ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ. «Ժողովուրդ» 06/29/2023 07:22 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած անվտանգային պայթյունավտանգ իրավիճակին՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավերին այդպես էլ չի հաջողվում ներքին տարաձայնությունները մի կողմ դնել ու գոնե այս իրավիճակում մեկ բռունցք դառնալ:
Այն, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ջրերը վաղուց մի հունով չեն գնում, ակնհայտ է. որքան էլ հրապարակային հայտարարություններով փորձում են սիրաշահել իրար, բայց ներքին տարաձայնությունները թաքցնել չի լինում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ այս ընթացքում Հայաստանի իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ, անգամ չեն տեղեկացնում՝ ինչ են բանակցում Վաշինգտոնում կամ Մոսկվայում:
Հայաստանի իշխանություններն անհասկանալի պատճառներով ամեն կերպ փորձում են խուսափել Արցախի իշխանությունների հետ շփումներից: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ անգամ Արայիկ Հարությունյանի համար է մեծ խնդիր դարձել Նիկոլ Փաշինյանի հետ կապ հաստատելը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու՝ որն է պատճառը, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կապը կտրվել է։
«Ճիշտն ասած, ես չգիտեմ, պետք է հարցնեք նրանց, ովքեր բանակցություններ են վարում, բայց կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը պարզ է, եւ կապ չունեն անհատները, կապ ունեն ընդհանուր մոտեցումները, իսկ Արցախի մոտեցումը չի փոխվել. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-արձագանքեց նա: Բաբայանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Հայաստանի իշխանությունները տեղյակ պահում են արդյոք Արցախի իշխանություններին բանակցությունների արդյունքների մասին, տեղյակ են իրենք՝ ինչ են բանակցում Վաշինգտոնում կամ Մոսկվայում։«Հուսով եմ, քանի որ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը պարզ է, մենք դա բացեիբաց ենք արտահայտում»,- ասաց նա:
Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն է վերցրել նաեւ վարչապետի մամուլի նորանշանակ քարտուղար Նազելի Բաղդասարյանից։ «Ընդամենը մեկ-երկու օր առաջ համահայկական նիստ է տեղի ունեցել, տեսել եք հաղորդակցման եւ շփման ինտենսիվությունը, տեսել եք նաեւ Արցախի նախագահի հրապարակային հայտարարությունները Հայաստանի գործող իշխանությունների եւ վարչապետի մասին. ավել մեկնաբանություն չունեմ»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 29․ 06․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ