ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս տարի առաջին անգամն էր, որ մեզ թիրախավորել են, բայց վաղը, մյուս օրն էլ են անելու, եթե պատասխան չտանք․ Ավդուռի համայնքապետ 06/26/2023 15:31 | Կյանքն՝ Արցախում
Արցախի Մարտունու շրջանի Ավդուռ համայնքը ևս հայտնվել է թշնամու թիրախում։ Եթե նախորդ տարի գյուղացիները կարողանում էին մշակել դաշտերը, խոտհարքն էլ օգատգործել, ապա այս տարի ադրբեջանական ստորաբաժանումները գյուղատնտեսական ցանկացած տեխնիկա շարժվելիս՝ անմիջապես թիրախավորում են։
Երեկ մտել ենք, որ խոտը հնձենք ու անսպասելիորեն սկսեցին կրակել։ Սկզբում անկանոն կրակոցներ էին արձակում։ Բայց որ շարունակվեցին կրակոցները ու սկսեցին արդեն թիրախավորած կրակ վարել նաև, ստիպված էինք դուրս գալ որոշ ժամանակով։ Կրակոցները դադարեուց հետո նորից մտանք, քանի որ թշնամին ուզում է մեզ վախեցնել, մենք էլ պետք է ցույց տանք, որ չենք նահանջելու ու մեր հողից ոչ մի դեպքում չենք հրաժարվի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Ավդուռի համայնքապետ Վարուժան Գրիգորյանը։
Ավդուռի խոտհարքերի մի մասն Արցախի օկուպացված տարածքներում ամրացած ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են գտնվում։ Գյուղապետը շեշտում է՝ մինչև վերջերս նման նախադեպ չէր եղել․ բոլոր գյուղերի ուղղությամբ կրակում էին ադրբեջանցիները, բացի իրենցից․ հիմա նաև Ավդուսի բնակիչներին չեն թողնում աշխատել։
Մեկ ամենամոտ տարածքին են խփում, մեկ՝ ամենահեռու կետին։ Չես կարողանում ուղղությունը հասկանալա։ Բայց դե, բնական է, որ հետզհետե փորձելու են սեղմել օղակը։ Եթե մենք պատասխան չտանք, վաղն էլ են կրակելու մյուս օրն էլ․․․ Նրանց պետք է սաստենք։ Ի դեպ, անցած տարի մոտ 80 մետր հեռավորության վրա մեքենան կանգնեցրել էի, տեխնիկան մտել էր, խոտը հնձում էր, բայց ոչ մի միջադեպ չի եղել, իսկ հիմա, խնդրեմ, հենց մտավ, սկսեցին կրակել։ պատասխանը պետք է տանք, ուրիշ տարբերակ չկա»,-ասում է Գրիգորյանը։
Այն տարածքում, որը երեկ թիրախավորել էր թշնամին, ացդուռցիները հաճախակի են հավաքվում։ Գյուղապետն ասում է՝ խոտհարքից մոտ 50 մետր հեռավորության վրա աղբյուր կա․ այդ աղբյուրի մոտ հավաքվում, նստում են մի կտոր հաց ուտելու ու նաև այդպես ցույց են տալիս թշնամուն, որ արցախցին իր հողից գնացողը չէ։
Իրենց աչքի առաջ շատ անգամ ենք այդտեղ նստել, հաց կերել՝ ի տես նրանց, որ երբեք չեն հրաժարվի մեր հողից։ Երեկ էլ որ նորից մտանք, պետք է որ հասկանային՝ ավդուռցին խոտն էլ հնձելու, հողն էլ է մշակելու։ Այսօր էլ աշխատում ենք»,-ասում է Գրիգորյանը։
Մոտ 35 հա էլ ցորենի ու գարին են ցանել գյուղացիները։ Դեռ հունձի ժամանակ չէ, բայց մոտենում է։ Գյուղապետը հույս ունի, որ գոնե եղած բերքը կկարողանան հավաքել։
Կարտոֆիլի ու բանջարաբոստանային մյուս մշակաբույսերի բերքատվությունից Գրիգորյանը չ դժգհում, ասում է՝ յոլա ենք գնալու, մի քիչ ավելի, մի քիչ պակաս՝ կարևոր րչէ, կարևրոն այն է, որ Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհը բացվի։
Վառելիք չկա, գյուղապետերը չեն ստանում, որ գյուղի կարիքների համար կարողանանք օգտագործել։ Այնքան սուղ են պաշարները, որ գյուղում մեկին հիվանդանոց տեղափոխելու կարիք առաջանալու դեպքում, պետք է ևս 4 հոգու գտնենք, որ կարողանանք կազմակերպել։ Դա էլ փոքր գյուղում ո՞նց գտնենք․․․ Մայրը, օրինակ, չորս վրահատություն է տարել, մի կերպ տեղափոխել եմ Ստեփանակերտ, որ հետվիրահատական պրոցեդուրաներն անեն։ Հիվանդների տեղափոխումն է լուրջ խնդիր։ Գոնե որ ճանապարհը բացվի, վառելիք գա, էլի ոչինչ, կդիմանանք»,-ասում է Ավդուռի գյուղապետն ու հավելում՝ համ նեղվում ենք, համ էլ գիտակցում՝ որ չկա վառելիք, պետությունը որտեղի՞ց տա․․․ Ամենակարևորն, իրոք, կյանքի ճանապարհը բացվելն է․․․
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ