Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի և կրթության հարցերով տեղակալներին 06/29/2023   18:42  |  ԼՐԱՀՈՍ

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի ոլորտի կոնվենցիաների կիրարկումն ապահովող աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը «Մոնդիակուլտ 2022» համաժողովի եզրափակիչ հռչակագրի դրույթներին, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից մշակվող Մշակույթի և գեղարվեստական կրթության զարգացման փաստաթղթին: Կարևորվել են նաև մշակութային և լեզվական բազմազանության հարցերը, ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն խմբի գործունեությունը։

Քննարկման ընթացքում նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և ինքնության աղավաղման հարցերին, այդ թվում՝ Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու մասին անցյալ շաբաթ հայտնի դարձած Ադրբեջանի ծրագրերին։ Ներկայացվել է հայկական կողմի խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կողմից մշակութային և մարդու հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորության բացակայության կապակցությամբ։ Շեշտվել է նաև, որ շրջափակման հետևանքով խախտվում է նաև արվեստագետների շարժունության սկզբունքը։ Այս կապակցությամբ մեկ անգամ ևս կարևորվել է Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի սահմանամերձ տարածքներ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Էռնեստո Օտտոնեն բարձր է գնահատել Հայաստանի հետ ՅՈւՆԵՍԿՕ-ի համագործակցությունը՝ այդ թվում ընդգծելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը և աջակցությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելությունների իրականացման և վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցում։

Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Գլխավոր տնօրենի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ներսես Շնորհալուն նվիրված ճանաչողական ցուցահանդեսի և գիտաժողովի կազմակերպման համար։

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել Գլոբալ քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, ինչպես նաև կրթության միջոցով ռասիզմի, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, «Կանաչ կրթություն» նախաձեռնության, թվային կրթության զարգացման հարցերի շուրջ։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի որոշումը մասնակցել «Կանաչ կրթություն» նախաձեռնությանը: Նախարարը կարևորել է թվային կրթության և թվայնացման գործընթացների ընդլայնումը կրթության ոլորտում, միջբուհական համագործակցության շրջանակների ընդլայնումը, կրթության համակարգում ներառականության ընդլայնման հարցերը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է տարածաշրջանում խաղաղ կրթության ապահովումը և առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ գործուն մասնակցությամբ աջակցել այս գաղափարին:

Անդրադառնալով թվային կրթությանը և ուսուցիչների կարողությունների զարգացմանը՝ ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի սահմանամերձ շրջանների և Լեռնային Ղարաբաղի ուսուցիչներին աջակցելու, վերապատրաստման ծրագրերում ներգրավելու կարևորությունը։ Նախարարն ընդգծել է, որ խախտվում են նաև երեխաների և ուսանողների կրթություն ստանալու իրավունքները. աշակերտները հաճախակի զրկված են լինում դպրոց հաճախելու, իսկ ուսանողները՝ բուհերում առկա ուսուցում ստանալու հնարավորությունից։

Նույն օրը նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ (INALCO) , որտեղ հանդիպել է կառույցի ղեկավար Ժան Ֆրանսու Հյուշեի, հայագիտության բաժնի դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այնուհետև նախարարը շրջայց է կատարել և ինստիտուտի գրադարանում ծանոթացել հայերեն հնատիպ գրքերին: Նախարարը բուհի գրադարանին է նվիրել Ներսես Շնորհալուն նվիրված մատենագիտական վերջին հրատարակությունը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել գրադարանային ֆոնդի համալրմանը, կազմակերպել հայագիտական կենտրոնների ուսանողների հավաք Հայաստանում, աջակցել կենտրոնի գիտական ուսումնասիրությունների ծրագրերին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:30 20/06/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարը հանդիպել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժների հետ, որոնք օրերս բողոքի ակցիա էին արել
17:28 14/06/2023  |  ԼՐԱՀՈՍ6 քննություն հանձնող հեռացվել է քննությունից, երբ տեխնիկական միջոցներ են հայտնաբերվել. նախարար
17:13 14/06/2023  |  ՔաղաքականՌուս գործընկերների հետ խոսում ենք Ռուսաստանում հայերենի և հայերենով ուսուցման հնարավորությունների մասին. ԿԳՄՍ նախարար
08:39 07/06/2023  |  ՄամուլՆախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»
16:45 19/04/2023  |  ՔաղաքականՇուրջ 400 դպրոցներ ցանկություն էին հայտնել ունենալ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում, ընդ որում՝ հիմնական հետաքրքրությունը թուրքերենի ուղղությամբ էր. ԿԳՄՍ նախարար
08:16 18/04/2023  |  ՄամուլԸնդհանուր հայտարարի չեն եկել․ «Փաստ»
18:52 12/04/2023  |  ՔաղաքականԱկնկալում ենք, որ մասնակցություն կունենանք Թուրքիայից, Ադրբեջանն էլ է հաստատել. նախարարը՝ Երևանում անցկացվելիք ծանրամարտի առաջնության մասին
17:27 12/04/2023  |  ՔաղաքականԴեռահասների շրջանում ունենք մտահոգիչ երևույթներ. ԿԳՄՍ նախարար
12:40 06/04/2023  |  ԼՐԱՀՈՍՆման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի, կրթության խնդիր է. Ժաննա Անդրեասյանը՝ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքի մասին
16:28 29/03/2023  |  ԼՐԱՀՈՍԿաթողիկոսն ընդունել է ԿԳՄՍ նախարարին. խոսել են դպրոցում Եկեղեցու պատմություն առարկայի խնդրից

Արխիվ

[]