ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի՞թե ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, ինչու՞ չեք պատժում Ադրբեջանին. Խաչատրյանը՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց 06/28/2023 11:42 | Քաղաքական
Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը քաղաքակիրթ աշխարհի առաջ հերթական թշնամական, ահաբեկչական գործողություններն իրականացրեց Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի և համայն հայ ժողովրդի դեմ։ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր առավոտյան տեղի ունեցած SOS Artsakh ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկաներին հորդորելով մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված մեր 4 հայրենակիցների հիշատակը։
Խաչատրյանը դիմեց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը՝ հիշեցնելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում մարդու ազատ ինքնորոշման իրավունքի կետի ապահովման անհրաժեշտությունը։
«ՄԱԿ-ի ստեղծումից հետո տասնյակ պետություններ են ստեղծվել՝ իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ազգերից, որոնք օգտագործելով այդ իրավունքը, պետություն են ստեղծել... .... տարածքային ամբողջապանության սկզբունքը, որի վրա հղում է կատարում Ադրբեջանը, իսկ այսօր նաև Ադրբեջանի բարեկամ ՔՊ-ական իշխանությունը՝ որևէ կերպ չեն արգելում ժողովուրդներին իրացնել ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա։
Խաչատրյանն հղում կատարեց նաև ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին, որոնք Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ագրեսիվ գործողությունները։
«Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք կոչված էին բանակցային գործընթացով ապահովել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը՝ Արցախի վերջնական կարգավիճակի ճշտումը, նաև ինքնորոշման իրավունքի և իրավահավասարության սկզբունքներից ելնելով, բազմաթիվ անգամ հայտարարում էին, որ ուժի կիրառումը երբեք անպատիժ չի մնա։ Ադրբեջանն ուժ կիրառեց 2020 թվականին, Ադրբեջանն ուժ է կիրառում նաև այսօր։ Ինչո՞ւ է Ադրբեջանը մինչև այս պահն անպատիժ»,- ասաց նա։
Այս համատեքստում, պատգամավորը հավաստիացրեց, որ որքան էլ միջազգային հանրությունը հայտարարի, թե միջազգային իրավունքն առաջնային է՝ Ադրբեջանն, իր խոսքով, թքած ունի այդ ամենի վրա, քանի որ խախտելու դեպքում որևէ հետևանքի առջև չի կանգնում։ Խաչատրյանը կոչ արեց՝ մարդու իրավունքների պաշտպանության համար խոսքից անցնել գործի՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով։
«Մի՞ թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է։ Մի՞ թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120.000 մարդու կյանքը, 30 հազ. երեխայի կյանքը, արցունքները, թերսնումը, կրթության ու առողջության իրավունքից զրկումը։ Սա՞ է այդ իրավունքը, որ դուք այդքան «վեհանձն» քարոզում եք։ Մի՞ թե կարելի է կրկնակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ ՄԱրդու իրավունքներից եք խոսում, ուզում եք՝ հավատա՞ն ձեզ։ Դե գնացեք Արցախ ու խոսեք մարդու իրավունքներից»,- հայտարարեց պատգամավորը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՅԴ-ն հունիսի 26-ին հայտարարել էր 24-ժամյա նստացույց՝ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանատների, ինչպես նաեւ ԵՄ ներկայացուցչության գրասենյակի մոտ՝ «SOS Artsakh խորագրով, որն ամփոփվեց այսօր առավոտյան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից