ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ գլխին ոչ ոք, ոչինչ չի կարող կոտրել, ես պինդ եմ, իմ վրա են կոտրվում.Մովսես Հակոբյան 06/27/2023 16:44 | ԼՐԱՀՈՍ
«Փաշինյանը բանակի համար բան տվո՞ղ է։ Նա երկրի ղեկավար է, նրա գործը երկիր ղեկավարելն է, ո՞վ է ասել, թե նա բանակի համար ինչ – որ բաներ առնելու իրավունք ունի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը՝ հակադարձելով վարչապետ աշխատող անձի այսօրվա հայտարարություններին։
Հիշեցնենք, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցող Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ իրարամերժ հայտարարություններով է հանդես եկել։ Մասնավորապես նա ասել է.«Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։
Անդրադառնալով փաշինյանական իշխանության՝ ՍՈՒ գնելու որոշմանը, որոնք այդպես էլ հնարավոր չեղավ օգտագործել՝ Մովսես Հակոբյանն ասում է. «Ես չգիտեմ՝ ո՞վ էր խորհուրդ տվել գնել այդ ՍՈւ- 30-երն, այն էլ՝ առանց հրթիռների։ Ինձանից գնում էր ահազանգել այն մասին, որ, տվյալ իրավիճակում, մեր բանակը դրանց կարիքը չունի, և ես արել եմ»։
Հիշեցնենք, որ ՍՈւ- 30 ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ Մովսես Հակոբյանի՝ ընդարձակ ասուլիսի հետո, որտեղ գեներալ – գնդապետն ահազանգել էր դրանց ոչ պիտանելիության մասին, քրեական գործ է հարուցվել ու նրան մեղադրանք առաջադրվել ոչ թե կեղծ տեղեկություններ տարածելու, այլ պետական գաղտնիք հրապարակելու համար։ Այսինքն՝ հաստատվել է, որ նրա հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, սակայն չպետք է այդ մասին ներկայացներ հանրությանը։
Անդրադառնալով հարցին, թե այսօր Փաշինյանի կողմից իր՝ Մովսես Հակոբյանի հասցեին մեղադրանքներ են հնչել առ այն, իբր վերջինիս տեղեկություններ է շրջանառում, թե վարչապետն է հրաման տվել պատերազմից առաջ դադարեցնել զորահավաքը, Մովսես Հակոբյանը պատասխանում է՝ ինչքան Փաշինյանն իր հասցեին մեղադրանքներ հնչեցնի, այնքան ինքն իրեն լավ է զգալու.«Մի անհանգստացեք, իմ գլխին ոչ ոք ոչինչ կոտրել չի կարող, ես պինդ եմ, իմ վրա են կոտրվում»,- ամփոփելով զրույցն, ասել է գեներալ – գնդապետը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ