ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը կփորձի մինչև այս ամառվա վերջը լուծել Արցախի հարցը՝ ռազմական ճանապարհով. Ալեքսանդր Քանանյան 06/28/2023 20:30 | Քաղաքական
Ադրբեջանը 2020 թվականից ի վեր, սկզբունքորեն հրաժարվում է Հայաստանի հետ բանակցել Արցախի ճակատագրի, կարգավիճակի կամ որևէ այլ հարցի շուրջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդ Քանանյանը՝ հավելելով, որ հարևան երկիրը Հայաստանի հետ բանակցությունները վարում է միայն խորհրդային Հայաստանի ապօրինի վարչական սահմանները նոր միջպետական խաղաղության պայմանագրով ամրագրելու համար։ Քանանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը դեռևս 2020 թվականից սկսած, Արցախյան խնդիրը համարում է ռազմական ճանապարհով լուծված։
«Ադրբեջանը նպատակ ունի ամենասեղմ ժամկետներում, մինչև Ռուսաստանում պուտինյան իշխանության անկումը, և մինչև Արցախի մնացորդից ռուսական կայազորի դուրսբերումը, հենց ռուսական կայազորի ներկայության աջակից պայմաններում, իրականացնել Արցախի մնացորդի նկատմամբ Ադրբեջանական վարչական իշխանության, իրենց ձևակերպմամբ, «վերահաստատումը»»,- ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Քանանյանը տեսակետ հայտնեց, որ մեծ է հավանականությունը, որ մոտ ժամանակներում Ադրբեջանը կարող է հարվածել Արցախում տեղակայված պաշտպանության բանակի զորամասերի ուղղությամբ։ Այնուհետև, իր խոսքով, ռուսական կայազորի ուղեկցության կամ չեզոքության պայմաններում, փորձ կարվի մուտք գործել Ստեփանակերտ, գրավելու կառավարական շենքերը։
«Դրանից հետո արդեն կարող են ձերբակալել, առնվազն, մի քանի հազար ուժային ու պետական կառույցներում աշխատած տղամարդկանց, որոնց կտանեն Աղդամի հարևանությամբ կառուցվող ֆիլտրացիոն ճամբար։ Այս գործողություններից հետո Ադրբեջանը կջանա մոտակա ամիսների ընթացքում չթույլատրել Արցախից հայկական բնակչության զանգվածային արտագաղթը, որպեսզի ցույց տա, թե, իբր, իր վարչական իշխանության հաստատումը չի հանգեցնում որևէ էթնիկ զտման։ Իսկ այնուհետև որոշակի չափաբաժիններով կսկսի բնակչությանն այնուամենայնիվ, աստիճանաբար բաց թողնել»,- ասաց նա։
Այս գործընթացին, ըստ Քանանյանի, կարող է որոշակիորեն խանգարել միջազգային դիտորդների ներկայության ապահովումը կամ Ադրբեջանին արտաքին ճնշումների ենթարկելու ուղղությամբ տարվող գործողությունները։
«Բայց, հասկանալի է, որ ՀՀ ներկա կառավարությունը, ինչպես նաև ընդդիմությունը, եթե դառնա կառավարություն, բոլորովին զուրկ է ոչ միայն նման կամային որակներից, այլև նույնիսկ ցանկությունից։ Դրա համար, հույսներս շատ փոքր են, իրավիճակը չափազանց ծանր է։ Կարծում եմ, որ նրանք անգամ մինչև ամառվա ավարտ կփորձեն վերջնականապես փակել Արցախյան խնդիրը»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի իշխանությունների կողմից ճանաչվել է դեռևս ԱՊՀ-ի ձևավորման ժամանակ՝ 1991 թվականին, ինչի մասին ինքնին վկայում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին հայտարարությունների փաստը։ Ալեքսանդր Քանանյանը տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչել հնարավոր միայն մեկ տարբերակ կար, որն, ըստ նրա, ժամանակին չիրագործվեց
«Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս լինելու վերաբերյալ Անկախության հռչակագրի դրույթն էր, որը ոտնահարվել է Լևոն Տեր- Պետրոսյանի և նրան հաջորդած բոլոր ղեկավարների կողմից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի օրինական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների հետ՝ Քանանյանն անհնարին համարեց։ Իր խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի բանակցի արցախահայության հետ, քանի որ Ստեփանակերտի հետ բանակցությունն ինքնին կնշանակի, որ Ադրբեջանը ճանաչում է Արցախի իշխանությունների լիազորությունը։ Այս համատեքստում, ըստ, մեր զրուցակցի, բանակցություն ասելով Ադրբեջանը հասկանում է ուղղակի միակողմանի առաջարկություն անել Արցախի ժողովրդին՝ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու, Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու, համաներման ենթարկվելու և այլ հարցերի մասով։
«Բացի դրանից, նա (Ալիևը- խմբ.) հատկապես վերջին շրջանում, ավելի կոշտ դիրքորոշում է ցույց տալիս, և ես ասել եմ, որ ֆիլտրացիոն ճամբարից առնվազն 100-ավոր մարդիկ կտարվեն Բաքու։ Այնտեղ կբեմադրվեն, իբր, ռազմական հանցագործություններում մեղադրվող հայերի դատավարություններ՝ միջազգային մամուլի մասնակցությամբ»,- ասաց նա։
Արցախի խնդրին միջազգային հարթակի արձագանքը խիստ անբավարար է
Անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևի ընդունման ու Վաշինգտոնյան բանակցությունների ֆոնին ադրբեջանական ագրեսիային միջազգային հարթակների ոչ բավարար արձագանքի փաստին՝ Քանանյանը տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանը կարողանում է վարպետորեն իր շահերին է ծառայեցնում ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքը՝ շատ լավ հասկանալով, որ այս պահին ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է այդ ուղղությամբ։
«Բացի դրանից, Բաքուն անընդհատ շատ հետևողականորեն աշխատում է և՛ ԵՄ հետ, իսրայելական լոբբիի միջոցով փորձում է աշխատել ԱՄՆ այն շրջանակների հետ, որոնք պատրաստ են աչք փակել Բաքվի վարչակազմի ավտորիտար բռնապետական բնույթի վրա։ Ադրբեջանի գործողություններից կարելի է դատել, որ այդ երկիրը մոտակա ամիսները համարում է ամենահարմար ժամանակահատվածը՝ իր բոլոր նպատակներն ավարտին հասցնելու համար՝ գոնե Արցախի հայաթափության մասով։ Իսկ արտաքին արձագանքն, այնուամենայնիվ, չնայած խնդրի մասով ԱՄՆ-ում լսումներին՝ խիստ անբավարար է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գիշեր- ցերեկ կաշվից դուրս գա, պահանջի միջազգային խաղաղապահներ։ Նրանք դարձյալ սկզբունքորեն չեն կարող ուղղել իրավիճակը, միայն հայկական զորքն է ի վիճակի ուղղել իրավիճակը, բայց նրանց՝ Արցախում հայտնվելը կբարելավեր ու կնվազեցներ հայաթափության անմիջական հեռանկարը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ ռուս խաղաղապահներին եվրոպացի դիտորդներով փոխարինումը կարող է վտանգ պարունակել արցախցիների համար՝ Քանանյանն ասաց, որ Արցախում ռուսական ներկայությունը Մոսկվա- Անկարա քաղաքական- դաշնակցային պայմանավորվածության հետևանք է։ Այդ պայմանավորվածությունների ժամանակացույցը, ըստ նրա, կրճատվել է՝ պայմանավորված ռուս- ուկրաինական պատերազմով։
«Ռուսական բանակն ադրբեջանական կողմի համար համարվում է նպաստավոր գործոն։ Ադրբեջանը նաև ոչ առանց հիմքի, կարծում է, որ եթե Ստեփանակերտի կառավարական շենքի վրա ադրբեջանական դրոշ դնող զորամիավորումներն ուղեկցվեն Ռուսաստանի «խաղաղապահներով», ապա Արցախում գտնվող ու օջախային զինված դիմադրության պատրաստ ուժերը չեն հանդգնի կրակել թուրքերին ուղեկցող ռուսական կայազորի ներկայացուցիչների վրա։ Ռուսատանն Ադրբեջանի ու Թուրքիայի համար դաշնակցային պետություն է, և ռուսական բանակի ներկայությունն Արցախում միանգամայն նպաստում է Ադրբեջանի ռազմավարական շահերի լիակատար իրականացմանը»,- հայտարարեց արցախցի քաղաքագետը։
Ստեղծված իրավիճակում, քաղաքագետը հույս հայտնեց, որ կլինեն շատ ավելի կամային ու վճռական մարդիկ, որոնք կփորձեն քայլեր կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ։ Ըստ նրա, սցենարի վատթարագույն զարգացման պարագայում պետք է անել այնպես, որպեսզի Արցախում գտնվող կանայք ու երեխաներն անվնաս կարողանան լքել Արցախի տարածքը։ Նա հույս հայտնեց, որ իր խոսքով, Արցախի մնացորդում կգտնվի մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր տղամարդկանց մի խումբ, որոնց օջախային դիմադրություն կսկսեն Արցախի համար։
«Ողջ ճակատով դիմադրելու մասին խոսելը ռազմականորեն անիմաստ է և, ցավոք սրտի, անհնարին է։ Որովհետև Արցախի բանակի մնացորդը գրեթե լիովին զինաթափվել է ռուսական կայազորի կողմից՝ հենց 2020 – 2021թվականների միջակայքում։ Եթե Արցախում մինչև վերջ պայքարել վճռած օջախային դիմադրությունները տևեն գոնե 7-10 օր, թերևս դա բավարար ժամկետ կլինի, որ աշխարհում այսօր եղանակ ստեղծող մեկ- երկու տերության ղեկավար, ուշքի գա կամ ուշքի բերվի, դրան հետևեն շատ խիստ զանգեր՝ Բաքու, և հայաթափության ծայրաեզրին կանգնած Արցախն, այնուամենայնիվ, չանցնի Ադրբեջանի ռազմական վերահսկողության ներքո»,- հույս հայտնեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ