ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաքուն պատրաստ չէ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը 06/28/2023 21:24 | ԼՐԱՀՈՍ
2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության ՊԲ 4 զինծառայող։ Այս մասին ասվում է ԱՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Այդ հարվածների համար մեղքը արցախյան կողմի վրա բարդելու ադրբեջանական կողմի արդեն սովորական դարձած փորձերը զուրկ են որևէ հիմքից: Այդ են վկայում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը հունիսի 26-ին՝ նշված հարձակումից ընդամենը երկու օր առաջ, հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի համար որևէ վտանգ չի ներկայացնում՝ միաժամանակ սպառնալով մեկ կորպուսի ուժերով ռազմական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ըստ էության, Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ հենց իր երկիրն է հանդիսանում ագրեսոր և իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացում։
Մարդկային զոհերի հանգեցրած այս չհրահրված հարձակումը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից։ Հունիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքում հասցված հարվածները, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած գնդակոծումներն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա, Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ցեղասպան քաղաքականության ակնհայտ դրսևորումն են, որը նա հետևողականորեն իրականացնում է միջազգային հանրության կողմից դիմադրության բացակայության պայմաններում։
Եվս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ շուրջ 200 օր է Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, որը գնալով էլ ավելի խիստ և անմարդկային է դառնում։ Հանրապետության բնակչությունը զրկված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից: Վերջին 14 օրերի ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումներն Արցախի Հանրապետություն, որոնք վերջին ավելի քան վեց ամիսների ընթացքում սահմանափակ ռեժիմով իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։
Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը: Դրա մասին բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հունիսի 26-ի հայտարարությունն առ այն, որ Արցախի այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում ճանաչել Բաքվի իշխանությունը, պետք է լքեն իրենց հայրենիքը, Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Բաքվի ունեցած իրական նպատակների ևս մեկ ապացույց է:
Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ինչպես արդեն բազմիցս եղել է կարևոր հանդիպումներից առաջ կամ դրանց ընթացքում, հունիսի 28-ի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների հերթական փուլի ֆոնին՝ վերահաստատելով, որ Բաքուն փորձում է հարկադրանքի միջոցով, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ հայկական կողմին պարտադրել իր վերջնագրային ու առավելապաշտական պահանջները։
Այն, որ Բաքուն պատրաստ չէ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին, ակնհայտ է դառնում նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ 2023 թվականի հունիսի 23-ին Reuters-ին տված հարցազրույցում արված հայտարարություններից։ Մասնավորապես, նա մերժել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների գաղափարը՝ այն հիմնավորմամբ, թե դա իբր Ադրբեջանի ներքին գործն է։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը փորձելով ներկայացնել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են օրինականացնել Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրենց ծրագրերը: Նման հայտարարությունները վկայում են նաև, որ Բաքուն ձգտում է տապալել միջազգային դերակատարների ջանքերը՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման համար պայմանների ստեղծմանը։
Այս համատեքստում զինված հարձակումից մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը, թե իբր այդ երկիրը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, հանդիսանում է ծայրահեղ ցինիզմի դրսևորում: Լավագույն օգնությունը, որ կարող է ցուցաբերել Ադրբեջանը, հրադադարի ռեժիմի անշեղ պահպանումն է, Արցախի Հանրապետության տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցումը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների և ՄԱԿ-ի միջազգայինի դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք կատարումը, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ, անվտանգ և անարգել երթևեկությանը։
Նշենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախի 120 հազար բնակչությանը կանխամտածված տառապանք պատճառելը և հումանիտար ճգնաժամը խորացնելը, միջազգային իրավունքի համաձայն, հավասարազոր են ռազմական հանցագործության:Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրությունն ընդհանրապես, և խաղաղ գործընթացում ներգրավված միջազգային բոլոր դերակատարները մասնավորապես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ուղղակի պատասխանատվություն են կրում Արցախում հումանիտար և անվտանգային ճգնաժամի հետագա խորացումը կանխելու, ինչպես նաև միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման, տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության ապահովման համար: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ պնդում ենք, որ վերջիններս պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած ճնշման բոլոր լծակներն ու գործիքները՝ ապահովելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից