ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բան» ակումբում թրմամիջոցներ են հայտնաբերվել. կա կալանավորված 06/27/2023 18:43 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ոստիկանության ծառայողները, ահազանգ ստանալով Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ակումբում լռության կանոնների խախտելու մասին, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Բան» ակումբ և տեսել կասկածելի վարքագիծ դրսևորող մի խումբ երիտասարդներ։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ`ակումբի սենյակներից մեկում, որը հանդիսացել է ակումբի հանդերձարանը, սեղանին դրված պոլիէթիլենային տոպրակում առկա է եղել թմրանյութի նմանվող զանգված, որը դրված է եղել էլեկտրոնային ոսկերչական կշեռքի վրա։
Սենյակում երիտասարդներից մեկի մոտ առկա է եղել ջրի մետաղյա սրվակ՝ թմրանյութի նմանվող զանգվածով:
Ակումբում գտնվող 27 անձ, որոնք հանդիսացել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, թմրանյութ պահելու և իրացնելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ մի կնոջ մոտ՝ պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ զանգվածով։
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Բան» ակումբում կատարված զննությամբ ակումբի խոհանուցում՝ պայուսակում, հայտնաբերվել է 14 հատ հաբ՝ սպիտակ և վարդագույն երանգների, սենյակներից մեկում հայտնաբերվել է թվային փոքր կշեռք, մի քանի թափանցիկ փաթեթներ՝ լցված սպիտակ կամ դեղնականաչավուն գույնի փոշենման զանգվածներով, «Զիպ» փականով պոլիէթլիենային չօգտագործված փաթեթներ և այլ իրեր։
2023 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 05։00-ին, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալվել են ակումբից Ոստիկանություն բերված անձանցից երեքը, մյուսներն ազատ են արձակվել:
Փորձագիտական նախնական եզրակացության համաձայն՝ առգրավված փաթեթներից որոշներում առկա զանգվածները հանդիսացել են ընդհանուր 1,95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և 5.87 գրամ հաստատուն քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց։
Հունիսի 25-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին ձերբակալվածներից մեկի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձից իրացնելու նպատակով, ապօրինի առանձնապես խոշոր չափերով՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Հունիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը ամբողջությամբ բավարարվել է և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ։
Ձերբակալված մյուս երկու անձինք ևս ազատ են արձակվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ