Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կարեն Անդրեասյանը կորցրել է երբեմնի ինքնավստահությունը՞. Դավիթ Հարությունյանի գործով ԲԴԽ-ն գերազանցել է իր իսկ սահմանած հակառեկորդը 06/27/2023   20:57  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը ԲԴԽ-ում՝ փակ դռների հետևում, խախտումներով է իրականացվել, այդ թվում՝ սահմանափակումներով, որոնք հանգեցնում են դատավորի՝ արդար դատաքննության իրավունքի խախտմանը։ Աննախադեպ շտապողականությամբ՝ ընդամենը չորս օրվա ընթացքում, Խորհուրդը քննեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եւ առանց դատավորին լսելու հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի հենց դատավորի ծննդյան օրը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 11.30-ին։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլի 7-ին՝ դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած հարցազրույցի համար, որով դատավորն արձանագրել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։

Այս հայտարարությունների հիման վրա ՀՀ ԱՆ-ն վարույթ է հարուցել դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել և, թեև վարույթը հարուցվել է դատավորի կողմից հրապարակային արված հայտարարությունների հիման վրա, ԲԴԽ-ն, բավարարելով ԱՆ միջնորդությունը, որոշել է գործը քննել դռնփակ ռեժիմով, ընդ որում, մինչ այդ՝ նախագահող Կարեն Անդրեասյանը «հասցրել» էր հրապարակային հայտարարել դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը, ապա նոր միայն անցել դռնփակության ռեժիմին, իսկ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը պարբերաբար հարցազրույցներում անդրադարձել է գործին՝ հանրությանը ներկայացնելով նաև տվյալներ, որոնք, դատավորի փաստաբանների դիտարկմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում։ Գործի քննությունն առաջին իսկ օրվանից ընթացել է լարված մթնոլորտում. նախ՝ ԲԴԽ նախագահի ցուցումով նիստերի դահլիճից հեռացվեց դատավորի գույքը՝ տեխնիկան, որով դատավորը պետք է իրականացներ իր պաշտպանությունը, ապա, սահմանափակվեց դատավորի ներկայացուցիչների թիվը՝ միայն չորսով, իսկ դատավորի՝ հետագայում ներգրավված ներկայացուցիչներն արդեն ահազանգեցին փակ դռների հետևում աղաղակող այլ խախտումների մասին։

Օրինակ՝ ԲԴԽ-ն սահմանափակել էր գործի նյութերին ծանոթանալու ժամկետները, ապա՝ միջնորդություններ ներկայացնելու ժամանակահատվածը և մերժել՝ առանց դրանք ամբողջությամբ լսելու, դատավորին և նրա ներկայացուցիչներին թույլ չի տրվել ձայնագրառումներ իրականացնել, իսկ ԲԴԽ կողմից իրականացվող՝ նիստերի արձանագրության վերաբերյալ կողմը վստահություն չունի, քանի որ նիստերի ընթացքում համակարգչի խափանում էր եղել։ Ավելին՝ կողմը կասկածներ ունի, որ դատավորի ներկայացուցիչների բարձրացրած հարցադրումները կարող են և արձանագրված չլինել և հետագայում տեղ չգտնել գործի նյութերում։ Դատավորի փաստաբանները դիմել էին ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոց, սակայն, մինչ ՄԻԵԴ-ը կկայացներ որոշումը, ԲԴԽ-ն շտապողականությամբ՝ ընդամենը չորս օրում, քննել և ավարտել է գործը՝ առանց դատավորին և նրա ներկայացուցիչներին լսելու։ Մասնավորապես, հուլիսի 26-ին, երբ փաստաբանական համայնքը, այդ թվում՝ դատավորի ներկայացուցիչները գործադուլ էին իրականացնում (ինչի մասին նախապես հայտարարվել էր, սակայն, այնուամենայնիվ, նիստը նշանակվել էր հենց այդ օրը), ԲԴԽ-ում կայացել է նիստը, որին դատավորը ներկայացել էր միայնակ, ապա, ԲԴԽ կողմից կիրառված սանկցիայով հեռացվել դահլիճից։ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ միջնորդել էր գոնե մեկ օրով հետաձգել նիստը կամ հնարավորություն տալ մեկ այլ փաստաբանի ներգրավմանը, սակայն այդ միջնորդությունները մերժվել են։

«Հարցադրումները մասնավորապես այս վարույթի առանցքային մասնակիցների՝ ԲԴԽ նախագահի և Գրիգոր Մինասյանի ֆինանսական հարաբերություններին էին վերաբերում, որոնք առերևույթ վարույթի օրինականության հետ կապ ունեին։ Մասնավորապես նշեմ, որ ներկայացված ապացույցներով իրենց իսկ կողմից ստորագրված փաստաթղթերով հաստատված է, փաստարկված է ու նույնիսկ նախարարության ներկայացուցիչներն էլ չեն կարող հերքել, որ վերջիններիս միջև առկա է ֆինանսական կապ։ Այսինքն բացարկի ենթակա անձիք են, ինչն էլ ենթադրում է, որ նրանք չեն կարող շարունակել իրականացնել միևնույն վարույթում դատավարական գործառույթներ»,-մանրամասնել էր Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ նույնիսկ, եթե բուն հարցերին պատասխանելու հնարավորություն չի տրվել՝ Կարեն Անդրեասյանի ուղղորդմամբ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հրաժարվում է ընդհանրապես որևէ հարցի պատասխանել, իսկ հարցերը բազմաթիվ էին։ Մերժվել է նաև փաստաթղթերի ընդունումը։ Դատավորի՝ նիստերի դահլիճից հեռացվելուց հետո 5-7 րոպեի ընթացքում փաստաբանները փորձել են բարձրանալ և մասնակցել նիստին, սակայն տեղեկացվել են, որ գործի քննությունն ավարտվել է։ Հատկանշական է, որ ԲԴԽ-ում քննությանը զուգահեռ ՀՀ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպում են ունեցել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:47 27/06/2023  |  ԼՐԱՀՈՍԿարեն Անդրեասյանը փակ հանդիպում է ունեցել Գրիգոր Մինասյանի հետ. (տեսանյութ)
20:10 26/06/2023  |  ԼՐԱՀՈՍԿարեն Անդրեասյանի՝ դատավորներին հանդիպելու հաղորդումն իրավապահներն ուսումնասիրում են․ Խաչատուրյան (տեսանյութ)
17:07 26/06/2023  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Դավիթ Հարությունյանը պատմեց՝ ինչպես իրեն հեռացրին դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
14:58 26/06/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն դռնփակ քննում է Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ ուղիղ
21:50 23/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանի գործով հարցուպատասխանի ընթացքում, պարզվում է, համակարգիչը խափանվել է, փաստաբանները մտահոգված են՝ կարևոր հարցադրումներ կան, որոնք կարող են նիստերի արձանագրությունում չլինել
18:00 23/06/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանի գործով անցել է միջնորդության բուն քննությանը
13:10 23/06/2023  |  Դատական ռեպորտաժներԿարեն Անդրեասյանի մասնակցությունը վարույթի քննությանն անօրինական է, սպասվող ակտի օրինականությունը` կասկածի տակ. բացարկի երկրորդ միջնորդությունը ներկայացվեց
08:02 23/06/2023  |  ՄամուլԲԴԽ-ում աշխատելը դարձել է անցանկալի. իշխանությունները փնտրտուքի մեջ են. «Ժողովուրդ»
19:35 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ նախագահը դատավոր Դավիթ Հարությունյանին կանգնեցրել է երկընտրանքի առջև. փաստաբանը ներկայացնում է խախտումները
19:13 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ ՀՀ ԲԴԽ-ում իրականացվում է բացահայտ անձնական հետապնդում․ Ասլանյան

Արխիվ

[]