Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Թուրքական պետությունների կազմում ազգությամբ հայերի անվտանգություն ապահովված չի կարող լինել, երկու տարբերակ կա՝ Ցեղասպանություն կամ արտագաղթ. Քեռյան 06/26/2023   19:16  |  Քաղաքական

«Մենք արդեն գիտենք, պատմությունն էլ ցույց է տվել, որ թուրքական պետությունների կազմում ազգությամբ հայերի անվտանգությունն ապահովված չի կարող լինել։ Այստեղ միայն երկու տարբերակ կա՝ կամ Ցեղասպանություն կամ արտագաղթ՝ ֆիզիկական փրկության համար»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած հերթական լկտի հայտարարությունն առ այն, թե անընդունելի են համարում հայազգի բնակիչների «իրավունքների և անվտանգության» հարցը չարաշահելու» Երևանի փորձերը։

Արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն նախօրեին բացասաբար է արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու պաշտոնական Երևանի առաջարկին: Ավելին` նշել է, թե իրենք ջանքեր են գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ «գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն»:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն ասում է՝ Իլհամ Ալիևի իշխանության գալուց ի վեր, սկսած՝ 2003 թ.-ից, Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է՝ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավորը Ադրբեջանի Գերագույն խորհրդի, դեռևս Սովետական Միության ժամանակաշրջանում լուծարված է։ Փոխարենը՝ կա Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան, որտեղ ապրում են Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող ազգությամբ հայեր. «Այս ամենից, ադրբեջանական կողմը գալիս է այն տրամաբանության, որ Ղարաբաղում ապրող Ադրբեջանի՝ ազգությամբ հայ քաղաքացիների անվտանգությունը նույնն է, ինչ Ադրբեջանի կազմում ապրող բոլոր այլ ազգություն ներկայացնող քաղաքացիներինը։ Ի դժբախտություն մեզ, այս մոտեցումը բավականին դրական ընդունելություն է գտնում հավաքական Արևմուտքի կողմից, որոնք, ելնելով «միջազգային իրավունքի» իրենց ըմբռնումներից, գտնում են, որ Արցախում բնակվող հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, հետևաբար, Ադրբեջանն իր ներքին օրենքներով պետք է ապահովի նրանց անվտանգության և իրավունքի հարցերը»,- ասում է քաղաքագետը։

Զարմանալին, այստեղ, ըստ քաղաքագետի, կիլոմետրաժներով տարածքային ամբողջականություն ճանաչելու նորույթն է. «Այսպիսի բան ես երբեք չեմ տեսել՝ ի՞նչ է նշանակում կիլոմետրաժներով տարածքային ամբողջականության ճանաչումը։ Ընդ որում, երբ հայաստանյան օրվա իշխանությունները ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում՝ 89.600 քկմ տարածքով, փոխարենն՝ Ադրբեջանն այդպես էլ չի հաստատում, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության՝ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը։ Սա, իհարկե, մտածելու տեղիք տվող իրողություն է»։

Վերադառնալով Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգային հարցերին, քաղաքագետ Քեռյանը նկատում է՝ երբ ՀՀ -ն փորձում է բարձրացնել այս խնդիրը, ադրբեջանական կողմը շանթահարվում է, որովհետև տողատակում Արցախի հետագա կարգավիճակի հստակեցման միտում է տեսնում.«Քանի -որ, այսօրինակ որոշակի ակնարկներ նրանք, արդեն, նկատել են նաև Բրյուսելում, Վաշինգտոնում և ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, ընդ որում, ՌԴ-ի դիրքորոշումը՝ Արցախի ստատուսի հստակեցման հարցում շատ ավելի հստակ է, որովհետև նրանք չեն խուսափում օգտագործել կարգավիճակ եզրույթը, ապա արցախահայության անվտանգային խնդիրների և իրավունքների բարձրաձայնումը նրանց համար պետք է որ խիստ անցանկալի լինի»,- աում է Գարիկ Քեռյանը։

Քաղաքագետը ցավով է նկատում՝ Ադրբեջանը շատ ավելի պարզ և հասկանալի է իր նկրտումներում, քան հայաստանյան օրվա իշխանությունները, որոնց հայտարարություններում շատ դժվար է՝ թացը չորից տարբերել.«Անկախ նրանից՝ ընդդիմադի՞ր հայացքների տեր ենք մենք, թե՞ իշխանական, պետք է հասկանանք մի իրողություն՝ ստեղծված իրավիճակում, շատ հնարավոր է, հայաստանյան կողմն անվտանգային մարտահրավերները չեզոքացնելու համար, ստիպված լինի ստորագրելու իր առջև դրված մի փաստաթուղթ, որը, կարող է և չներառել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվատանգությունն ապահովող որևէ կետ։ Այսպիսի քայլի հայկական կողմը կարող է գնալ՝ հավանական նոր պատերազմը կանխելու համար։ Ակնհայտ է, որ իր ցանկությունների վերջնական իրականացմանը հասնելու համար ադրբեջանական կողմը պարբերաբար, սպառնում է Հայաստանին, այդ թվում նաև՝ նոր պատերազմով։ Այն, որ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ահռելի թվով նոր զրահատեխնիկա է ձեռք բերել, սա, թեևս, գաղտնիք չէ։ Եվ, եթե սրան էլ գումարենք վերջերս՝ Արցախի սահմաններին նրանց կողմից անցկացված զորավարժությունները, ապա, չի կարելի բացառել, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով նոր պատերազմի է պատրաստվում։ Թե ի՞նչ ելք կունենա նոր պատերազմը մեզ համար, հայտնի չէ, հայտնի է, սակայն, որ ուժային բալանսը հասել է անթույլատրելի մաքսիմումին և ցանկացած՝ մեծ կամ փոքր մասշտաբների պատերազմ, կարող է հանգեցնել Ադրբեջանի երկար տարիների երազանքի իրականացմանը՝ Արցախի հայաթափմանն ու դեպի Նախիջևան ռազմական ճանապարհով միջանցքի բացմանը»։

Գարիկ Քեռյանն անդրադառնում է նաև մեկ այլ ցավալի իրողության՝ նոր պատերազմի բռնկման պարագայում դաշնակիցների՝ Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության ու հավաքական Արևմուտքի պահվածքին և դրսևորմանը. «Այս հարցի հստակ պատասխանը հայտնի չէ։ Ցավոք, թվարկածս բոլոր պետություններից յուրաքանչյուրը մի մեծ շահով կապված է Ադրբեջանի հետ։ Արևմուտքն Ադրբեջանի հետ շատ մեծ էներգետիկ նախագծեր ունի, Ալիևն իրենց համար հուսալի գործընկեր է։ ՌԴ-ի համար Ալիևը կարևոր է այնքանով, որ Էրդողանի փոքր եղբայրն է, իսկ Էրդողանն այսօր ՌԴ-ի համար բացվող պատուհան է դարձել՝ դեպի արտաքին աշխարհ։ Որքան էլ, որ տաօրինակ է, Իրանի Իսլամական Հանրապետությունն, իր հայտարարություններին ի հակառակ, Ադրբեջանի հետ երկաթգծի կառուցման նոր աշխատանքներ է սկսում, որի տրանսպորտային կապը պետք է ապահովի ադրբեջանական կողմը և այլն։ Թե որտե՞ղ է մնում Արցախի և ՀՀ-ի շահը, և թե ի՞նչ ելք կարող է ունենալ հավանական նոր պատերազմը մեզ համար, մեղմ ասած, դժվար կանխատեսելի է դառնում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:50 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍԷրզրումում բացված նոր կենտրոնը կարելի է վերածել Հայոց Ցեղասպանսւթյան թանգարան – ինստիտուտի բաժիններից մեկի՝ Թուրքիայում. Հայկ Դեմոյան
21:05 14/06/2023  |  ՔաղաքականԸնդամենն այդ մեկ նախադասությամբ Էրդողանը հարվածում է հայկական հնարավոր բոլոր երազանքներին. Ռուբեն Մելքոնյան
19:51 12/06/2023  |  ՔաղաքականԱյժմ Ադրբեջանի միակ գործելաոճն ուժով տարածքներ ձեռք բերելն է. 1975թ. քարտեզում, ըստ ամենայնի, Ադրբեջանի համար վտանգներ կան. քաղաքագետ (տեսանյութ)
20:11 08/06/2023  |  ՔաղաքականԱրցախյան հակամարտության լուծման բանալին գտնվում է հայ – ադրբեջանական սահմանին, Հայաստանն ու Ադրբեջանն, այլևս, պետք է բանակցեն առանց միջազգային միջնորդների. քաղաքագետ
21:35 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍՄիրզոյանը շնորհավորել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարին
22:58 05/06/2023  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ է նշանակվել Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար․ Ոսկանյան
23:52 28/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը շնորհավորել էրդողանին
14:58 27/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը
20:27 15/05/2023  |  ՔաղաքականԱյս իշխանությունները Խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի. Գարիկ Քեռյան
18:08 14/05/2023  |  ՄեկնաբանությունԱսում եմ՝ մի փառահեղ գունավոր հեղափոխություն կարող է լինի՞, մենք էլ սահմանից այս կողմ թատրոն նայենք. Գարիկ Քեռյան

Արխիվ

[]