ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Ադրբեջանն առաջնորդվում է 1918 – 20 թթ.-ի քարտեզներով, ապա ՀՀ-ն հայտնվում է Ալեքսանդրապոլի պայմանագրով նախանշված տարածքների տիրույթում՝ ընդամենը 10.000 քկմ տարածքով.Նահապետյան 06/29/2023 17:46 | Քաղաքական
Հավանականությունը շատ մեծ է, որ առաջիկայում Տիգրանաշենը կհանձնվի։ Դրա մասին են վկայում Փաշինյանի հայտարարությունները՝ Ալմա Աթայի հռչակագրի, ինչպես նաև՝ 1975 թվականի քարտեզների վերաբերյալ։ Վկայակոչված այս երկու աղբյուրներով էլ, Տիգրանաշենը Նախիջևանի տարածք է եղել, իհարկե, շատ ավելի վաղուց դա Հայաստան էր, ինչևէ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով այլընտրանքային երկու նոր ճանապարհների շինարարության մասին Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ նման հայտարարությամբ Փաշինյանը հանդես է եկել Կառավարության այսօրվա նիստում. ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հայտարարել է, որ Սյունիքից Երևան տանող 2 այլընտրանքային ճանապարհ է կառուցվել, որից մեկը՝ Տաթև - Լծեն նոր մայրուղին արդեն պատրաստ է շահագործման և, իբր, նկատելի կրճատելու է Կապանից ու Մեղրիից դեպի Երևան եկող ճանապարհը, երկրորդը՝ Նորավան – Որոտան – Շամբը, դեռևս, կառուցապատման փուլում է։
Որ փաշինյանական օրակարգը վտանգի տակ է դրել ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև՝ միջպետական մի քանի կարևորագույն ճանապարհներ, ըստ ռազմական փորձագետի, վաղուց արդեն տխուր իրողություն է.«Հանձնելով Տավուշի հայտնի յոթը գյուղերը, այդ թվում ադրբեջանական կողմին է անցնում նաև Հայաստան – Վրաստան միջպետական երկու ճանապարհներից մեկը»,- ասում է ռազմական փորձագետը։
Երբ Փաշինյանը հայտարարում է այլընտրանքային նոր ճանապարհների շինարարության մասին և հիշատակում՝ Տաթև - Լծեն և Նորավան – Որոտան – Շամբ ճանապարհահատվածները, հասկանալի է, որ առաջինը կառուցվում է Գորիս -Կապան 21 կմ-անոց ճանապարհահատվածը շրջանցելու նպատակով, իսկ թե՞ ինչի համար է երկրորդ ճանապարահատվածը՝ Նորավան – Որոտան – Շամբը, սա, ըստ ռազմական փորձագետի, հարցերի տեղիք է տալիս.«Կարծում եմ, այդ հատվածում ևս ինչ – որ ճանապարհատված կա, որ նույնպես պետք է հանձնվի Ադրբեջանին։ Պետք է հասկանալ՝ 1988 – 91 – ակններին, նշված տարածքներում արդյո՞ք ադրբեջանական փոքր կամ մեծ բնակավայրեր կամ անասնապահական տարածքներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած, եթե խոսվում է Նորավան – Որոտան – Շամբ ճանապարհահատվածի մասին, ապա չեմ բացառում, որ Որոտանի մերձակայքում ևս նոր տարածքներ են պատրաստվում հանձնեն Ադրբեջանին»։
Նահապետյանը նկատում է՝ առնվազն կասկածելի է՝ ինչո՞ւ են գաղտնի պահվում այն քարտեզները, որոնց հիման վրա, փաստացի, դեմարկացիայի պրոցես է տեղի ունենում.«Քարտեզների վրա աշխատանք, այսինքն՝ դելիմիտացիա չկա, բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում ՀՀ տարածքում, այլ բան չէ, քան դելիմիտացիան, որովհետև, եթե ինչ – որ տարածքներ են հանձնվում, ապա դրանք, անպայման, քարտեզների հիման վրա է հստակցվում»։
Քանի որ ներկայիս Ադրբեջանը 1918 – 20 թթ.-ի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, ապա, ըստ Հայկ Նահապետյանի, եթե Ադրբեջանն, իրականում, առաջնորդվում է այդ քարտեզներով, ապա ՀՀ-ն հայտնվելու է Ալեքսանդրապոլի պայմանագրով նախանշված տարածքների տիրույթում, ըստ Ադրբեջանի՝ մնալով ընդամենը մոտ 10.000 քկմ տարածքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից