ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջապահության նախարարությունում ինչո՞վ են զբաղված, որ իրենց գործը պետք է բնապահպաններն անեն. Սիլվա Ադամյան 06/28/2023 14:09 | Բնապահպանական իրավունք
Երևան քաղաքը շատ լուրջ խնդիրներ ունի աղբավայրերի հետ կապված։ Դրանք շատ հնաոճ են և աղբի զատում լիարժեքորեն չի իրականացվում։ «Փաստինֆո»-ի տաղավարում այս մասին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրում տարիներ շարունակ կրկնվող հրդեհներին ու դրանց էկոլոգիական հետևանքներին։ Մեր զրուցաակցի խոսքով՝ Հայաստանի աղբավայրերում կարելի է հանդիպել ամեն ինչի՝ սկսած պոլիէթիլենային տոպրակներից մինչև շինաղբ ու ապակու կտորներ։ Հենց դրանք էլ, ըստ բնապահպանի, պատճառ են դառնում շոգ եղանակներին գրանցվող հրդեհների։
«Երբ եղանակը տաքանում է ու արևն անդրադառնում է անգամ փոքր երկաթի՝ ներժի կտորի, ապա անմիջապես սկսում է մխել։ Այդ հրդեհը կարող է անգամ շատ ուժեղ չլինել, բայց ամիսներ շարունակ մխելու հետևանքները կարող են աղտոտել մթնոլորտը»,- ասաց նա։
Բնապահպանը հայտնեց, որ ինքը ժամանակին ուսումնասիրել է աղբավայրերը։ Իր խոսքով՝ մեր աղբավայրերում կատաստրոֆիկ հակասանիտարական վիճակ է տիրում։ Բնապահպանն այնտեղ տեսել է մեծաթիվ առնետներ, սատկած կենդանիներ, ամենակեր թռչուններ։ Այսպիսի դեպքերում, ըստ Ադամյանի, խոսքը վերաբերում է ո՛չ միայն աղբի այրվելուն, այլ խնդիրը շատ ավելի խորն է։
«Այս ամենը կարող է մարդկանց մոտ շնչառական օրգանների խնդիրների առաջացման պատճառ դառնալ, թոքերի հետ կարող են խնդիրներ ծագել։ Իսկ իմ ներկայացրած այդ հակասանիտարական վիճակը կարող է նպաստել տարբեր հիվանդությունների տարածմանը»,- ասաց նա։
Այս առումով, բնապահպանն արձանագրեց, որ այս համատեքստում, ինքը նախորդ օրերին սպասել է Հայաստանի պետական որևէ գերատեսչության, հատկապես Առողջապահության նախարարության համապատասխան հայտարարությանը՝ մթնոլորտի աղտոտման հետևանքներից զերծ մնալու առումով, սակայն, դա այդպես էլ տեղի չի ունեցել։
«Ե՛վ քաղաքապետարանը, և՛ պատկան մարմինները պետք է հատուկ մոտեցում ունենան այս խնդրին։ Այն, որ այս այրման պարագայում իրենք լռում են՝ ինձ համար պարզ չէ ու նորմալ չէ։ Շատերն անգամ քննադատեցին, ասացին, որ առողջապահության նախարարն ուղղակի պարտավոր էր հայտարարություն անել և ասել, որ հարգելի քաղաքացիներ, աղբավայրը վառվում է, ձեզ այսպես կպահեք։ Մեր բնապահպան գործընկերներն էին հրապարակել՝ կետերով, թե ինչ պետք է արվեր. Լուսամուտները փակել, թաց շորով մաքրել, դիմակներ կրել, փորձել հնարավորինս քիչ դուրս գալ տներից, ողողումներ անել։ Իհարկե, շատ լավ է, որ մենք այսպիսի գրագետ գործընկերներ ունենք, բայց, կներեք էլի, մի քիչ կարող է կոպիտ ստացվել, Առողջապահության նախարարությունն այդ դեպքում ինչո՞վ է զբաղված»,- ասաց նա։
Ադամյանն անընդունելի համարեց նաև աղբավայրը հողով ծածկելու մասին հայտարարությունները՝ հայտնելով, որ դա չի կարող խնդրի լուծում լինել։ Խոսեց նաև աղբավայրերի գարշահոտության ու քաղաքի «փոշու ամպի» խնդիրների մասին։
Իր խոսքով՝ ինքն ու իր գործընկերներն այս բոլոր խնդիրներով բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն, իրենց խոսքը լսող չկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ