ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գազի գինը կմնա նույնը, իսկ փոխարժեքի տատանումից ստացված գումարները կուղղվեն ենթակառուցվածքների ներդրմանը. Գարեգին Բաղրամյան 06/29/2023 14:22 | Տնտեսություն
Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնային տարին էր և վերանայման գործընթաց։ Գնի վերանայում, ամեն դեպքում, ձեռնարկվելու էր։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննել է գազի սակագինը վերանայելու հորդորով կուսակցություններից մեկի ներկայացրած դիմումը։
«Փոխարժեքն ընդամենը մեկ գործոնն է, որն ազդում է այդ սակագնի ձևավորման վրա։ Այնտեղ նաև կան այլ... (ազդակներ խմբ.)։ Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել, բայց եկեք չմոռանանք, որ սպառման շուրջ 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից, որովհետև միայն բնակչության համար է, որ սահմանված է դրամային սակագին։ Իսկ մնացած 70 տոկոս սպառումը սահմանված է փոխարժեքի հետ կապված բանաձև։ Արդեն իսկ իրենց ամսական բացարձակ վճարումները նվազել են»,- ասաց նա։
Այդուհանդերձ, Բաղրամյանը հայտնեց նաև, որ որոշում է կայացվել այդ դրական արդյունքն ուղղել որոշակի ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Նա հիշեցրեց, որ կառավարության՝ դեռևս նախորդ նիստում կայացվեց որոշում, որով առաջարկվում էր Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի վերականգնում։
«Դա ենթադրում է Երևան մտնող ամբողջությամբ նոր 4 ուղղություններով գազաբաշխիչ կայանների կառուցում և նոր խողովակաշարի կառուցում, որի արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալի պոտենցիալը կրկնապատկվելու է»,- ասաց նա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ գազի գնի հարցը ներկայացված է հանձնաժողովի վաղվա նիստին։ Առաջարկվել է գինը պահել նույնը՝ փոխարժեքի տատանման գումարներն ուղղելով ենթակառուցվածքների ներդրման գործին։ Բաղրամյանը մանրամասնեց, որ այս առումով սպառողը որևէ ներդրում չի անելու։ Իր խոսքով՝ հաշվի են առնվում նաև փոխարժեքի տատանման արդյունքում, հատկապես ամռանը, հնարավոր ռիսկերը։
«Ամառային ամիսներին բնակչության շրջանում գազի սպառում գրեթե չի լինում։ Կարող եմ ասել, որ ամռանն սպառումը եռակի, քառակի նվազում է։ Փոխարժեքի տատանմամբ ինչ-որ նվազեցում անելը հետագայում հետո աշնան կամ ձմեռային ամիսներին փոխարժեքի հնարավոր բարձրացման դեպքում շատ ավելի վատ անդրադարձ կունենա նույն սակագնի վրա»,- ասաց նա։
Բաղրամյանը նաև հայտնեց, որ կառավարության որոշմամբ ոչ թե սպառողն է վճարում ենթակառուցվածքների կառուցման համար, այլ ներդրված գումարով ենթակառուցվածքը կառուցվելու է, իսկ նոր սպառողները պարզապես վճարում են համապատասխան միացման գումարները։
«Այդ գումնարներն, արդեն, հավաքվելու են «Գազպրոմ»-ում, և հետագա սակագների վերանայման ժամանակ, միանշանակ, դրական արդյունք են ունենալու։ Այսինքն, ներդրումն ամբողջությամբ վերադարձվելու է ու գործող սակագների վրա լուրջ ազդեցություն չի ունենալու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ