ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հումանիտար ճգնաժամն Արցախում խորանում է, գոյաբանական խնդիրները՝ սրվում, բայց Արցախը շարունակում է ապրել․ շրջափակման ընթացքում բազմաթիվ նոր ընտանիքներ են կազմվել 06/27/2023 20:39 | Կյանքն՝ Արցախում
Ի հեճուկս Արցախը խեղդամահ անելու Ադրբեջանի ջանքերի՝ շրջափակված Արցախում շարունակում են նոր ընտանիքներ ձևավորվել։ Թշնամու կողմից հետզհետե սեղմվող օղակը, բնականաբար, փոխել է արցախյան հարսանիքների ձևաչափը։ Պատերազմից հետո ամուսնություններին ուղեկցող շքեղ տոնակատարությունները միանգամից իրենց տեղը զիջեցին համեստ արարողություններին։ Շրջափակումից հետո նաև այդ հնարավորությունից զրկվեցին ամուսնական բազմաթիվ զույգեր։
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, ում Արցախում շատերն են ճանաչում հենց հարսանեկան արարողություններից, նկատում է՝ շրջափակումը ու հատկապես վերջին 12 օրերի տոտալ շրջափակումը հարսանիքների թվի ու մասշտաբների վրա էականորեն ազդել է, բայց ամուսնություններ այս գրեթե 7 ամիսներին, հուրախություն բոլորիս, ահագին եղել են։
«Քանի դեռ հումանիտար բեռներ մտնում էին Արցախ, երբեմն նաև շքեղ հարսանիքներ էին հանդիպում, բայց անգամ այդ ժամանակ միանշանակ ասել, թե դրա հնարավորություն ունեցող բոլոր արցախաբնակներն էին հարսանեկան շքեղ արարողություններ կազմակերպում, ճիշտ չի լինի։ Կային բազմաթիվ մարդիկ, որոնք հնարավորություն ունեցել են շքեղ հարսանիք անելու, բայց չեն արել․ սահմանափակվել են շատ համեստ արարողությամբ կամ ուղղակի պսակադրությամբ։ Հիմա, երբ սննդամթերքի լուրջ խնդիր կա, ավելի է դժվարացել նման կարգի արարողությունների կազմակերպումը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Դավիթը։
Հարսանեկան արարողությունների թվի նվազումը Դավիթին չի անհանգստացնում՝ չնայած իր եկամուտը կախված է հենց դրանցից։ Ասում է՝ ուրախ կլինի, եթե առհասարակ ճոխ արարողություններն արգելվեն Արցախում, ու մարդիկ գաղափարական հարցերի վրա կարողանային կենտրոնանալ ու ավելի կարևոր արժեքների շուրջ համախմբվել։
Դավիթի տեսախցիկը շրջափակման առաջին ամիսներին շատ ավելի բան էր ֆիքսում, քան վերջին շրջանում։ Լուսանկարիչը վստահեցնում է՝ դա ամենևին իրավիճակի բարելավման մասին չի փաստում, հակառակը՝ հումանիտար ճգնաժամի խորացումը թույլ չի տալիս բացառապես մասնագիտական գործունեությամբ զբաղվել․ Արցախը ստեղծված ծանր վիճակից դուրս բերելու համար նաև այդ գործին լծված մարդկանց օգնել է փորձում։
«Արցախում վիճակը շատ ծանր է։ Ադրբեջանը հիմա էլ շրջանառության մեջ է դրել այն թեզը, թե խաղաղապահներին պատրաստ է սնունդ տրամադրել օկուպացված Ակնայից։ Դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, եթե հանկարծ կյանքի կոչվի։ Ի վերջո, խաղաղապահներն ինչ-որ պահի կարող է նաև գնան Արցախից ու այդ ժամանակ, թե ինչ վտանգի առաջ ենք կանգնելու, հասկանալի է։ Հետևաբար չեմ հասկանում, թե ինչի ենք սպասում, ինչու չենք աշխատում, ինչու են անտարբեր ՀՀ մեր հայրենակիցները կատարվողի հանդեպ։ Այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մտնեն ու սկսեն կոտորել արցախցիներին, ֆեյսբուքով շարունակելու են հետևե՞լ։ Ի վերջո, ինչու չենք ուզում մենք մեր խնդիրը լուծել»,-հարցադրումներ է անում Դավիթն ու հավելում, որ այդ գիտակցումով ինքն իրենց կախվածը փորձում է անել։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ է Դավիթը հույս կապում։ Ասում է՝ Արցախի փրկության գաղափարի շուրջ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների համախմբելու շարժման ջանքերը, պետք է որ, ադյունք տան։
«Արցախը մեր հողն է, ու այստեղ մե՛նք պետք է ապրենք, իսկ դրա համար մեզնից բացի, ոչ ոք չի պայքարելու»,-եզրափակում է զրուցակիցս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից