Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Մեծ է հավանականությունը, որ մեզ բոլորիս տանեն Բաքու ու դատեն՝ որպես ահաբեկիչների, Ալիևը չի թաքցնում, որ պատրաստվում է անել դա. ազատամարտիկ 06/28/2023   20:01  |  ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանցին հերիք չէր, Հայաստանի իշխանություններն էլ՝ դրանց հետ ձեռք – ձեռքի տված, անում են հնարավոր ամեն ինչ, մինչև արցախցին ստիպված Ադրբեջանի հետ բանակցությունների գնա, այսինքն՝ ամբողջապես մտնի Ադրբեջանի լծի տակ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը՝ մեկնաբանելով Արցախում ադրբեջանական կողմի հերթական ռազմական ագրեսիան, որի հետեւանքով զոհվել է 4 հայորդի։

Այսպես շարունակվել, այլևս, հնարավոր չէ, ասում է Աշոտ Սևյանն ու հավելում՝ հարկավոր է ձեռք – ձեռքի տալ ու արժանի հակահարված իրականացնել, ցույց տալմո, որ մեզ հետ այսպես վարվել չի կարելի։ Ըստ ազատամարտիկի, սահմանին կանգնած զինվորը փորձում է չխեղճանալ, բայց քաղաքական թևից այս ուղղությամբ ոչինչ չեն անում, եթե չասենք՝ ճիշտ հակառակը։

Արցախում ստեղծված իրավիճակին, ազատամարտիկն աղետալի է գնահատում. «Ճիշտ է՝ ես ֆիզիկապես այնտեղ չեմ, բայց այնտեղ գտնվող մեր մարտական ընկերներից տեղեկանում ենք՝ հերիք չի մարդիկ սոված են, տնտեսական և էներգետիկ ճգնաժամի մեջ, մի հատ էլ կրակում, սպանում են։ Ես հիշում եմ, շարժումը սկսելուց՝ 90 – ականներին, ճիշտ նույն իրավիճակն էր, մարդիկ սովից ու անճար վիճակից ոտքի կանգնեցին ու արժանի հակահարված տվեցին։ Միակ տարբերությունն այսօրվա ու 90-ականների միջև այն էր, որ մարդիկ արժանապատիվ և հայրենասեր առաջնորդներն ունեին, ինչը հիմա չկա։ Ի՞նչ ենք տեսնում մենք հիմա Արցախում՝ ամեն մեկը փորձում է մի խաղ խաղալ՝ պառակտելով աղետի մեջ գտնվող խեղճ ժողովրդին։ Արցախում թուրքական խաղի կանոններ են գործում՝ բաժանիր, որ տիրես»,- ասում է ազատամարտիկը։

Սևյանը նկատում է՝ չգիտես որտեղի՞ց և ինչպե՞ս մեզ՝ հայերիս մեջ, մի համոզմունք կա, թե թուրքը ոչխար է, այնինչ, մենք տեսնում ենք, թե ինչպես այդ «ոչխարը» խիստ կազմակերպված և հաշվարկած երկարատև ծրագրերով գնում է դեպի իր դարավոր երազանքի իրականացմանը.«Հենց սա է պատճառը, որ պաշտոնական Բաքուն այդքան վախենում է ռևանշ ասվածից։ Նա հասկանում է, որ, եթե չեղան սրանք, գալու է ազգայնական գաղափարներով և ազգային շահով առաջնորդվող մի իշխանություն, որը, անկասկած, գնալու է հնարավոր և անհնար ամեն քայլի՝ շտկելու այս անպատվաբեր իրականությունը, որում հայտնվել է Հայաստանն ու Արցախը»։

Հարցին՝ ինչո՞ւ չի հաջողվում հեռացնել օրվա իշխանությանը, ազատամարտիկը պատասխանում է. «Երբ փորձում եմ այս հարցի շուրջ մի քիչ խորը մտածել, ինքս ինձանից հիասթափվում եմ, որովհետև իմ համակրանքը միշտ ազգային ուժերի կողմն է եղել, ինքս էլ՝ փորձել եմ, ամեն կերպ, իմ մասնակցությունն ու աջակցությունը բերեմ օրվա իշխանություններից օր առաջ ազատվելու գործին, բայց, արդեն, որերորդ անգամ, ոչինչ չստացվեց։ Ընդդիմությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ չի հաջողվում իր շուրջ հավաքել մարդկանց, համախմբել երկրում տիրող իրավիճակից զզված ու, այլևս, այս ամենը հանդուրժել չցանկացող հսկայական մասսաներին։ Հինգը տարի է՝ հանում են սրանց, արդյունքում, մանդատները գրկել -նստել, իրանց աշխատավարձն են ստանում, արտասահմանյան ուղևորությունների են մեկնում, բայց ոչ ոք չի մտածում, որ, օրինակ, այսօր ևս չորս տան ճրագ մարեց։ Այսպես եմ ասում, որովհետև այլ մեկնաբանություն այս ամենին, այլևս, ուղղակի չկա»։


Ստեղծված իրավիճակում, ըստ Սևյանի, երկու ակնհայտ ճանապարհ կա՝ կամ արցախցիները ոտքի են կանգնում՝ պայքարելու, կամ ինտեգրվում են ու դառնում Ադրբեջանի քաղաքացիներ. «Սակայն, կա այլընտրանք՝ երրորդ տարբերակ, այն է՝ Արցախում ապրող 120.000 բնակիչներին պետք է տեղահանեն և ուղարկեն Հայաստան։ Պարզից էլ պարզ է, որ օրվա այս իշխանությունները սա թույլ տալ չեն կարող, որովհետև հստակ հասկանում են՝ այս մարդիկ ռեալ հոգս և վտանգ են դառնալու իրենց իշխանության համար։ Հետևաբար, երբ մենք ասում ենք, թե այս իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից ու արցախցուց, հենց սա նկատի ունենք։ Սրանք ամեն ինչ անելու են, որ այդ մարդիկ մնան Արցախում և «ինտեգրվեն» Ադրբեջանին։ Ինչ է նշանակում՝ արցախցին Ադրբեջանի կազմում…Սա, անկասկած և միայն նոր Ցեղասպանություն է, որովհետև արցախցին չի պատրաստվում ինտեգրվել Ադրբեջանին, իսկ ովքեր այդպես են մտածում, չարաչար սխալվում են։ Ադրբեջանն էլ, իր հերթին, չի պատրաստվում հանդուրժել կամ պաշտպանել իր կազմ մտած ազգությամբ հայերի անվտնագությունն ու իրավունքները։ Այս ամենն այնքան պարզ է…»,- ասում է ազատամարտիկը։

Հարցին՝ ո՞ր տարբերակն է ինքն առավել հավանական համարում՝ Արցախի, այսպես կոչված, ինտեգրումն՝ Ադրբեջանին, թե՞ պայքարը, Աշոտ Սևյանը պատասխանում է՝ իսկ ո՞ւմ է պետք ծնկաչոք մեռնելը. «Մի օր պե՞տք է, չէ՞ այդ մարդիկ հասկանան, որ սա պետություն է, որն անվտանգային համակարգ ունի, որ դրանց համար երաշխիքներ են պետք և այլն։ Երկու զինվորի մեր իսկ սահմանից առևանգեցին տարան Ադրբեջան և դատում են, որպես ահաբեկիչ։ Հիմա շատ մեծ է հավանականությունը, որ վաղը մեզ բոլորիս վերցնեն տանեն Բաքու ու դատեն, կրկին որպես ահաբեկիչ։ Ընդ որում՝ Ալիևը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է անել դա։ Բա, այս պետությունը, դրա անվտանգային համակարգերն ու երաշխիքներն ո՞ւր մնացին»,- ասում է ազատամարտիկը։

Աշոտ Սևյանը համոզված է՝ ի վերջո հակահարված տրվելու է։ «Շուտ – ուշ, մենք, արդեն, զզվելու ենք այն իրավիճակից, որում մեզ, պարտադրաբար, դրել են ու զենք ենք բարձրացնելու՝ փորձելով հարվածին հարվածով պատասխանել կամ գոնե պաշտպանվել՝ վատագույն սցենարով։ Մինչև մենք այս քայլին չգնանք, թե՛ հայաստանյան օրվա իշխանությունները, թե՛ թուրքը անելու է իրենը։ Մի հատ էլ տափակ արտահայտություն կա՝ միջազգային հանրություն, իբր, դրանք պետք է գան, մեզ պաշտպանեն այն դեպքում, երբ այդ հանրություն կոչվածը Բաքվում իր էներգետիկ հարցերի լուծմամբ է զբաղված և նրա համաար, բացարձակապես, մեկ է՝ ի՞նչ է կատարվում Արցախում, կամ ի՞նչ ճակատագրի կարժանանան այնտեղ մնացած 120.000 մարդիկ»։

Դիմելով Փաշինյանին՝ ազատամարտիկը նշում է՝ պետք է հեռանա, որից հետո միայն հնարավորություն կլինի պայքարել՝ պետություն ունենալու համար։

«Երեկ հեռուսատացույցով նայում էի, այսպես կոչված, քննիչ հանձնաժողովի նիստը…տպավորություն էի ստանում՝ ոչ թե Փաշինյանին են քննում, այլ Փաշինյանն է եկել ու բոլորին քննում։ Խոսում է ինչ – որ բաների մասին, որոնք իրականության և ճշմարտության հետ ոչ մի աղերս չունեն։ Եղբայր, դու պարտվել ես, դու կործանել ես երկու պետություններն ու դեռ շարունակում ես կործանել…Վե՛ր կաց, հեռացի՛, հասկանանք՝ ի՞նչ ենք անում, ո՞նց ենք անում, որ նորից Ցեղասպանության և էթնիկ զտման չգնանք, որ կարողնանաք պայքարել, ողջ մնալ ու պետութուն ունենալ»,- ընդգծել է ազատամարտիկը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:02 27/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը եռակողմ հանդիպմանը խոսել է տարածաշրջանում խաղաղության համար առանցքային խնդիրների մասին
23:42 26/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը
20:38 22/06/2023  |  ՔաղաքականԱՄՆ Կոնգրեսի քննարկումները ոչինչ չեն տա. Դրանք չեն նշանակում, որ պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որ բացեն միջանցքը. փորձագետ (տեսանյութ)
10:48 22/06/2023  |  ՔաղաքականՍահմանին լարվածություն հրահրող քայլերը անարդյունավետ են այս պահին. Վեդանտ Պատել
19:10 21/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀասկանում ենք Շուշիում հյուպատոսություն բացելու գաղափարի հարցում Երևանի զգայունությունը. Զախարովա
13:05 18/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱյս տեղեկատվական գործողությունների մեկնարկը տրվեց դեռ 10-12 օր առաջ․ Աբրահամյան
22:25 16/06/2023  |  ՔաղաքականՊետք է պատրաստ լինել. Ադրբեջանը պատրաստվում է մեծ պատերազմի. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
22:05 15/06/2023  |  ՔաղաքականԱլիևը վերցնելու է ամեն ինչ, եթե թույլ տանք. ՀՀ իշխանությունները ներսում ագրեսիվ են, դրսում՝ նապաստակ. Գասպարյան (Տեսանյութ)
20:55 14/06/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը ռազմավարական նպատակ է սահմանել՝ վերացնել հայկական պետությունը․ ոչ թե խաղաղություն է ուզում, այլ՝ հաղթանակ․ Հրանտ Միքայելյան
19:32 13/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ

Արխիվ

[]