ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի նորածինները սովի մատնվելու վտանգի առաջ են. գնում ենք պահանջելու, որ կաթնախառնուրդ հասցնեն․ ոնց ուզում են՝ թող հասցնեն․ ժամը 16։00-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաք է նախատեսված 06/23/2023 13:45 | ԼՐԱՀՈՍ
Այսօր լրանում է Արցախի տոտալ շրջափակման 8-րդ օրը․ այսինքն՝ 8 օր Արցախ որևէ ապրանք չի մտել։ Պահեստավորած պաշարները, ավելի քան մեկ շաաբթ չհամալրվելու հետևանքով, բանկանաբար, սպառման եզրին են։ Անելանելի վիճակում են հայտնվել հատկապես նորածին այն երեխաները, որոնք սնվում են կաթնախառուրդով։
«Մարդիկ դիմում են հիմնադրամ, որ կաթնախառնուրդ ստանան, բայց պաշարներ չկան։ Շրջափակամն ամբողջ ընթացքում կաթնախառնուրդներով օգնել ենք նորածիններին, իսկ այս վերջին՝ տոտալ շրջափակումից որոշ ժամանակ առաջ, որ հումանիտար բեռների ներկրումը որոշ չափով վերականգնվեց, դեղատներում արդեն կային տարբեր տեսակի կաթնխառնուրդներ, սկսեցինք միայն Շուշիի՝ կրկնակի շրջափակման մեջ գտնվող չորս գյուղերին մատակարարել։ Չպատկերացնելով, որ կարող է նման իրավիճկա ստեղծվել, ցավոք, չենք պահեստավորել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Շուշիի շրջանի չորս գյուղերի՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար կաթնախառնուրդների վերջին խմբաքանակը, Հովսեփյանի խոսքով, Արցախ հասցվել հունիսի 15-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակումից ընդամենը ժամեր առաջ։
«Որոշ քանակություն տեղ է հասել, բայց դեռ չենք բաժանել, մի մասն էլ հանձնել էինք առողջապահության նախարարությունը, որ իրենք բաշխեն։ Կարմիր Խաչի միջոցով պետք է հասցնեին այդ կաթնախառնուրդները, բայց մինչ այդ՝ ճանապարհն ամբողջությամբ փակվեց։ ու հասկանալի է, թե ինչ հումանիտար աղետ է հիմա Արցախում։ Եթե մեծահասակն, ասենք, հաց չլինելու դեպքում, ինչ-որ բանով կարող է ուտել, ապա նորածին երեխաները, եթե կրծքով չեն սնվում, միակ բանը, որով սնվում են, կաթնախառնուրդն է։ Երեխաներ կան, որ 3 օրում մեկ տուփ կաթախառնուրդ են ուտում։ Պատկերացնո՞ւմ եք, թե 8 օր որևէ համալրում չստանալու պարագայում ինչ վիճակ է տիրում դեղատներում։ Դեռ չեմ ասում այն, որ 1 տարեկանից բարձր մանկահասակ երեխաներն էլ շիլաների կարիք ունեն, որոնք ևս սպառվել են»,-նշեց Հովսեփյանը։
Տոտալ շրջափակման մեջ արդեն 8 օր գտնվող, սովի մատնվող արցախցի նորածիններին գոնե կաթնախառնուրդ հասցնելու պահանջով այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի կունենա հավաք։ Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառմամբ կոչով դիմել էր բոլոր այ արդկանց, ովքեր անտարբեր չեն արցախցի փոքրիկների ճակատագրի հանդեպ, մեկ տուփ կաթնախառնուրդով միանալ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նախատեսվող հավաքին և ճնշում գործադրել միջազգային այ կառույցի վրա, որպեսզի գոնե այդ կաթնախառնուրդները Արցախ հասցնեն։
«Ես գնալու եմ ՄԱԿ-ի գրասենյակից ոչ թե խնդրելու, այլ՝ պահանջելու, որ ինչպես ուզում են, ոնց կարող են՝ կաթնախառուրդները հասցնեն Արցախի նորածիններին։ Ի վերջո, համարվում են միջազգային կառույց, ամբողջ օրը կուրծք են ծեծում երեխաների իրավունքների մասին, հազար ու մի կոնվենցիա ունեն ընդունած մարդու իրավունքների մասին ու մեր վզին են փաթաթել դրանք․ ո՞ւր են հիմա, բա ինչո՞ւ չեն պաշտպանում Արցախում սովի մատնված երեխեքին»,-ասաց Հովսեփյանը և հավելեց՝ գոնե հիմա թող տեր կանգնեն իրենց ընդունած կոնվենցիաներին ու տարրական սնունդ հասցնեն երեխաներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ