ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռուս-հայկական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի շուրջ մանիպուլյացիոն հոսքերը հայկական տեղեկատվական դաշտում» թեմայով մոնիթորինգ 06/26/2023 15:28 | Վերլուծություններ
2023 թվականի հունիսին իրականացված մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի 6 առաջատար տեղեկատվական ռեսուրսները և Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի հիմնական դերակատարների սոցիալական ցանցերը, որոնք ոչ բարյացակամ են Ռուսաստանի նկատմամբ։ Ուսումնասիրված ռեսուրսները հայաստանյան մեդիա տարածության առաջատար և դիտված տեղեկատվական կայքերն են, ինչի պատճառով էլ դարձել են մեր դիտարկման առարկա։ Այս մասին հայտարարեց քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով «Ռուս-հայկական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի շուրջ մանիպուլյացիոն հոսքերը հայկական տեղեկատվական դաշտում» թեմայով մոնիթորինգի արդյունքները։
Նրա խոսքով, այդ ռեսուրսների մոնիթորինգը հնարավորություն է տալիս հասկանալ Հայաստանի ողջ տեղեկատվական տարածքի աշխատանքի ընդհանուր տրամաբանությունը։ Առավել ևս, որ շատ կայքեր այս ռեսուրսներին հղում են կատարում:
«Դիտարկված լրատվամիջոցները բաժանվել են պայմանական բլոկների՝ իշխանամետ և արևմտամետ: Ընդդիմադիր լրատվամիջոցները չեն դիտարկվել, քանի որ դիտարկման հիմնական նպատակը մանիպուլյատիվ հոսքերի բացահայտումն էր, որոնք բաշխվում են հիմնականում իշխանամետ և արևմտամետ ռեսուրսներով։ Դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ հայաստանյան տեղեկատվական տարածքում ռուս-հայկական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի շուրջ նորությունները շարունակում են մնալ առաջատարները արտաքին քաղաքական թեմաների շարքում: Տարածաշրջանում և աշխարհում քաղաքական իրավիճակի դինամիկ զարգացման պատճառով հայկական լրատվամիջոցները շարունակում են ինտենսիվորեն լուսաբանել ռուս-հայկական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի մասին տեղեկատվական հոսքերը»,- ասաց նա։
Նա ներկայացրեց քանակական ցուցանիշներ. այդպես, հունիսին ռուս-հայկական հարաբերությունների թեմաները և ՀԱՊԿ-ի շուրջ նորությունները լուսաբանվել են նշված տեղեկատվական ռեսուրսներում հետևյալ կերպ՝ դրական լուրեր՝ 7, բացասական՝ 188, չեզոք՝ 156: Հիմնականում գերակշռում են բացասական երանգավորմամբ նորությունները, չեզոք լուրերն (44%) արտացոլում են միայն ռուս-հայկական հարաբերությունների ֆորմալ մասը կամ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները։
«Տեղեկատվական հոսքերում դրական լուրերը շատ քիչ տոկոս են կազմում՝ 2%: Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության, ռուս-հայկական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի մասին գործնականում օբյեկտիվ տեղեկատվություն չկա, ռուս-հայկական երկկողմ օրակարգի շրջանակներում ռուսական կառույցների և ընդհանուր առմամբ Ռուսաստանի կողմից տարվող աշխատանքի մասին ոչինչ չկա։ Այս առումով Հայաստանի տեղեկատվական տարածքում ակտիվորեն լուսաբանվում են արևմտյան կառույցների աշխատանքին վերաբերող նյութեր։ Բացասական լուրերը (53%) հիմնականում տարածում են ոչ միայն արևմտամետ լրատվամիջոցները, այլ նաև իշխանամետ ռեսուրսները։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում վերլուծական ու փորձագիտական հաղորդումների շրջանակներում հիմնական բանախոսները շարունակում են մնալ արեւմտամետ հասարակական-քաղաքական գործիչները»,- ընդգծեց փորձագետը։
Ինչ վերաբերում է արևմտամետ լրատվամիջոցներին, ապա նրանք վերջին ամիսներին կտրուկ ակտիվացրել են իրենց հակառուսական քարոզչությունը։ Ղուկասյանը նշեց, որ հակառուսական քարոզչության հիմնական թեման հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն է, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ռուս-հայկական երկկողմ օրակարգը, Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիան։
«Այս լրատվամիջոցները բացահայտ կեղծիքներ են տարածում Ռուսաստանի դեմ՝ մեղադրելով նրան, թե իբր Մոսկվան ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ Ադրբեջանին Սյունիքում միջանցք տրամադրելու համար, կամ որ Ռուսաստանը պահանջում է Փաշինյանից զիջումների գնալ Բաքվին և միևնույն ժամանակ սադրում է Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա։ Այս լրատվամիջոցներում հաճախ են շրջանառվում Հայաստանի դեմ ռուս-թուրքական տանդեմի մասին կեղծ թեզեր։ Ռուսաստանի նկատմամբ արևմտամետ տեղեկատվական ռեսուրսները հիմնականում օգտագործում են հետևյալ հասկացությունները՝ «սպառնալիք», «օկուպանտ», «երդվյալ դաշնակից», «դավաճան» և այլն»,- ներկայացրեց Ղուկասյանը։
Հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի շուրջ հայկական տեղեկատվական տարածքում հնչող հիմնական մանիպուլյատիվ թեզերն են՝ Ռուսաստանը զոհաբերեց իր դաշնակցին (Հայաստանին) Անկարայից և Բաքվից լոյալություն ձեռք բերելու համար; ՀԱՊԿ-ը հրաժարվել է ինչ-որ կերպ օգնել Հայաստանին և օգնում է Բաքվին; Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից պահանջում են միջանցք Սյունիքում, իսկ Արևմուտքն այս հարցում փորձում է աջակցել Երևանին; Մոսկվան Հայաստանում իշխանափոխության է ձգտում, քանի որ Փաշինյանը չի ցանկանում զիջումների գնալ:
Մոնիտորինգի շրջանակում դիտարկվել են նաև իրենց հակառուսական տրամադրություններով և քարոզչությամբ հայտնի հասարակական գործիչների սոցիալական ցանցերը: Ղուկասյանը նշեց, որ իրենք նույն օրակարգն են քարոզում, ինչ արևմտամետ և իշխանամետ լրատվամիջոցները։ Աշխատանքը տարվում է զուգահեռաբար՝ այդ գործիչների կողմից հնչում են նույն մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ Մոսկվայի դավաճանության, ռուս-ադրբեջանական տանդեմի եւ այլնի մասով։
«Ակնհայտ է, որ հայաստանյան տեղեկատվական տարածքում առկա է ռուս-հայկական հարաբերությունների օբյեկտիվ ներկայացման դեֆիցիտ թե՛ Ռուսաստանի ամբողջ պատկերի, թե՛ նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմայի մասով: Այս առումով կարելի է փաստել, որ այսօր հայ հանրությունը, իր ճնշող մեծամասնությամբ, զրկված է իրավիճակի իրական պատկերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, իսկ Ռուսաստանի ջանքերի թեման և Հայաստանին շատ ոլորտներում աջակցության տրամադրման թեման մնում է ստվերված կամ բավարար չափով չլուսաբանված»,- հավելեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից