ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այնքան հասուն էր, որ անունը Բիձուկ էի դրել․․․ Չեմ պատկերացնում, որ այսուհետ ես պիտի իրեն ծաղիկներ տանեմ․ Մարիամը՝ Արցախում զոհված Երվանդի մասին 06/28/2023 22:36 | ԼՐԱՀՈՍ
«Մինչև հիմա սպասում եմ, որ կզանգեն ու կասեն, որ թյուրիմացություն է եղել՝ Երվանդը չի զոհվել․․․ Չէ, չեմ հավատում ու չեմ կարող հավատալ, որ իմ Երվանդը, իմ մտերիմ ընկերն է՛լ չկա․․․ Երբեք չէի պատկերացնի, որ ինձ կզանգեն ու կասեն՝ պատմեք Երվանդի մասին՝ հետմահու․․․»- լսափողի միջից, հուզմունքից խեղդվելով՝ արտաբերում է այս գիշեր Արցախի ուղղությամբ թշնամու գրոհի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի հետ նույն թաղում մեծացած, մանկապարտեզից նրա հետ մտերմացած Մարիամը։
Բռնազավթված Բերձորի գեղատեսիլ բնության մեջ ապրած երջանիկ մանկության հիշողություններն այսօր մեկ առ մեկ Մարիամի աչքի առաջ են եկել։ Երկուսուկես տարի առաջ՝ ծննդավայրի, հիմա էլ՝ ամենամտերիմ ընկերոջ կորուստը կարոտի անհաղթահարելի զգացողություն են գեներացրել․․․
«Ես, Երվանդն ու Հայկը դասարանում էլ միշտ միասին էինք՝ անբաժան։ Մեզ դպրոցում եռյակ էին ասում։ Երվանդը քչախոս էր, բայց շատ հասուն։ Ինքն այնպիսի մտքեր էր արտահայտում, որ իր տարիքի համեմատ՝ չափից հասուն էին․ դրա համար իր անունը Բիձուկ էի դրել։ Ինքն իրոք շատ հասուն էր։ Դասարանում բոլորին հաշտեցնում էր, մեր հաշտարարն էր․․ Խաղաղ, համեստ ու շատ տարբերվող տեսակ էր»,-արցունքների միջից, հազիվ լսելի ձայնով «Փաստինֆո»-ին պատմում է Մարիամը։
Երվանդը 20 տարեկան էր․ քիչ ժամանակ էր մնացել զորացրվելուն․ Մարիամն օրացույցի վրա հետհաշվարկ էր անում, հետո, զգալով, որ այդպես դանդաղ է անցնում ժամանակը, դադարել էր հաշվել օրերը․ հիմա նրա անտանելի ծանր է գիտակցել, որ Երվանդն է՛լ հետ չի գալու․․․
«Խոստացել էր, որ գալ՝ հավաքվենք։ Հիմա գնաց հավերժ, էլ չի գա, ու մեր անբաժան եռյակն այլևս չկա, մնացինք երկուսով՝ ես ու Հայկը․․․ Գիշերը պետք է դիրքերից իջներ, չհասցրեց․․․ Ու ամենածանրն այն է, որ դեպքից վեց ամիս առաջ Երվանդն ու մարտական ընկերը տեսաուղերձ էին պատրաստել, որում, կարծես կանխազգալով կատարվելիքը, ասում են՝ եթե հանկարծ պատերազմը նորից սկսվի ու իրենք էլ զոհվեն, բացակա չդնենք իրենց․․․ Ասում է՝ 7-րդ համարին բացակա չդնեք․ Երվանդը մատյանով 7-րդ համարն էր․․․Ու նաև ասում է՝ եթե զոհվեն իրենք, ծանր չտանենք, քանի որ դա Հայրենիքի համար կլինի»,-պատմում է Մարիամն ու ապշում, թե ինչպես կարող էին տղաները մահվան մասին ժպիտով խոսել՝ ինչպես այդ տեսաուղերձի մեջ։
Երվանդը պատմություն էր շատ սիրում։ Ասում էր՝ իմ Հայրենիքի մասին ամեն ինչ պետք է իմանամ։ Լինելով քչախոս՝ դասարանի ամենահարցասերն էր՝ երբ խոսքը սեփական ժողովրդի պատմությանն էր վերաբերում։
«Պատմության դասերին էնքան հարցեր էր տալիս ուսուցչին, ամեն ինչի մասին ուզում էր մանրամասնորեն իմանար»,-հիշում է դասընկերուհին։
Մարիամն այն մարդն էր, ում հետ Երվանդը կիսվում էր․ սիրուց, ինչպես զրուցակիցս է նշում, գրեթե չէր խոսում․ միշտ ավելի լուրջ, ծանր թեմաներից էին զրուցում։ Մի կարևոր գործ անելու և պատմության մեջ մնալու ցանկության մասին Երվանդը ևս պատմել էր Մարիամին։
«Ապրիլյան պատերազմի առաջին օրն էր․ երբ տագնապ հնչեց ու պաշտոնապես հայտարարվեց, որ Ադրբեջանը հարձակվել է, ես ու Երվանդը բակի երեխաներին հավաքեցինք, հայրենասիրական երգեր երգելով՝ բոլորին հերթով տուն տարանք, հետո, երբ վերադառնում էինք՝ Երվանդն ասաց․ տեսնես կգա՞ օրը, երբ ես էլ զինվոր դառնամ, գնամ Հայրենիքս պաշտպանելու ու Մոնթեի և մյուս հերոսների պես անմահանամ․․․ Ես էլ սաստեցի՝ ասելով՝ դու այնքան արժանիքներ ունես, որ հաստատ լիքը մնայուն գործեր կանես երկրիդ համար․․․»,-արցունքները կուլ տալով՝ ասում է Մարիամն ու ավելացնում՝ Երվանդին չեն մոռանա, թույլ չենք տա, որ նրան մոռանան․ ես ու Հայկն ամեն ինչ անելու ենք, որ մեր ընկերոջը միշտ հիշեն սերունդները։
20 տարի Երվանդի հետ նույն օդը շնչած, նույն հողի վրա քայլած, նույն երազներով ապրած, նույն ցավը՝ հայրենիքի կորստի ցավն ապրած Մարիամի ապրումները լսափողի մյուս կողմում այնքան տեսանելի էին․․․
«Ես սպասում էի, որ ինքը գար ու ինչ ծաղիկներ բերեր, իսկ հիմա չեմ պատկերացնում, որ ես պետք է իր համար ծաղիկներ տանեմ․․․»,-կոկորդում խեղդելով հուզմունքը՝ ասում է Մարիամը։
Իրեն ճանաչողների համար միշտ ժպտերես ու խելացի, տարիքի համեմատ՝ անհամեմատ հասուն, ընկերների համար ոչինչ չխնայող, հայրենիքի համար կյանքը տված Երվանդի մասին, վստահաբար, դեռ երկար կխոսվի․․․
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն առավոտ վաղ հաղորդեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ: Քիչ անց հրապարակվեցին նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված տղաների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան,Գագիկ Բալայան։
Համացանցում տարածվել է նահատակված հերոսի մասնակցությամբ կատարված վերջին տեսանյութերից մեկը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը