28-ի գիշերն Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կիրառած ԱԹՍ-ից զոհված Արմո Աբգարյանին ու Գագիկ Բալայանին։
«Շատ տխուր պատկեր էր... Գյուղի գերեզմանոցը, որտեղ հուղարկավովեցին երկու նահատակները, ամբողջովին թշնամու տեսադաշտում է։ Գերեզմանոցի ուղիղ դիմաց գյուղիչ սրբավայրերն են, որտեղ դիրաքավորված է թշնամին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է ԱՄՆ-ից Արցախ տեղափոխված Շանթը։
Գագիկը, որ ընդամենը 36 տարեկան էր, հորը կորցրել էր 1990 թվականին՝ երեք տարեկանում։ Հիմա նույն տարիքում իր փոքր դուստրն է որբացել։ Ընտանեկան ողբերգության ողջ պատկերը ամփոփված էր Գագիկի մոր չչորացող աչքերում...
«Աչքերիս առաջ Գագիկի մոր հայացքն է... Այդ կինը, փաստորեն Արցախյան առաջին պատերազմում կորցրել էր ամուսնուն, որդուն՝ Գագիկին բազմաթիվ դժվարություններով մեծացրել, դաստիարակել, ու հիմա կորցրեց նաև նրան...»,-ասում է Շանթը։
Այդ օրն Արմոյի ավագ որդին հրաշքով է փրկվել. հունիսի 27-ի գիշերը նա հոր ու Գագիկի հետ հերթապահության էր, հորն ու համագյուղացուն խոցած ԱԹՍ-ն ընկել է իրենից մի քանի մետր հեռավորության վրա։
«Առաջինը վրա էր հասել հենց Արմոյի որդին ու տեսել հոր մարմինը...»,-ասում է Շանթը։
Ամենադաժանն այն է, որ Արմոն ու որդին ազատված էին պարտադիր զինվորական ծառայությունից և ընդամենը չորս ամիս առաջ էին միացել աշխարհազորին ու մեկնել դիրքեր։
Ե՛վ Արմոյի, և՛ Գագիկի ընտանիքները սոցիալապես անապահով են։ Գագիկի չորս անչափահաս երեխաներն ապրում էին հոր աշխատավարձով։ Հիմա, բնականաբար, ընտանիքը նաև լուրջ սոցիալական խնդիրների առաջ է կանգնելու։ Կենցաղային անմխիթար պայմաններում է նաև Արմոյի ընտանիքը։ Բացի այդ, Արմոյի փոքր դուստրը նաև առողջական խնդիրներ ունի։
Նահատակների ընտանիքներին որոշ չափով ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակ ունի Շանթը. «Լորիկ» հիմնադրամում հավաքված 8-9 հազար դոլարը որոշել է բաշխել Արմոյի ու Գագիկի ընտանիքների միջև.
«Դա այն նվազագույնն է, որ պարտավոր ենք անել։ Եվս 2-3 օրկսպասեմ, եթե ավելանա հավաքված գումարը, շատ ավելի լավ, այլապես՝ եղածը կբաժանեմ այդ երկու ընտանիքներին»։
Սոցիալականը՝ սոցիալական, բայց սողացող պատերազմի պայմաններում անընդհատ զոհ ունենալու իրականության հետ հաշտվելնա թույլատրելի է համարում Շանթը։ Նրա խորին համոզմամբ՝ թշնամու որևէ ռազմակն սադրանք չպետք է անպատասխան մնա։
«Երբ հարցնում ես՝ ինչու չենք պատասխան տալիս, ասում են՝ որ տալիս ենք, նորից են կրակում ու ավելի շատ զոհեր ենք ունենում։ Իրականում, այսպես, թե այնպես, նրանք կրակում ենք, սպանում են մեր զինվորներին։ Այս շաբաթ չորս, մի երկու շաբաթից երկու, հետո երեք․․․ այսպես հերթով սպանում են մեզ։ Եթե ինչպես հարկն է, այնպես պատասխան տանք, ճիշտ է՝ մեկ օրում հնարավոր է 10 զոհ տանք, բայց գոնե կզսպենք որոշ չափով դրանց, գոնե կզգանք, որ ինքնապաշտպանվում ենք, կռվելով կզոհվենք, ոչ թե կսպասենք, որ մեզ ճտերի պես սպանեն։ Հիմա պետք է բոլորս իրար հետ որոշենք՝ ինչ ենք ուզում՝ կռվում ենք, որ ապրելու հնարավորություն ունենա՞նք, թե՞ համաձայն ենք, որ դանդաղ մեռնենք»,-ասում է Շանթն ու հավելում՝ պատիվն ու արժանապատվությունը պահելու համար պետք է ընտրենք առաջին տարբերակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ