Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Դատավորների նկատմամբ ՄԻԵԴ վճռի հիման վրա կարգապահական վարույթը հարուցվել է ապօրինի, այն հակասում է Սահմանադրությանը. Դատավորների ներկայացուցիչները պահանջում են մերժել միջնորդությունը 06/29/2023   18:22  |  Դատական ռեպորտաժներ

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանին, Արտակ Բարսեղյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց։ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր շարունակվել է գործով նիստը, որի ընթացքում, ներկայացնելով միջնորդության վերաբերյալ պատասխանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանը միջնորդեց մերժել վարույթը կամ կարճել՝ արձանագրելով, որ վարույթն անհիմն է, ավելին, ապօրինի, քանի որ հակասում է Սահմանադրությանը և օրենքներին։

Հակասահմանադրականության հարց բարձրացնելով՝ դատավորը նախ արձանագրեց, որ անձի վիճակը վատթարացնող նորմին տրվել է հետադարձ ուժ, նրա դիտարկմամբ՝ օրենսդրական փոփոխություններով խախտվել է Սահմանադրության 164-րդ հոդվածի առաջին մասի պահանջը՝ դատավորների անկախության վերաբերյալ, քանի որ գործադիր իշխանությանը հնարավորություն են տվել վաղեմության չափազանց երկար ժամկետներն անցած լինելու պայմաններում ձեւավորել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու և նրանց պատասխանատվության ենթարկելու արատավոր պրակտիկա։ Դատավորն արձանագրեց, որ վարույթի հարուցումն ապօրինի է, հետևաբար, ապօրինի է նաև միջնորդությամբ ԲԴԽ դիմելը։ Բացի այդ, դատավորը բարձրաձայնեց նաև վարույթ հարուցող ԱՆ նախարարի և ԲԴԽ նախագահի ընկերական հարաբերությունների մասին, ինչը ևս կասկածի տակ է դնում անաչառությունը, օրինականությունը։ Դատավոր Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդել էր հետաձգել նիստը՝ խնդրելով ժամանակ տրամադրել անհրաժեշտ պաշտպանություն իրականացնելու համար, ինչը, սակայն մերժվել է։

Պատասխան ներկայացրեց դատավորի ներկայացուցիչներից Արմեն Գալստյանը՝ միևնույն ժամանակ արձանագրելով՝Սահակյանի կողմից դիրքորոշում հայտնելու կարևոր նշանակությունը, որը, փաստացի սահմանափակվել է։ Արմեն Գալստյանն իր խոսքում ուշադրություն հրավիրեց ՄԻԵԴ վճիռների կամայական և խտրական ձևով ուսունասիրության հանգամանքի վրա։ Դատավոր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը, ներկայացնելով պատասխանը, վիճարկեց վարույթի հարուցման օրինականության, ինչպես նաև՝ նորմերի ոչ ճիշտ կիրառման մասին։ Ամիրխանյանը նախ արձանագրեց, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա վարույթ կարող է հարուցվել միայն 2020թ օրենսդրական փոփոխություններից հետո կայացված վճիռների դեպքում, հետևաբար, այս վարույթը չէր կարող հարուցվել։ Բացի այդ, փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՄԻԵԴ ներկայացված դիմումով աղավաղված է եղել իրականությունը, իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը ոչինչ չի արել ՄԻԵԴ-ում ճիշտ ընկալման համար։

Հարցուպատասխանի ընթացքում դատավոր Խառատյանի ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ գործի առկա փաստերի լույսի ներքո ինչ որոշում կկայացներ դատավոր Տիգրան Պետրոսյանը, ինչին արձագանքելով դատավորը պնդեց՝ որևէ խախտում թույլ չի տրվել, այսօր էլ նույն որոշումը կկայացներ։

Եզրափակիչ ելույթներում ՀՀ ԱՆ ներկայացուցիչը պնդեց միջնորդությունը, դատավորը և նրա ներկայացուցիչները՝ պնդեցին, որ միջնորդությունը ենթակա է մերժման։ Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 3-ին, ժամը՝ 11.15-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են։

Այժմ թիրախում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանն են, որոնց պաշտոնից հեռացնելու գործին «լծվել» են դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։ Նշենք, որ դատավոր Արտակ Բարսեղյանն օրերս տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ դատավոր Պետրոսյանը դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տնտեսական շահերի, նրանց հարաբերությունների և այդ պայմաններում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքում շահերի բախման առնչությամբ, որտեղ, ըստ դիմումատուի, առկա են կոռուպցիոն ռիսկեր։ ԿԿՀ-ն դատավորի դիմումը մերժել է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:47 29/06/2023  |  Դատական կուրյոզներԱՆ-ն պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել երեք դատավորի՝ ուղիղ
10:57 29/06/2023  |  Դատական կուրյոզներԱՆ-ն պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել երեք դատավորի՝ ուղիղ
14:07 28/06/2023  |  Դատական ռեպորտաժներԱՆ-ն պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել երեք դատավորի՝ուղիղ
08:03 27/06/2023  |  ՄամուլՄԻԵԴ-ն առաջնահերթություն է տվել պաշտոնից հեռացված դատավորների գանգատների քննությանը․ «Փաստ»
14:45 23/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանից 2 կին դատավոր մասնակցեցին Կին դատավորների միջազգային ասոցիացիայի 16-րդ համաժողովին
16:37 15/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱՆ-ն պահանջում է չորս դատավորի պատասխանատվության ենթարկել՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա
12:02 09/06/2023  |  Դատական ռեպորտաժներԲա որ Աշոտ Փաշինյանը հերոս էր, ինչի՞ իրեն մեքենայից դուրս քցեց, կասկադյորական տրյուկներ արեց. զոհվածի մայր (տեսանյութ)
11:29 09/06/2023  |  Դատական ռեպորտաժներԱշոտ Փաշինյանը խոնարհվում է զոհվածի մոր առջև, բայց պնդում է՝ յուրաքանչյուր միջադեպ պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա
10:42 09/06/2023  |  Քրեական խրոնիկոնԴատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները
21:02 31/05/2023  |  Վարչական իրավունքԴատավոր Արման Հովհաննիսյանի հայցադիմումը դատարանը մերժել է վարույթ ընդունել, Գնել Գասպարյանի հայցադիմումի վարույթ ընդունումը՝ մերժվել է մասնակի

Արխիվ

[]