ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում․ Դանիելյան 06/29/2023 12:24 | Մեկնաբանություն
Սպասելի էր, որ մեծ ոգևորությունը առնվազն մեղմելու, եթե ոչ «մաշելու» սին ակնկալիքով, մեր հանրությանը կհրամցվեր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը խեղաթյուրող «համոզիչ» խոսույթ, ինչը գրեթե տառացի համընկնում է ադրբեջանական քարոզներին: Դրանց մենք հանգամանորեն անդրադառնալու ենք նաև հետագա ողջ շրջափուլում: Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը․
«Նախ, հիշեցնեմ, որ օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում Արցախը որևէ պետության կազմում ճանաչելու, իսկ մեկ այլ հոդվածով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ինչպես նաև դրա վտանգավորությունը նսեմացնելու համար: Սա իրավական երաշխիք է, որպեսզի ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե չանտեսվեն Արցախի անկախության սահմանադրաիրավական հիմքերը, ինչն էլ կբացառի նաև Հայաստանի իշխանություններին որևէ միջազգային դատական ատյանում պատասխանատվության կանչելու նկրտումները. առայժմ առանց փակագծերը բացելու նկատեմ, որ եթե ի սկզբանե որևէ տարածք դե յուրե ճանաչում եք մեկ այլ պետության կազմում, ապա առնվազն հարցնելու են, թե ի՞նչ հիմքով է զինուժը գործել այդ տարածքում:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա այն միանշանակ հավաստվել է դեռևս 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների ակտերով. «Տեղի է ունեցել էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջում»:
Այս ամենով հանդերձ, ներկա փուլում հնչած, ընդ որում, խիստ իրարարմերժ փաստարկները հանգում են այն թյուր տեսակետներին՝
- թե իբր անտեսվում է, որ Արցախը դե ֆակտո անկախ է, բայց դե յուրե միշտ եղել է Ադրբեջանի կազմում: Եվ ադրբեջանցիների և մեր հայրենական գործիչներին հիշեցնենք, որ Արցախը (ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը) դեռևս ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան, հանրաքվեով դե յուրե ճանաչվել է անկախ, և չարժե դե յուրե անկախությունը շփոթել չճանաչված լինելու հետ, այլապես այդ տրամաբանությամբ, ճանաչելը ևս կդիտարկվեր հանցավոր արարք,
- թե իբր, այսպիսով, անտեսվում է Արցախի ինքնորոշման իրավունքը: Հարգելիներս, Արցախն արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և այս օրինագծով հենց այդ իրացման արդյունքներն են պաշտպանվում,
- պնդում են, թե իբր Արցախին զրկում ենք այլ պետության կազմում լինելու իրավական հնարավորությունից: Օրինագիծը անգամ հեռավոր աղերս չունի սրա հետ, ինչպես արդեն նշվեց, օրինագիծը սոսկ իրացված իրավունքի պաշտպանության մասին է և չի կարող խոչընդոտել հետագա իրավաչափ զարգացումները,
Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում՝ կամ ցրում եք բոլոր սահմանադրական մարմինները և աղբարկղը նետում խորհրդանիշները և հանձնվում, կամ կիրականացվի «հակաահաբեկչական» գործողություն: Արցախը միանշանակ ընտրում է անկախությունը, ուստի այս օրինագծով մենք ոչ թե հակադարձում, այլ պաշտպանում ենք այդ դիրքորոշումը, որն ամբողջովին համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը:
Առայժմ՝ այսքանը ...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ